ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լեհաստան. ,,Հայկական օր,, Էլբլոնգ քաղաքում

06 սեպտեմբերի, 2016 | 18:46

POLAND DESPANԴեսպան Ղազարյանի աշխատանքային այցը

Լեհաստանի Էլբլոնգ քաղաք

Սեպտեմբերի 3-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը աշխատանքային այցով գտնվել է Լեհաստանի Էլբլոնգ քաղաքում, որտեղ հանդիպում է անցկացրել քաղաքապետ Վիտոլդ Վրոբլեվսկու հետ:

Ողջունելով ՀՀ դեսպանին՝ քաղաքապետ Վրոբլեվսկին իր երախտագիտությունը հայտնեց իր հրավերն ընդունելու և քաղաքի համար մեծ կարևորություն ունեցող «Հացի փառատոնի» տոնակատարություններին մասնակցելու համար:

Զրույցի ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել ապակենտրոնացված համագործակցությանն առնչվող հարցերի, ընդգծվել այդ համագործակցության զարգացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:

Դեսպան Ղազարյանը հատուկ շնորհակալություն է հայտնել Էլբլոնգի քաղաքային իշխանություններին քաղաքի կենտրոնական եկեղեցու բակում տարիներ առաջ հայկական խաչքար տեղադրելու համար:

POLAND despan 2016«Հացի փառատոնի»-ի շրջանակներում Լեհաստանում գործող Հայկական հիմնադրամի և Էլբլոնգի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ սեպտեմբերի 4-ին կազմակերպվել է «Հայկական օր». փառատոնի մասնակիցներին ներկայացվել է հայկական խոհանոցը, իսկ քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում համերգով հանդես է եկել «Մուսալեռ» նվագախումբը:

Այցի ընթացքում ՀՀ դեսպանը մասնակցել է նաև Էլբլոնգի ապակենտրոնացված համագործակցությանն նվիրված համաժողովին, որին ներկա էին քաղաքապետը, Էլբլոնգի հետ համագործակցող մի շարք երկրների քաղաքային համայնքների պատվիրակություններ, Լեհաստանում հավատարմագրված դեսպաններ: Համաժողովին ունեցած իր ելությում դեսպան Ղազարյանը մանրամասն ներկայացրել է հայ-լեհական ապակենտրոնացված համագործակցության հեռանկարները:


Առնչվող նյութեր
1. Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
2. Դեսպան Էդգար Ղազարյանի և գործընկերների հրաժեշտի պաշտոնական արարողություն Լեհաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի կողմից
3. Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
4. Աբովյանի «Վերք Հայաստանի» գիրքը լեհերեն. շնորհանդես Կրակովում
5. Լեհական Շչեցինեկ քաղաքում բացվեց հայկական խաչքար
6. Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
7. Լեհաստանի հեղինակավոր «w SIECI HISTORII» ամսագիրը Հայաստանի մասին հոդվածաշար է հրապարակել
8. Լեհահայոց նոր հոգևոր հովիվն է Տ. Ներսես աբեղա Հարությունյանը
9. Լեհաստանաբնակ հայ նկարիչներ Հելեն Հարութի եւ Սուրեն Վարդանյանի ցուցահանդեսը Լուբաչով քաղաքում
10. Լեհաստանում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համաձայնագրի վավերացումը կատարվել է միասնության մթնոլորտում. դեսպան Էդգար Ղազարյան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
2.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
3.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
4.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
5.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
6.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
7.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
8.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
9.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
10.Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: