ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 օգոստոսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լեհաստան. Լյուբլին և Վանաձոր քաղաքները հնարավոր է համագործակցեն

13 փետրվարի, 2018 | 10:47

Դեսպան Ղազարյանի աշխատանքային այցը Լյուբլին

Փետրվարի 7-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանն աշխատանքային այց կատարեց Լեհաստանի Լյուբլին քաղաք, որի ընթացքում հանդիպում ունեցավ քաղաքապետի տեղակալ Արթուր Շիմչիկի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Լյուբլին և Վանաձոր քաղաքների միջև համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

Անդրադառնալով հայ-լեհական առևտրատնտեսական համագործակցության հարցերին` դեսպան Ղազարյանն առաջարկեց Լյուբլին քաղաքի ձեռնարկատերերին մասնակցություն ցուցաբերել առաջիկայում Վարշավայում կայանալիք լեհ-հայկական գործարար համաժողովին:

Նույնը օրը Էդգար Ղազարյանը մասկացեց Լեհաստանի արտահանողների միության կողմից կազմակերպված 2018 թվականի գալա երեկոյին, որն անցկացվում էր ԼՀ ձեռնարկատիրության և ներդրումների նախարարության, ԼՀ արտաքին գործերի նախարարության, Լուբելսկե վոևոդության մարշալեկի, Լյուբլինի քաղաքապետի պատվո հովանու ներքո:

Միջոցառմանը մասնակցում էին Լեհաստանի ձեռնարկատիրության և տեխնոլոգիաների նախարարի տեղակալ, լեհ-հայկական առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի լեհական կողմի համանախագահ Թադեուշ Կոշչինսկին, Լեհաստանի կենտրոնական և Լուբելսկե վոևոդության տեղական իշխանությունների բազմաթիվ ներկայացուցիչներ, մեծ թվով գործարարներ:

orer.eu


Առնչվող նյութեր
1. Լեհաստանաբնակ հայ նկարիչներ Հելեն Հարութի եւ Սուրեն Վարդանյանի ցուցահանդեսը Լուբաչով քաղաքում
2. Լեհաստանում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համաձայնագրի վավերացումը կատարվել է միասնության մթնոլորտում. դեսպան Էդգար Ղազարյան
3. Վանաձորցի բազմանդամ ընտանիքը ,,դոմիկից,, տեղափոխվեց նոր տուն
4. Լեհաստանի հայերի երրորդ համագումարը Վարշավայում. ներկայացվեց նաեւ ՕՐԵՐ-ի լեհահայությանը նվիրված հատուկ համարը
5. Դեսպան Ղազարյանի հանդիպումը Վարշավայի քաղաքապետի հետ
6. Հրաչյա Բոյաջյանին՝ Լոնդոնի ազատ բնակչի կոչում
7. Քշիշտոֆ Պենդերեցկի. «Հայաստանում ես լսում եմ հիանալի երաժշտություն ամենաբարձր մակարդակով»
8. ՕՐԵՐ-ի բացառիկը՝ նվիրված լեհահայությանը
9. Ապագա լեհ դիվանագետները տեղեկացել են Հայաստանի ու Արցախի մասին
10. Կիելցե. Լեհաստանի հայ համայնքի պատմությանը նվիրված միջոցառումներ

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: