ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 հունվարի, 2019
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լեհաստան. Դեսպան Ղազարյանը մասնակցել է Վարշավայի համալսարանում կայացած տարեկան հանդիպմանը

19 հունվարի, 2017 | 14:44

poland dasaxosutuin 2017 4ՎԱՐՇԱՎԱ.-  Հունվարի 19-ին Վարշավայի համալսարանի Արևելագիտության ֆակուլտետը կազմակերպել էր առաջին կուրսի ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի հանդիպումը Լեհաստանում հավատարմագրված օտարերկրյա առաքելությունների ներկայացուցիչների հետ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Վարշավայի համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Մարչին Պալիսը և Արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Պյոտր Տարախան: Նրանք իրենց խոսքում կարևորեցին նման ձևաչափով հանդիպումները՝ վստահություն հայտնելով, որ դրանք կարող են շատ օգտակար լինել առաջին կուրսի ուսանողների համար:

Հանդիպմանը մասնակցում էր նաև Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, ով հանդես եկավ Հայաստանի մասին համառոտ զեկույցով՝ իր խոսքում մասնավորապես անդրադառնալով հայ ժողովրդի հազարամյա պատմությանը, քրիստոնեական հարուստ ժառանգությանը: Դեսպան Ղազարյանն ընդգծեց, որ 2017 թվականին լրանում է Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյակը, որոնք վերահաստատում են հայ և լեհ ժողովուրդների դարավոր բարեկամությունը։

poland dasaxosutuin 2017Դեսպան Ղազարյանն ուսանողներին առաջարկեց առավել խորությամբ ծանոթանալ Հայաստանի պատմությանը և մշակույթին՝ միաժամանակ նշելով, որ այդ հարցում կարող են ակնկալել Լեհաստանում ՀՀ դեսպանության աջակցությունը։

Հանդիպման ավարտին տեղի ունեցավ ազգային խոհանոցի բարիքների հյուրասիրություն, որին առանձին տաղավարով մասնակցում էր նաև Լեհաստանում ՀՀ դեսպանությունը:Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Դեսպան Սամվել Մկրտչյանն իր հավատարմագրերը հանձնեց Լեհաստանի նախագահին
2. Համեղ լավաշ Լեհաստանից
3. Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
4. Դեսպան Էդգար Ղազարյանի և գործընկերների հրաժեշտի պաշտոնական արարողություն Լեհաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի կողմից
5. Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
6. Աբովյանի «Վերք Հայաստանի» գիրքը լեհերեն. շնորհանդես Կրակովում
7. Լեհական Շչեցինեկ քաղաքում բացվեց հայկական խաչքար
8. Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
9. Լեհաստանի հեղինակավոր «w SIECI HISTORII» ամսագիրը Հայաստանի մասին հոդվածաշար է հրապարակել
10. Լեհահայոց նոր հոգևոր հովիվն է Տ. Ներսես աբեղա Հարությունյանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.ԱՆԹԻԼԻԱՍԻ ՄԷՋ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՆԻՍՏԵՐ՝ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՏԱՐԻ ՀՌՉԱԿՈՒՄԻՆ ԱՌԻԹՈՎ
2.«Սրընթաց հեղափոխությունները տեղի են ունենալու նաև մեր ամենօրյա կյանքում». Նախագահ Արմեն Սարգսյան
3.Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը եւ Վահե Էնֆիաջյանն ընտրվել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ
4.Դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերը հանձնեց ԱՄՆ նախագահին
5.Սահակ Սարգսյանը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ
6.Ավստրիայում Հայաստանի դեսպանը նաեւ ՀՀ ներկայացուցիչ ԵԱՀԿ-ում եւ ՄԱԿ-ի կազմակերպություններում
7.Արարատ Միրզոյանը միաձայն ընտրվեց 7-րդ գումարման ԱԺ նախագահ
8.Մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը
9.Մեր ժողովուրդը մեծ սպասումներ ու ակնկալություններ ունի բարեփոխումների. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոս
10.«Եղե՛ք ընդդիմախոսներ, բայց երբեք հակառակորդներ: Թիրախավորե՛ք խնդիրները, այլ ոչ թե անձերին»:- Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ելույթը 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2019
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: