ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լեհաստան. Գեղարվեստի ուսումնարան, որ ողջ ուսումնական տարին նվիրում է Հայաստանին

06 սեպտեմբերի, 2017 | 09:08

Հայաստանին նվիրված ուսումնական տարվա մեկնարկ Լեհաստանի Կիելցե քաղաքի գեղարվեստի ուսումնարանում

Սեպտեմբերի 4-ին Լեհաստանի Կիելցե քաղաքում՝ Լեհաստանի Հանրապետության մշակույթի և ազգային ժառանգության նախարարությանը կից գործող Յուզեֆ Շերմենտովսկու անվան Գեղարվեստի ուսումնարանում, տեղի ունեցավ ամբողջությամբ Հայաստանին նվիրված 2017-2018թթ. ուսումնական տարվա մեկնարկի պաշտոնական արարողությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։ 

Ուսումնական տարվա ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումներն անցկացվելու են Լեհաստանում ՀՀ դեսպանության և Շվիենտոկշիսկե վոյեվոդության մարշալեկի պատվո հովանու ներքո` Վարշավայում գործող լեհ-հայկական հիմնադրամի հետ համագործակցությամբ:

Ուսումնական տարվա մեկնարկի արարողությանը մասնակցեցին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Շվիենտոկշիսկե վոյեվոդության Սեյմի կրթության, մշակույթի և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Գժեգոժ Շվիերչը, Շվիենտոկշիսկե վոյեվոդության մարշալեկի խորհրդական Ռոբերտ Բիերնանցկին, մարզի տարածքային իշխանությունների այլ ներկայացուցիչներ, լրագրողներ:

Ներկաներին հղած իր ողջույնի խոսքում ՀՀ դեսպանը խորհրդանշական համարեց այն հանգամանքը, որ Կիելցեի գեղարվեստական ուսումնարանում Հայաստանին նվիրված ուսումնական տարվա մեկնարկը տրվեց Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի և Լեհաստանում Հայ առաքելական եկեղեցուն շնորհված արտոնության 650-ամյակի տարում: Դեսպանի համոզմամբ՝ դա հրաշալի հնարավորություն է ուսումնարանի բոլոր սաների համար՝ առավել խորությամբ ծանոթանալու հայ ժողովրդի, Լեհաստանի հայ համայնքի հարուստ պատմությանը և մշակույթին, Լեհաստանի պատմության մեջ աչքի ընկած հայ մշակութային գործիչների ստեղծագործություններին:

Միջոցառմանը հայկական ժողովրդական և ժամանակակից էստրադային երգերի կատարմամբ հանդես եկավ Կիելցեում բնակվող հայազգի երգչուհի Յոաննա Բորկովսկան:

Ուսումնական տարվա մեկնարկի պաշտոնական արարողության ավարտին դեսպան Ղազարյանն ուսումնարանին նվիրեց Հայաստանի պետական դրոշը խորհրդանշող արցախյան ձեռագործ գորգ:

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
2. Դեսպան Էդգար Ղազարյանի և գործընկերների հրաժեշտի պաշտոնական արարողություն Լեհաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի կողմից
3. Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
4. Աբովյանի «Վերք Հայաստանի» գիրքը լեհերեն. շնորհանդես Կրակովում
5. Լեհական Շչեցինեկ քաղաքում բացվեց հայկական խաչքար
6. Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
7. Լեհաստանի հեղինակավոր «w SIECI HISTORII» ամսագիրը Հայաստանի մասին հոդվածաշար է հրապարակել
8. Լեհահայոց նոր հոգևոր հովիվն է Տ. Ներսես աբեղա Հարությունյանը
9. Լեհաստանաբնակ հայ նկարիչներ Հելեն Հարութի եւ Սուրեն Վարդանյանի ցուցահանդեսը Լուբաչով քաղաքում
10. Լեհաստանում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համաձայնագրի վավերացումը կատարվել է միասնության մթնոլորտում. դեսպան Էդգար Ղազարյան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
2.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
3.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
4.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
5.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
6.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
7.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
8.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
9.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
10.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: