ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լեհաստան. Արմեն Եդիգարյանը՝ Յագելոնյան համալսարանի պրոռեկտոր

03 հոկտեմբերի, 2016 | 20:04

armen-edigaryanԼեհաստան. Կրակովի Յագելոնյան համալսարանում տեղի է ունեցել 2016-2017 թվականների ուսումնական տարվա պաշտոնական մեկնարկի արարողությունը, որին նախագահությունում ներկա է գտնվել մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս, հայազգի մաթեմատիկոս  Արմեն Եդիգարյանը։ Նա 2016-ի սեպտեմբերից  ընտրվել է  Յագելոնյան համալսարանի կրթական-ուսումնական գծով պրոռեկտորի պաշտոնում։

,Մեծ հպարտություն է աշխարհում հայտնի այդ համալսարանի նախագահությունում տեսնել հայազգի պրոռեկտոր Արմեն Եդիգարյանին (նկարում ձախից երրորդը)։  Այսպես է գրել  ֆեյսբուքյան իր էջում  Լեհաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը։

armen-edigaryan2Արմեն Եդիգարյանը ծնվել է 1970 թվականի հոկտեմբերի 3-ին։ 1993 թվականից ուսանել է Յագելոնյան համալսարանի ասպիրանտուրայում, ապա 1995 թվականին ստացել դոկտորի կոչում, 2011-ին՝ պրոֆեսորի։ 2008-2011 թվականներին ղեկավարել է համալսարանի Մաթեմատիկայի ինստիտուտը, իսկ 2003-2016-ը՝ նաեւ նույն ինստիտուտի Ֆինանսական մաթեմատիկայի ամբիոնը։ 2011-2016-ը մաթեմատիկայի եւ համակարգչային գիտությունների ֆակուլտետի դեկանն էր։ Նա նաեւ արժանացել է բազմաթիվ մասնագիտական մրցանակների։

Շնորհավորում ենք մեր հայրենակցին նոր պաշտոնավարման եւ ծննդյան օրվա առիթով։

ՕՐԵՐ եվրոպական ամսագիր

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Աբովյանի «Վերք Հայաստանի» գիրքը լեհերեն. շնորհանդես Կրակովում
2. Լեհական Շչեցինեկ քաղաքում բացվեց հայկական խաչքար
3. Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
4. Լեհաստանի հեղինակավոր «w SIECI HISTORII» ամսագիրը Հայաստանի մասին հոդվածաշար է հրապարակել
5. Լեհահայոց նոր հոգևոր հովիվն է Տ. Ներսես աբեղա Հարությունյանը
6. Լեհաստանաբնակ հայ նկարիչներ Հելեն Հարութի եւ Սուրեն Վարդանյանի ցուցահանդեսը Լուբաչով քաղաքում
7. Լեհաստանում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համաձայնագրի վավերացումը կատարվել է միասնության մթնոլորտում. դեսպան Էդգար Ղազարյան
8. Հայկական Քոչարի են պարել նաեւ Վարշավայի կենտրոնական հրապարակում
9. Լեհաստանի հայերի երրորդ համագումարը Վարշավայում. ներկայացվեց նաեւ ՕՐԵՐ-ի լեհահայությանը նվիրված հատուկ համարը
10. Դեսպան Ղազարյանի հանդիպումը Վարշավայի քաղաքապետի հետ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիկոլ Փաշինյանը և Սաադ Հարիրին քննարկել են Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները
2.ԱՐԱ ԿԻՒԼԷՐ ՅԱՒԵՐԺՈՒԹԵԱՆ Կ՚ՈՒՂԵՒՈՐՈՒԻ ԲԻՒՐ ՅԱՐԳԱՆՔՈՎ
3.Լիբանանը միակ երկիրն է տարածաշրջանում, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը.Նիկոլ Փաշինյան
4.Գերմանիայի Հալլեի համալսարանի «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում
5.,,Ֆինանսական խնդիրները չպետք է արվեստի զարգացման համար խոչընդոտ դառնան». Արման Ղուկասյան
6.350 ԱՄԵԱԿ. ՀԱՅԵՐԷՆ ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉԻ Ա. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԱՄՍԹԵՐՏԱՄԻ ՄԷՋ
7.ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
8.Հայաստանի արտգործնախարարի և ԵՄ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրենի հանդիպումը
9.Հայկական ներկապնակի բազմաթիվ գույները և երանգները
10.Չեխիան հարգում է հակամարտության կողմերին զենք-զինամթերք չվաճառելու պայմանավորվածությունը. դեսպան Միկիսկա
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: