ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լեհաստանում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համաձայնագրի վավերացումը կատարվել է միասնության մթնոլորտում. դեսպան Էդգար Ղազարյան

03 հուլիսի, 2018 | 09:55

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրի վավերացումն ինչպես Լեհաստանի Սեյմում, այնպես էլ Սենատում տեղի է ունեցել կատարյալ համերաշխության և միասնության մթնոլորտում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը:

-Պարոն դեսպան, ընթացիկ տարվա հունիսի 7-ին Լեհաստանի Սեյմը, իսկ հունիսի 29-ին Սենատը վավերացրել են Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը: Ի՞նչ հետագա գործընթացներ են սպասվում այդ առումով։

 -Նախ` ուզում եմ նշել մի կարևոր հանգամանք, որ համաձայնագրի վավերացումն ինչպես Լեհաստանի Սեյմում, այնպես էլ Սենատում տեղի է ունեցել կատարյալ համերաշխության և միասնության մթնոլորտում։ Մասնավորապես, Սեյմում բանաձևի օգտին քվեարկել են 429 պատգամավորներ (0 դեմ, 1 ձեռնպահ), իսկ Սենատում՝ այն ընդունվել է միաձայն՝ 83 սենատորների կողմ քվեարկության արդյունքում։ Լեհաստանի օրենսդրությամբ համաձայնագրի վերջնական վավերացումը ենթադրում է նաև դրա ստորագրումը ԼՀ Նախագահի կողմից։ Կարծում եմ, որ այն չի ուշանա, և առաջիկա ժամանակաշրջանում այդ կարևոր գործընթացը Լեհաստանում ամբողջությամբ կավարտվի։

«Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը ստորագրելուց հետո ՀՀ ԱԳՆ ղեկավարությունը նշում էր, որ այս քայլով նոր էջ է բացվում Հայաստանի ու Եվրոպական Միության հարաբերություններում: Ըստ ձեզ՝ այս համաձայնագիրն ի՞նչ հնարավորություններ կարող է տալ Հայաստանին: 

-Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Ձեր կողմից մատնանշված մեկնաբանությունն արդեն իսկ ընդգծում է այդ փաստաթղթի կարևորությունը, հետևաբար դրան ոչինչ ավելացնել հնարավոր չէ։ Ես կարծում եմ, որ այն շատ օգտակար կարող է լինել ոչ միայն Հայաստան-Եվրոպական Միության հարաբերություններում, այլև Եվրոպական Միության անդամ հանդիսացող պետությունների հետ Հայաստանի երկկողմ հարաբերություններում։

Այս համատեքստում Լեհաստանն ի՞նչ դերակատարում կարող է ունենալ, հաշվի առնելով, որ Հայաստանի և Լեհաստանի առկա համագործակցությունը շարունակական աճ ունի: 

-Նախ` Լեհաստանի դերակատարումը մեծ է եղել ի սկզբանե, քանզի Լեհաստանը հանդիսանում է Եվրոպական Միության Արևելյան գործընկերության ծրագրի նախաձեռնող երկրներից մեկը։ Լեհաստանը մշտապես հանդես է գալիս ոչ միայն Եվրոպական Միության ամրապնդման և զարգացման դիրքերից, այլև մեծապես նպաստում է Եվրոպական Միության և այլ երկրների հետ համագործակցության զարգացմանը։ Հայաստանի և Լեհաստանի միջև հարաբերությունները միշտ էլ գտնվել են բարձր մակարդակի վրա։ Ես վստահ եմ, որ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը նոր, առավել նպաստավոր միջավայր է ստեղծելու մեր երկու երկրների միջև տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման համար։

Շարունակությունը կարող եք կարդալ Արմենպրեսի կայքէջում՝ այստեղ։

Լուսանկարը՝ Տաթեւ Մնացականյանի


Առնչվող նյութեր
1. Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
2. Դեսպան Էդգար Ղազարյանի և գործընկերների հրաժեշտի պաշտոնական արարողություն Լեհաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի կողմից
3. Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
4. Աբովյանի «Վերք Հայաստանի» գիրքը լեհերեն. շնորհանդես Կրակովում
5. Լեհական Շչեցինեկ քաղաքում բացվեց հայկական խաչքար
6. Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
7. Լեհաստանի հեղինակավոր «w SIECI HISTORII» ամսագիրը Հայաստանի մասին հոդվածաշար է հրապարակել
8. Լեհահայոց նոր հոգևոր հովիվն է Տ. Ներսես աբեղա Հարությունյանը
9. Լեհաստանաբնակ հայ նկարիչներ Հելեն Հարութի եւ Սուրեն Վարդանյանի ցուցահանդեսը Լուբաչով քաղաքում
10. Լեհաստանի հայերի երրորդ համագումարը Վարշավայում. ներկայացվեց նաեւ ՕՐԵՐ-ի լեհահայությանը նվիրված հատուկ համարը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: