ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լեհաստանի Սեյմը հատուկ բանաձև է ընդունել լեհահայ համայնքի 650-ամյա հոբելյանի առթիվ

24 նոյեմբերի, 2017 | 11:25

Նոյեմբերի 24-ին Լեհաստանի Հանրապետության Սեյմի 52-րդ նստաշրջանի ընթացքում միաձայն քվեարկությամբ (435 կողմ) ընդունվեց «Կազիմիր Մեծ թագավորի կողմից Լեհաստանի հայերին շնորհված արտոնության 650-ամյա տարեդարձի մասին» վերնագրով բանաձև, որով սահմանվում է, որ 2017 թվականի ընթացքում Լեհաստանի հայ համայնքը նշում է Կազիմիր Մեծ թագավորի կողմից շնորհված արտոնության 650-ամյակը, որով իրավունք էր տրվել Լվովում հիմնել Հայ Առաքելական եկեղեցու թեմ: Բանաձևում նշվում է, որ դարերի ընթացքում, ինչպես նաև հիմա, լեհերի և հայերի միջև փոխհարաբերությունները կարող են օրինակ ծառայել այլ պետությունների և ժողովուրդների համար:

Լեհաստանի Սեյմի բանաձևում նաև գնահատական է տրվում Լեհաստանի պատմության մեջ հայերի դերակատարությանը և առանձնահատուկ հարգանք է արտահայտվում նրանց, ովքեր իրենց կյանքը զոհաբերել են հանուն Լեհաստանի անկախության, այն նվիրյալ քաղաքացիներին, ովքեր ապրել և աշխատել են Լեհաստանի համար:

Լեհաստանի Սեյմի բանաձևում վստահություն է հայտնվում, որ հետագայում ևս լեհերի և հայերի միջև եղբայրական բարեկամությունը պատմության նոր գեղեցիկ էջեր կբացի:

ԼՀ Սեյմի դահլիճում բանաձևի ընդունմանը ներկա էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, ԼՀ Սենատի նախկին անդամ հայազգի քաղաքական գործիչ Լուկաշ Աբգարովիչը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Լեհահայոց հոգևոր հովիվ Տաճատ վարդապետ Ծատուրյանը, Հայ Կաթողիկե Եկեղեցու Վարշավայի և կենտրոնական Լեհաստանի հոգևոր հովիվ, Յուզեֆ Նաումովիչը, Լեհաստանի հայ համայնքի մի շարք այլ ներկայացուցիչներ:


Առնչվող նյութեր
1. Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2. Լեհաստանի հեղինակավոր «w SIECI HISTORII» ամսագիրը Հայաստանի մասին հոդվածաշար է հրապարակել
3. Լեհահայոց նոր հոգևոր հովիվն է Տ. Ներսես աբեղա Հարությունյանը
4. Լեհաստանաբնակ հայ նկարիչներ Հելեն Հարութի եւ Սուրեն Վարդանյանի ցուցահանդեսը Լուբաչով քաղաքում
5. Լեհաստանում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համաձայնագրի վավերացումը կատարվել է միասնության մթնոլորտում. դեսպան Էդգար Ղազարյան
6. Դեսպան Ղազարյանի հանդիպումը Վարշավայի քաղաքապետի հետ
7. Հրաչյա Բոյաջյանին՝ Լոնդոնի ազատ բնակչի կոչում
8. Քշիշտոֆ Պենդերեցկի. «Հայաստանում ես լսում եմ հիանալի երաժշտություն ամենաբարձր մակարդակով»
9. Լեհաստան. Լյուբլին և Վանաձոր քաղաքները հնարավոր է համագործակցեն
10. ՕՐԵՐ-ի բացառիկը՝ նվիրված լեհահայությանը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: