ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լեհաստանի Նախագահի կողմից կազմակերպված ընդունելություն` նվիրված Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյակին

30 մարտի, 2017 | 14:29

poland naxagah end3

ՎԱՐՇԱՎԱ.- Մարտի 29-ին Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների համար Լեհաստանի Նախագահ Անջեյ Դուդան Նախագահական պալատում կազմակերպել էր հատուկ ընդունելություն, որին մասնակցում էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Վարշավայի և Արևելյան Լեհաստանի Կարդինալ Կազիմիրժ Նիչը, ԼՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալներ Վոյչեխ Կոլարսկին և Անջեյ Դերան, Լեհաստանում գործող մի շարք հայկական կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, անվանի հայագետներ, հոգևորականներ, արվեստի ու մշակույթի գործիչներ, բազմաթիվ այլ հյուրեր:

poland naxagah end2Ընդունելությունը նվիրված էր Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյա հոբելյանին, ինչի առիթով Լեհաստանի պատմական փաստաթղթերի գլխավոր արխիվից Նախագահական պալատ էր բերվել Լեհաստանի թագավոր Կազիմերժ Մեծի կողմից ընդունված այն փաստաթղթի բնօրինակը, որով 1367 թվականին Լեհաստանի թագավորն արտոնել է Սսի Կաթողիկոսի կողմից նշանակված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորական Գրիգորին ազատորեն քարոզել Հայ Առաքելական եկեղեցու հավատքը Լեհաստանի Թագավորության ողջ տարածքում:

Ինչպես հայտնում են Հայաստանի ԱԳՆ-ից, արարողությանը ծավալուն ելույթ ունեցավ ԼՀ Նախագահ Անջեյ Դուդան, ով իր խոսքում մեծ կարևորություն և նշանակություն տվեց հայերի ներկայությանը և Լեհաստանի պատմության ընթացքում ունեցած դերակատարությանը: «Հայ ժողովրդի պատմությունը գրանցված է նաև Լեհաստանի ժողովրդի պատմության մեջ, այն անբաժանելի կեպով կապված է մեր ժողովրդի պատմության հետ: Հարյուրամյակների ընթացքում իրար խառնված մեր արյունը Լեհաստանի մեծ ձեռքբերումն է: Հնարավոր չէ պատկերացնել Լեհաստանի պատմությունը առանց դրանում, մեր մշակույթում, մեր ավանդույթներում հայերի բազմադարյա ներդրման»,- հայտարարեց Նախագահ Դուդան:

«Հայերն իրենց ավանդույթով, իրենց մտավորականությամբ, իրենց արվեստով, մշակույթով ու հավատով միշտ հյուրընկալվել են Լեհաստանում: Հայերի ներդրումն անգնահատելի է մեր երկրի կյանքում, հասարակական կյանքի բոլորոլ որտներում: Նրանք մշտապես ներգրավված են եղել հասարակական կյանքում, իրենց նոր Հայրենիքի կյանքում` մշտապես հիշելով Հայաստանի մասին: Այս հարյուրամյակներին նայելով` ես` որպես Լեհաստանի Հանրապետության Նախագահ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ այդ ներդրման համար»,- շեշտեց Անջեյ Դուդան:

poland naxagah end1Լեհաստանի Նախագահը հատկապես ընդգծեց Լեհաստանի մշակույթի զարգացման գործում մեծ ավանդ բերած գործիչներին` հիշատակելով հայկական արմատներով ականավոր նկարիչ, Կրակովի Գեղարվեստի Ակադեմիայի պրոֆեսոր Թեոդոր Աքսենտովիչին, ինչպես նաև աշխարհահռչակ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկուն:

Նախագահը հավելեց, որ հայերը, ժամանելով Լեհաստան դեռևս 1367 թվականին, արտոնություն են ստացել հիմնելու առաջին հայկական եկեղեցական թեմը Լեհաստանում:

Իր ելույթում Լեհաստանի Նախագահն ընդգծեց, որ 1519 թվականին Լեհաստանի Թագավոր Զիգմունդ Առաջին Ավագը ճանաչել է Հայոց հնագույն օրենքները իբրև Լեհաստանի օրենսդրության մի մաս:

Նախագահի ելույթից հետո ընթերցվեց ԼՀ Նախագահի հրամանագիրը, որով ԼՀ Նախագահ Անջեյ Դուդան Լեհաստանի Հանրապետության անկախության համար նշանակալի ներդրման համար Լեհաստանի Վերածննդի Կոմանդորական (Սպարապետի) Խաչ շքանշանով հետմահու պարգևատրեց հայազգի զինվորական Վալերիան Տումանովիչին:

Արարողության ընթացքում լեհական երգչախմբի կատարմամբ հնչեցին Կոմիտասի ստեղծագործությունները։

Միջոցառման ընթացքում ընդարձակ ելույթով հանդես եկավ Կրակովի Յագելոնյան համալսարանի թանգարանի տնօրեն, անվանի հայագետ, պրոֆեսոր Քշիշտոֆ Ստոպկան, ով ներկայացրեց Լեհաստանի հայ համայնքի պատմության ուշագրավ մանրամասներ` ընդգծելով Լեհաստանի թագավորների կողմից հայ համայնքին տրված բացառիկ արտոնությունները։

Առանձին ելույթներով հանդես եկան նաև Լեհաստանի Հայ Կաթողիկե Եկեղեցու քահանա Տադեուշ Իսակովիչ–Զալեսկին և Գլիվիցեի հայ համայնքի ներկայացուցիչ, բանաստեղծ Բոգդան Կասպրովիչը (Աստվածատուր Իլովացի Գասպարյան), ովքեր իրենց խոսքում անդրադարձան Լեհաստանի պատմության մեջ հայերի դերակատարությանը։

poland naxagah 4Միջոցառման պաշտոնական մասից հետո կազմակերպված հյուրասիրության ընթացքում ԼՀ Նախագահն առանձին հանդիպումներ և առանձնազրույցներ ունեցավ Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի և Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ընդունելության ավարտին Լեհաստանի Նախագահին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Ղազարյանը նրան նվիրեց արցախյան ձեռագործ գորգ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատկերով:

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
2. Աբովյանի «Վերք Հայաստանի» գիրքը լեհերեն. շնորհանդես Կրակովում
3. Լեհական Շչեցինեկ քաղաքում բացվեց հայկական խաչքար
4. Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5. Լեհաստանի հեղինակավոր «w SIECI HISTORII» ամսագիրը Հայաստանի մասին հոդվածաշար է հրապարակել
6. Լեհահայոց նոր հոգևոր հովիվն է Տ. Ներսես աբեղա Հարությունյանը
7. Լեհաստանաբնակ հայ նկարիչներ Հելեն Հարութի եւ Սուրեն Վարդանյանի ցուցահանդեսը Լուբաչով քաղաքում
8. Լեհաստանում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համաձայնագրի վավերացումը կատարվել է միասնության մթնոլորտում. դեսպան Էդգար Ղազարյան
9. Դեսպան Ղազարյանի հանդիպումը Վարշավայի քաղաքապետի հետ
10. Հրաչյա Բոյաջյանին՝ Լոնդոնի ազատ բնակչի կոչում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
2.Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
3.Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
4.Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
5.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
6.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
7.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
8.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
9.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
10.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: