ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լեհաստանի հեղինակավոր «w SIECI HISTORII» ամսագիրը Հայաստանի մասին հոդվածաշար է հրապարակել

28 օգոստոսի, 2018 | 08:18

2018 թվականի օգոստոսի 23-ին վաճառքի է հանվել Լեհաստանում մեծ հեղինակություն վայելող «w SIECI HISTORII» («Պատմության ցանցերում») գիտա-հանրամատչելի պատմագիտական ամսագրի 2018 թվականի սեպտեմբեր ամսվա թիվ 9 (64)-րդ թողարկումը: Այս մասին տեղեկացնում է Լեհաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը։ 


Ամսագրում հրապարակվել են ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանի «Ժողովրդագրական իրավիճակը Երևանում 19-րդ դարի առաջին քառորդին», ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Համո Սուքիասյանի «Հայաստանի անկախության վերականգնումը և օրենսդիր և գործադիր իշխանության մարմինների ձևավորման գործընթացը (1918թ. մայիս–օգոստոս)», ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, Լիլիթ Զաքարյանի «Արցախյան շարժում. ազգային-ազատագրական պայքարից անկախ պետության», Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Մարուկյանի «1988-1990 թվականներին Ադրբեջանի տարածքում հայերի հանդեպ իրականացված ցեղասպանության իրավական ասպեկտները․ Սումգայիթի օրինակով» թեմաներով հոդվածները։

Ամսագրում հրապարակվել է նաև լեհ պատմաբան Հենրիկ Լիտվինի «Հայը չի ենթարկվում սխեմաներին» վերնագրով հոդվածը, որն անդրադառնում է Լեհաստանի պատմության մեջ նշանակալի դերակատարություն ունեցած հայազգի գործիչ, դիվանագետ Քշիշտոֆ Սերեբկովիչի կյանքին և գործունեությանը։


Լեհաստանում Հայաստանի դեսպան Էդգար Ղազարյանը հատուկ շնորհակալություն է հայտնել թարգմանչուհի  Araksia Sarkisian -ին՝  նյութերի որակյալ թարգմանության և գնահատելի աջակցության համար։

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2. Լեհահայոց նոր հոգևոր հովիվն է Տ. Ներսես աբեղա Հարությունյանը
3. Լեհաստանաբնակ հայ նկարիչներ Հելեն Հարութի եւ Սուրեն Վարդանյանի ցուցահանդեսը Լուբաչով քաղաքում
4. Լեհաստանում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համաձայնագրի վավերացումը կատարվել է միասնության մթնոլորտում. դեսպան Էդգար Ղազարյան
5. Հայկական Քոչարի են պարել նաեւ Վարշավայի կենտրոնական հրապարակում
6. Լեհաստանի հայերի երրորդ համագումարը Վարշավայում. ներկայացվեց նաեւ ՕՐԵՐ-ի լեհահայությանը նվիրված հատուկ համարը
7. Դեսպան Ղազարյանի հանդիպումը Վարշավայի քաղաքապետի հետ
8. Մերժիր Սերժին ակցիային միացել են նաեւ Վարշավայի հայերը
9. Հրաչյա Բոյաջյանին՝ Լոնդոնի ազատ բնակչի կոչում
10. Քշիշտոֆ Պենդերեցկի. «Հայաստանում ես լսում եմ հիանալի երաժշտություն ամենաբարձր մակարդակով»

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: