ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լեհաստանի հայ համայնքի պատմությանը նվիրված գիտաժողով Վարշավայում

16 նոյեմբերի, 2017 | 16:44

Նոյեմբերի 15-ին Վարշավայում Միխալ Օչապովիչի անվան Գյուղատնտեսության կենտրոնական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ Ռեչ Պոսպոլիտայում հայերի 650-ամյա ներկայությանը նվիրված գիտաժողով, որը Լեհաստանում ՀՀ դեսպանության պատվո հովանու ներքո կազմակերպվել էր Լեհաստանի ներքին գործերի և վարչարարության նախարարության, Լեհաստանի Գյուղատնտեսության կենտրոնական գրադարանի և Լեհաստանում Հայկական հիմնադրամի կողմից: Գիտաժողովին մասնակցեցին Լեհաստանի կառավարության, խորհրդարանի, գիտական և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, հոգևորականներ, ինչպես նաև հայ համայնքի և լեհ հասարակության ներկայացուցիչներ:

Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, ով շնորհակալություն հայտնեց գիտաժողովի կազմակերպիչներին՝ ընդգծելով Լեհաստանում հայերի դերակատարության թեմայի կարևորությունը:

Գիտաժողովին ընթերցվեց Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Յան Դիդիչակի ողջույնի խոսքը, որտեղ ԱԳ փոխնախարարը հիշատակել էր Լեհաստանի դիվանագիտության ասպարեզում հայերի կարևոր և նշանակալի ներգրավվածության մասին:

Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան նաև Լեհաստանի Գյուղատնտեսության կենտրոնական գրադարանի տնօրեն Զբիգնև Ֆիլիպկովսկին և Լեհաստանի Հայկական հիմնադրամի նախագահ Մարթա Աքցենտովիչ-Բոհոսևիչը:

Գիտաժողովին Լեհաստանի հայ համայնքի պատմությանը նվիրված զեկույցներով հանդես եկան Լեհաստանի Կաթոլիկ եկեղեցու վարդապետ, Արքեպիսկոպոս Անտոնի Դիդիչը, Վարշավայի Կարդինալ Վիշինսկու անվան համալսարանի պրոֆեսոր, Հայ Կաթողիկե Եկեղեցու հոգևորական Յուզեֆ Նաումովիչը, Լյուբլինի կաթոլիկ համալսարանի պրոֆեսորներ Վլադիմիժ Օսադչին և Միեշչիսլավ Ռիբան:

Գիտաժողովի ընթացքում Լեհաստանի Գյուղատնտեսության կենտրոնական գրադարանի ճեմասրահում ցուցադրվեցին Լեհաստանի հայ համայնքի, նշանավոր լեհահայ գործիչների մասին տեղեկատվական ցուցապաստառներ:


Առնչվող նյութեր
1. Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2. Լեհաստանի հեղինակավոր «w SIECI HISTORII» ամսագիրը Հայաստանի մասին հոդվածաշար է հրապարակել
3. Լեհահայոց նոր հոգևոր հովիվն է Տ. Ներսես աբեղա Հարությունյանը
4. Լեհաստանաբնակ հայ նկարիչներ Հելեն Հարութի եւ Սուրեն Վարդանյանի ցուցահանդեսը Լուբաչով քաղաքում
5. Լեհաստանում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համաձայնագրի վավերացումը կատարվել է միասնության մթնոլորտում. դեսպան Էդգար Ղազարյան
6. Լեհաստանի հայերի երրորդ համագումարը Վարշավայում. ներկայացվեց նաեւ ՕՐԵՐ-ի լեհահայությանը նվիրված հատուկ համարը
7. Դեսպան Ղազարյանի հանդիպումը Վարշավայի քաղաքապետի հետ
8. Հրաչյա Բոյաջյանին՝ Լոնդոնի ազատ բնակչի կոչում
9. Քշիշտոֆ Պենդերեցկի. «Հայաստանում ես լսում եմ հիանալի երաժշտություն ամենաբարձր մակարդակով»
10. Լեհաստան. Լյուբլին և Վանաձոր քաղաքները հնարավոր է համագործակցեն

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: