ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Լեհաստանի հայեր. յոթ դարերի ներկայություն» խորագրով միջազգային գիտաժողով լեհական Սենատում

21 սեպտեմբերի, 2017 | 12:14

Սեպտեմբերի 19-ին Լեհաստանի Սենատում տեղի է ունեցել «Լեհաստանի հայեր. յոթ դարերի ներկայություն» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Լեհաստանի հայ համայնքի պատմությանը: Գիտաժողովը կազմակերպել էր Լեհաստանի Հանրապետության Սենատի և Լեհաստանի հմտությունների ակադեմիայի կողմից` Կրակովի Հայկական մշակութային ընկերակցության հետ համագործակցությամբ:

Գիտաժողովի բացման պաշտոնական արարողության մասնակցել և ելույթներով հանդես են եկել ԼՀ Սենատի մարշալեկ (նախագահ) Ստանիսլավ Կարչևսկին, ԼՀ փոխվարչապետ, մշակույթի և ազգային ժառանգության նախարար Պիոտր Գլինսկին, Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, ԼՀ Սենատի Մշակույթի և տեղեկատվության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Յեժի Ֆեոդրովիչը, Լեհաստանի հմտությունների ակադեմիայի փոխնախագահ Անջեյ Կայետան Վրոբլևսկին, ԼՀ Սենատի անդամ Յան Ժարին, ԼՀ կառավարության Ազգային ու էթնիկ փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Ենդժեյովիչը, ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Կասպար Կարամպետյանը, Հայկական բարեգործական ընդհանուր միության Եվրոպական գրասենյակի նախագահ Նադիա Գործունյանը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Լեհաստանի խորհրդարանի Լեհաստան-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Տադեուշ Վոժնիակը, ԼՀ Սենատի պատգամավորներ, լրագրողներ, Լեհաստանի տարբեր քաղաքների հայկական կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, բազմաթիվ այլ հյուրեր:
Իր ելույթում ԼՀ Սենատի նախագահ Ստանիսլավ Կարչևսկին նշել է, հայերը Լեհաստանի ամենահին ազգային փոքրամասնություններից մեկն են, որոնք Լեհաստանը ընտրել են իբրև իրենց երկրորդ Հայրենիք: Սենատի նախագահը ընդգծել է մի շարք ակնառու հայազգի գործիչների անուններ, որոնք մեծ հետք են թողել Լեհաստանի պատմության մեջ:


ԼՀ փոխվարչապետ, մշակույթի և ազգային ժառանգության նախարար, պրոֆեսոր Պիոտր Գլինսկին, խոսելով Լեհաստանում հայերի կարևոր դերակատարության մասին, նշել է, որ հայերը մեծ ներդրում են ունեցել Լեհաստանի մշակույթի զարգացման գործում: Նա հիշատակել է Լեհաստանում հայտնի խոսքերից մեկը, ըստ որի «Հայը, դա կրկնակի լեհ է»` ընդգծելով հայերի նվիրվածությունն ու հավատարմությունը Լեհաստանին:

ԼՀ փոխվարչապետ Գլինսկին մշակույթի ոլորտում ունեցած ներդրման համար «Gloria Artis» մեդալներով է պարգևատրել Կրակովի Յագելոնյան համալսարանի պրոֆեսորներ, հայագետներ Քշիշտոֆ Ստոպկային և Անջեյ Ժեմբային, ինչպես նաև Հայ Կաթողիկե Եկեղեցու Հյուսիսային ժողովրդապետության առաջնորդ Հայր Յեզարի Աննուսևիչին:
Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը շնորհակալություն է հայտնել Լեհաստանի Սենատի նախագահին և գիտաժողովի բոլոր կազմակերպիչներին Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման, ինչպես նաև Լեհաստանի հայ համայնքի կյանքում կարևոր իրադարձության հոբելյանական տարում ԼՀ Սենատում ներկայացուցչական և բովանդակային բարձր մակարդակի միջազգային գիտաժողով կազմակերպելու համար: Դեսպան Ղազարյանի խոսքերով՝ Լեհաստանի հայ համայնքի պատմությունն ուղղակիորեն կապված է Լեհաստանի պատմության հետ, ինչը երկու ժողովուրդների մեծ հարստությունն է և արժանի է ամենաբարձր մակարդակով ուսումնասիրության, հիշատակման և ներկայացման:
Գիտաժողովի ընթացքում զեկույցներով հանդես են եկել չորս երկրների յոթ համալսարանների և գիտական կենտրոնների անվանի գիտնականներ, որոնք ներկայացրել են Լեհաստանի հայ համայնքի, անվանի գործիչների, Լեհաստանի տարածքում հայկական մշակութային ժառանգության և հուշարձանների մասին իրենց գիտական ուսումնասիրությունների արդյունքները:


Առնչվող նյութեր
1. Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
2. Դեսպան Էդգար Ղազարյանի և գործընկերների հրաժեշտի պաշտոնական արարողություն Լեհաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի կողմից
3. Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
4. Աբովյանի «Վերք Հայաստանի» գիրքը լեհերեն. շնորհանդես Կրակովում
5. Լեհական Շչեցինեկ քաղաքում բացվեց հայկական խաչքար
6. Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
7. Լեհաստանի հեղինակավոր «w SIECI HISTORII» ամսագիրը Հայաստանի մասին հոդվածաշար է հրապարակել
8. Լեհահայոց նոր հոգևոր հովիվն է Տ. Ներսես աբեղա Հարությունյանը
9. Լեհաստանաբնակ հայ նկարիչներ Հելեն Հարութի եւ Սուրեն Վարդանյանի ցուցահանդեսը Լուբաչով քաղաքում
10. Լեհաստանում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համաձայնագրի վավերացումը կատարվել է միասնության մթնոլորտում. դեսպան Էդգար Ղազարյան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: