ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լեհաստանի Կիելցե քաղաքում բացվել է հայկական մշակույթին նվիրված «Warsztat ormianski» ցուցահանդես

08 դեկտեմբերի, 2016 | 09:26

ՎԱՐՇԱՎԱ.- Դեկտեմբերի 6-ին Լեհաստանի Կիելցե քաղաքի Մշակույթների երկխոսության թանգարանում կայացավ «Warsztat ormianski» խորագրով հայկական մշակույթին նվիրված ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը, որին մասնակցեց Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը:

Ցուցահանդեսը կազմակերպել է Կիելցեի Ազգային թանգարանը՝ Շվիենտոկշիսկի վոևոդության (մարզի) մարշալեկ Ադամ Յարուբասի և Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի հովանու ներքո:  Կազմակերպիչն ու նախաձեռնողն է թանգարանի պատմության բաժնի ղեկավար ու հայ մշակույթի մեծ սիրահար Պավել Գժեշիկը:

Ելույթ ունենալով մասնակիցների առջև` դեսպան Ղազարյանը շնորհակալություն հայտնեց թանգարանի տնօրենությանը և կազմակերպիչներին՝ հայկական մշակույթի մի շարք բացառիկ նմուշների յուրօրինակ և տպավորիչ ցուցադրություն կազմակերպելու համար և նշեց, որ այն այցելուներին հնարավորություն է ընձեռում առավել ընդգրկուն պատկերացում կազմել հայ ժողովրդի հարուստ մշակութային ժառանգության, ինչպես նաև հայ և լեհ ժողովուրդների մշակութային ընդհանրությունների մասին:

Ցուցահանդեսում ներկայացված են Լեհաստանի տարբեր թանգարանների և հավաքածուների՝ հայկական մշակույթին վերաբերող բացառիկ ցուցանմուշներ, միջնադարյան հայկական ձեռագրեր և գրքեր, գորգեր, զենքեր, Հայաստանի մի շարք պատմամշակութային վայրերի լուսանկարներ և այլն:

Ցուցահանդեսի կազմակերպմանն իրենց աջակցությունն են ցուցաբերել Կրակովի թանգարանը, Վարշավայի Թագավորական ամրոց-թանգարանը, Լեհաստանի Ազգային գրադարանը, Լեհահայոց մշակութային ժառանգության հիմնադրամը:

«Հայկական արվեստանոց–մանրուքների արվեստը» ցուցահանդեսը կգործի մինչև 2017թ.-ի մարտի 12-ը:
klice poland


Առնչվող նյութեր
1. Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
2. Դեսպան Էդգար Ղազարյանի և գործընկերների հրաժեշտի պաշտոնական արարողություն Լեհաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի կողմից
3. Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
4. Շտուտգարտում կայացան 8-րդ Հայ Մշակույթի Օրերը. բացառիկ ելույթներ եւ շնորհանդեսներ
5. Հայ-բուլղարական բարեկամությանը նվիրված մշակութային միջոցառում Սոֆիայում
6. Աբովյանի «Վերք Հայաստանի» գիրքը լեհերեն. շնորհանդես Կրակովում
7. Բացառիկ հայկական ցուցահանդես՝ չեխական հրաշագեղ դահլիճում
8. Լեհական Շչեցինեկ քաղաքում բացվեց հայկական խաչքար
9. Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
10. Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: