ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ

18 սեպտեմբերի, 2018 | 17:12

Սեպտեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում գրանցված Զամոշչ քաղաքի կենտրոնում՝  հայկական նախկին եկեղեցու տարածքում տեղի ունեցավ հայկական խաչքարի բացման հանդիսավոր արարողություն։

Հուշարձան-արձանախումբը, որն իր մեջ ամփոփում է հայկական խաչքար, Զամոշչի խորհրդանիշն ու  հայկական նախկին եկեղեցու պատկերը, պատրաստվել է Երևանում, քանդակագործ վարպետ Վարազդատ Համբարձումյանի կողմից։

Խաչքարը տեղադրվեց Լեհաստանի անկախության վերականգնման և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի հոբելյանական տարում՝ ի նշան հայ և լեհ ժողովուրդների բարեկամության։

Խաչքարի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին և ելույթներով հանդես եկան Զամոշչի քաղաքապետ Անջեյ Վնուկը, Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, լեհ-հայկական հիմնադրամի նախագահ Արսեն Հովսեփյանը, խաչքարագործ վարպետ Վարազդատ Համբարձումյանը։

Իր ելույթում դեսպան Ղազարյանը շնորհակալություն հայտնեցլ Զամոշչի քաղաքապետին և խաչքարի տեղադրման գործում իրենց մասնակցությունը ցուցաբերած բոլոր անհատներին և գործիչներին, որոնց հետ համատեղ ջանքերով, հնարավոր դարձավ իրականացնել շատերի երազանքը և պատմական այդ հրաշալի քաղաքին վերստին հայկական շունչ հաղորդել։

ՀՀ դեսպան Ղազարյանի և Զամոշչի քաղաքապետ Վնուկի կողմից հուշարձանը պաշտոնապես բացելուց հետո, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու լեհահայոց հոգևոր հովիվ Ներսես աբեղա Հարությունյանը` Լեհաստանի Հայ Կաթողիկե Եկեղեցու հոգևորականներ Յուզեֆ Նաումովիչի և Հայր Հենրի Բուաշչեկի մասնակցությամբ, եկեղեցական հատուկ կարգով օծեց հայկական խաչքարը, որից հետո պաշտոնական պատվիրակությունները և արարողության մասնակցիները ծաղկեպսակներ և ծաղիկներ դրեցին խաչքարի առջև։

Խաչքարի բացման արարողությանը մասնակցեցին նաև Զամոշչ քաղաքի և Լյուբելսկե վոևոդության տեղեկան և տարածքային իշխանությունների ներկայացուցիչներ, առաջին լեհ տիեզերագնաց, գեներալ Միրոսլավ Հերմաշևսկին, Լեհաստանի տարբեր քաղաքներից ժամանած հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ, Զամոշչի բնակիչներ։

Զամոշչում տեղի ունեցած հայկական օրվա միջոցառումների շրջանակներում՝ Զամոշչի թանգարանում փոխտնօրեն, դոկտոր Պիոտեր Կոնդրաչյուկի կողմից ներկայացվեց ծավալուն զեկույց՝ նվիրված Զամոշչ քաղաքում հայերի պատմական ներկայությանն ու դերակատարությանը։

Միջոցառման ավարտին դեսպան Ղազարյանը Զամոշչի թանգարանի տնօրեն Անջեյ Ուրբանսկուն հանձնեց ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալը, որով նա պարգևատրվել է Լեհաստանում հայ ժողովրդի պատմության և մշակույթի պահպանաման և տարածման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։

Նույն օրը Զամոշչի կենտրոնական հրապարակում, հայտնի հայկական շենքերի դիմաց ձևավորված բեմից, բացօթյա համերգով հանդես եկավ Հայաստանից հատուկ այդ նպատակով հրավիրված «Միքայել Ոսկանյան և ընկերներ» համույթը։

Լեհական մամուլում անդրադարձը (հասանելի են նաև այլ նկարներ)՝

http://www.kronikatygodnia.pl/wiadomosci/12181,to-historyczna-chwila-dla-polski-i-armenii-w-zamos

http://zyciezamoscia.pl/reportaze/chaczkar-oficjalnie-odsloniety/

http://www.info-zamosc.pl/index.php/2018/09/16/chaczkar-przyjazni-uroczyscie-odsloniety/


Առնչվող նյութեր
1. Աբովյանի «Վերք Հայաստանի» գիրքը լեհերեն. շնորհանդես Կրակովում
2. Լեհական Շչեցինեկ քաղաքում բացվեց հայկական խաչքար
3. Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
4. Լեհաստանի հեղինակավոր «w SIECI HISTORII» ամսագիրը Հայաստանի մասին հոդվածաշար է հրապարակել
5. Լեհահայոց նոր հոգևոր հովիվն է Տ. Ներսես աբեղա Հարությունյանը
6. Լեհաստանաբնակ հայ նկարիչներ Հելեն Հարութի եւ Սուրեն Վարդանյանի ցուցահանդեսը Լուբաչով քաղաքում
7. Լեհաստանում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համաձայնագրի վավերացումը կատարվել է միասնության մթնոլորտում. դեսպան Էդգար Ղազարյան
8. Հայկական Քոչարի են պարել նաեւ Վարշավայի կենտրոնական հրապարակում
9. Լեհաստանի հայերի երրորդ համագումարը Վարշավայում. ներկայացվեց նաեւ ՕՐԵՐ-ի լեհահայությանը նվիրված հատուկ համարը
10. Դեսպան Ղազարյանի հանդիպումը Վարշավայի քաղաքապետի հետ

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: