ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԼԵՀԱՀԱՅԵՐ. ԳՐՉՈՒԹՅԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ. ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

07 հունիսի, 2017 | 09:28
Լվովում հայկական թեմի հիմնադրման 650-ամյակի առթիվ 2017 թ. մայիսի 31-ին, ժամը 17:00-ին Մատենադարանում բացվեց «Լեհահայեր. Գրչության ավանդույթներ» խորագրով ցուցադրությունը։
 

1367 թ.-ին Լեհ-լիտվական միացյալ պետության թագավոր Կազիմիր Մեծի հրովարտակով հայոց Գրիգոր եպիսկոպոսը իրավունք է ստանում թեմ հիմնադրելու և Լվով քաղաքը դարձնելու իր նորաստեղծ թեմի նստավայրը: Այդ հրովարտակը Լեհաստանի պատմության մեջ հայերին հասցեագրված ամենահին փաստաթուղթն է: 2017 թ.-ին լրանում է հրովարտակի 650-ամյակը: Այդ առիթով Մատենադարանն առաջին անգամ կազմակերպել է Լեհ-լիտվական միացյալ թագավորության հայ համայնքի ձեռագրական ժառանգությանը նվիրված ցուցահանդես:
  Մատենադարանը, Վիեննայի ու Վենետիկի Մխիթարյան միաբանության գրադարանների հետ միասին, աշխարհի այն երեք կենտրոններից է, ուր պահվում են լեհահայ գրչությանն առնչվող ամենամեծ թվով ձեռագրեր: Մատենադարանում կա այդպիսի մոտ 130 ձեռագիր, որոնք ընդօրինակվել են Լեհ-լիտվական թագավորության հայաշատ տասը կենտրոններում՝ Լվովում, Կամենեցում, Ստանիսլավովում (առաջին երեքը գտնվում են ներկայիս Ուկրաինայում), Զամոշչում (ներկայիս Լեհաստանում): Դրանք պատկանում են XIV-XVIII դդ. և աչքի են ընկնում հարուստ բովանդակությամբ՝ ընդգրկելով տարբեր բնագավառներ՝ կրոնական, փիլիսոփայական, բժշկագիտական, թարգմանական գրականություն: Ցուցադրությանը ներկայացվել են չորս տասնյակ ձեռագրեր, արխիվային վավերագրեր, Լեհ-լիտվական միացյալ թագավորության հայաշատ կենտրոնների ժամանակակից քարտեզ, ինչպես նաև վերջին ժամանակների հայագիտական հրատարակություններ Լեհաստանից:
  Ներկայացված ցուցանմուշների զգալի մասը ցուցադրվում է առաջին անգամ: Հատուկ այս առիթով ցուցադրվում է 1367 թ.-ի թագավորական հրովարտակի արտատպությունը, որի բնօրինակը պահվում է Լեհաստանի Հին փաստաթղթերի կենտրոնական պետական արխիվում: Լեհաստանից հրավիրված պրոֆեսոր Քշիշտոֆ Ստոպկան, որը շուրջ 30 տարի՝ սկսած ուսանողական շրջանից, զբաղվում է Լեհաստանի հայ համայնքի ուսումնասիրությամբ, ցուցադրության բացման արարողության ընթացքում ներկայացրեց փաստաթղթի պատմական նշանակությունը, հայ համայնքի դերը Լեհաստանի պատմության մեջ։

«Դիվանագիտության ոլորտում Լեհաստանում հիանալի հայ մասնագետներ կան։ Դեռ 17-րդ դարում լեհ-թուրքական պատերազմի ընթացքում լեզվի, մասնավորապես թուրքերենի իմացության շնորհիվ  հայ դիվանագետները կարողացել են կարևոր տեղեկություններ հայթայթել լեհական զորքի հրամանատարության համար՝ նպաստելով լեհերի հաղթանակին», նշեց նա։ Պրոֆ. Ստոպկան խոսեց նաև 1980-90-ականներին հայերի նոր հոսքի մասին Լեհաստան, որը թարմ շունչ է հաղորդել հայկական հին համայնքին, նրանց ավելի մոտեցրել իրենց արմատներին։
  Լեհաստանի հայ համայնքի պատմության ուսումնասիրման բնագավառում, ինչպես նաև Մատենադարանի հետ ունեցած արդյունավետ գիտական համագործակցության, Լեհաստանում առաջին հայագիտական հանդեսի՝ «Լեհահայեր»-ի ստեղծման գործում ունեցած իր ավանդի համար Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը պրոֆեսոր Քշիշտոֆ Ստոպկային շնորհեց Մատենադարանի «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալ:
  Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին ցուցահանդեսը կազմակերպելու համար շնորհակալություն հայտնեց Մատենադարանի տնօրինությանը և պ.գ.թ. Փիրուզ Մնացականյանին և հանձնեց այն հրովարտակի պատճենը, որով սկզբնավորվել են հայ-լեհական հարաբերությունները։

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ

Առնչվող նյութեր
1. Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2. Լեհաստանի հեղինակավոր «w SIECI HISTORII» ամսագիրը Հայաստանի մասին հոդվածաշար է հրապարակել
3. Լեհահայոց նոր հոգևոր հովիվն է Տ. Ներսես աբեղա Հարությունյանը
4. Լեհաստանաբնակ հայ նկարիչներ Հելեն Հարութի եւ Սուրեն Վարդանյանի ցուցահանդեսը Լուբաչով քաղաքում
5. Լեհաստանում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համաձայնագրի վավերացումը կատարվել է միասնության մթնոլորտում. դեսպան Էդգար Ղազարյան
6. Հայկական Քոչարի են պարել նաեւ Վարշավայի կենտրոնական հրապարակում
7. Լեհաստանի հայերի երրորդ համագումարը Վարշավայում. ներկայացվեց նաեւ ՕՐԵՐ-ի լեհահայությանը նվիրված հատուկ համարը
8. Դեսպան Ղազարյանի հանդիպումը Վարշավայի քաղաքապետի հետ
9. Համազգայինի 90-ամեակին առիթով միութեան Կեդրոնական վարչութիւնը 14-20-րդ դարերու Արժէքաւոր Ձեռագիրներ Յանձնեց Մատենադարանին
10. Մերժիր Սերժին ակցիային միացել են նաեւ Վարշավայի հայերը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: