ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լեհական Ունիով քաղաքում «Հայկական օր» խորագրով միջոցառումների շարք է անցկացվել

28 օգոստոսի, 2017 | 20:05

Օգոստոսի 27-ին Լեհաստանի Ունիեով քաղաքում Լեհաստանում ՀՀ դեսպանության, Ունիեովի քաղաքապետարանի և Ունիեովի ջրաբանական համալիրի կողմից կազմակերպվեցին «Հայկական օր» խորագրով միջոցառումներ` Լեհաստանի Հայկական հիմնադրամի, Հայ-լեհական հիմնադրամի, Կոլեի միջազգային համագործակցության կազմակերպության աջակցությամբ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից,  միջոցառումները մեկնարկեցին Ունիեովի Թագավորական ամրոցի Ասպետական սրահում տեղի ունեցած պաշտոնական արարողությամբ, որի ընթացքում ելույթներով հանդես եկան Ունիեովի քաղաքապետ Յուզեֆ Կաչմարեկը, Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լուիձկե վոևոդության մարշալեկի տեղակալ Յոաննա Սկշիդլեվսկան, Լեհաստանի Հայկական հիմնադրամի նախագահ Մարթա Աքսենտովիչ-Բոհոսևիչը և այլք, ինչպես նաև հրապարակվեց Լուիձկե վոևոդիի ուղերձը:

Իր ելույթում դեսպան Էդգար Ղազարյանը, շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին, մասնավորապես, նշեց, որ հայ-լեհական հարաբերությունների համար խորհրդանշական և հոբելյանական տարում «Հայկական օր» խորագրով միջոցառումների կազմակերպումը հրաշալի առիթ է ընձեռում՝ ներկայացնելու հայ ժողովրդի, Լեհաստանի հայ համայնքի պատմությունը, մշակույթը, ավանդույթները:

Դեսպան Ղազարյանն ընդգծեց, որ Լեհաստանում հայերի մի քանի դարերի պատմությունը երկու ժողովուրդների անխախտ բարեկամության և համագործակցության լավագույն վկայություններից մեկն է:

Միջոցառումների համերգային հատվածի շրջանակներում Ունիովի թագավորական ամրոցին կից բացօթյա ամֆիթատրոնում տեղի ունեցավ համերգ՝ Լեհաստանում բնակվող հայազգի երաժիշտներից կազմված «Հաբիարջան» էստրադային համույթի և արցախցի երգիչ Սարիբեկ Սարգսյանի մասնակցությամբ, որի ընթացքում ներկայացվեցին հայկական ժողովրդական, էստրադային և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ:

ՕՐԵՐ

Առնչվող նյութեր
1. Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
2. Դեսպան Էդգար Ղազարյանի և գործընկերների հրաժեշտի պաշտոնական արարողություն Լեհաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի կողմից
3. Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
4. Աբովյանի «Վերք Հայաստանի» գիրքը լեհերեն. շնորհանդես Կրակովում
5. Լեհական Շչեցինեկ քաղաքում բացվեց հայկական խաչքար
6. Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
7. Լեհաստանի հեղինակավոր «w SIECI HISTORII» ամսագիրը Հայաստանի մասին հոդվածաշար է հրապարակել
8. Լեհահայոց նոր հոգևոր հովիվն է Տ. Ներսես աբեղա Հարությունյանը
9. Լեհաստանաբնակ հայ նկարիչներ Հելեն Հարութի եւ Սուրեն Վարդանյանի ցուցահանդեսը Լուբաչով քաղաքում
10. Լեհաստանում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համաձայնագրի վավերացումը կատարվել է միասնության մթնոլորտում. դեսպան Էդգար Ղազարյան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: