ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լեզուները Ադրբեջանում. Սորբոնի համալսարանի դասախոս ժիլ Օտյեի հերթական դասախոսությունը

06 ապրիլի, 2017 | 18:50

otej2

Ապրիլի 6-ին Երևանի Պետական Համալսարանի Իրանագիտության ամբիոնը կրկին մարդաշատ էր:  Հավաքվել էին պատմաբաններ, լեզվագետներ,արևելագետներ`մասնակցելու ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի կողմից կազմակերպած հերթական դասախոսություն-քննարկմանն,որն անցկացրեց Ադրբեջանական Հանրապետության կովկասյան և իրանական ժողովուրդների լեզուներով զբաղվող լավագույն մասնագետներից Սորբոնի Համալսարանի պրոֆեսոր Ժիլ Օտյեն:

Դասախոսության բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ  իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն,ով ներկայացնելով օրվա բանախոսին նշեց,որ նմանատիպ հանդիպումները կլինեն շարունակելի նրա մասնակցությամբ,որտեղ նա հանդես է գալու  նոր գաղափարներով ու հետաքրքիր մեջբերումներով, որոնցից կօգտվեն ինչպես մեր երկրի փորձառու, այնպես էլ սկսնակ ու երիտասարդ արևելագետները:

Otej 1Դասախոսության թեման կրում էր  «Ադրբեջանական Հանրապետության լեզվական փոքրամասնությունների բնութագիրը» խորագիրը: Նա այնպես վարեց դասախոսությունն,որ բոլորը պատմական էքսկուրս անցկացրեցին այդ երկրի ազգային փոքրամասնությունների մոտ`առավել մոտիկից ծանոթանալով նրանց ազգագրության, պատմության, ինչպես նաև լեզվական առանձնահատկությունների հետ:

Նրա դասախոսությունից պարզվեց,որ գնալով այդ ժողովուրդների պետական լեզուն մեռնում է,հիմնականում խոսում են ավագ  ու միջին սերունդների ներկայացուցիչներն,իսկ մնացածը ժամանակի հետ յուրացնում են իրենց բնակվող շրջանի բարբառի կամ ադրբեջաներեն լեզուն:

Դասախոսության ընթացքում նա համեմատականներ անցկացրեց նշված ազգային փոքրամասնությունների լեզուների միջև,ինչպես նաև պատառիկներ ներկայացրեց իր ներկայիս գիտական թեզի` «Բուդուղիական լեզվի առանձնահատկության մասին» հատվածներից: Դասախոսոությունն ավարտվեց հարց ու պատասխանի ու ակտիվ քննարկումով:

Նշված դասախոսությունը նրա մասնակցությամբ երկրորդն էր, առաջինն անցած տարի էր, իսկ երրորդը նախատեսվում է կազմակերպել այս տարի աշնանը:

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի

 


Առնչվող նյութեր
1. Նախիջևանի սահմանը՝ Հայաստանի դեմ երկրորդ ճակատ. քննարկումներ Երեւանում
2. ԳԴՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՃԻՇՏ Էՙ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԶԻՆԱԹԱՓԵԼԸ ՄԵՐ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆ Է
3. Բողոքի հսկում Պրահայում՝ ընդդեմ Ադրբեջանին ,,Չեխոսլովակ գրուպի,, զենքի վաճառքի
4. Ինչպե՞ս է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում. բացահայտում են չեխ լրագրողները
5. Սումգայիթյան ջարդերին նվիրված ցուցահանդես Կլայպեդայում
6. Բելգիացի պատգամավորների նամակը Բելգիայի Արտաքին գործերի նախարարին
7. Լեռնային Ղարաբաղ այցելելը հանցագործություն չէ. ահազանգում են բելգիացի պատգամավորները
8. Զենքի վաճառքի մասին Չեխական հեռուստատեսության ռեպորտաժը մեծ արձագանք է գտել սլովակյան մամուլում
9. Ինչպես է Ադրբեջանը խեղաթյուրում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը. մաս 1, 2
10. Բաքուն օգտվում է ժխտողական քաղաքականության մեջ բազմափորձ Թուրքիայից.-Էդ. Նալբանդյան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
2.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
3.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
4.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
5.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
6.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
7.,,Հայաստան» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է հաստատվել Հայկակ Արշամյանը
8.Քանկոր. Պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի
9.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
10.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: