ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Լա Բոհեմ» բալետն արտացոլում է Ազնավուրի արվեստի համամարդկային բնույթը

28 մայիսի, 2017 | 07:53

Մայիսի 29-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Շառլ Ազնավուրին նվիրված «Լա Բոհեմ»  բալետային ներկայացման պրեմիերան, որին ներկա կլինի հենց ինքը՝ աշխարհահռչակ շանսոնյեն:

«Լա Բոհեմ» բալետային ներկայացումը բեմադրված է Ազնավուրի 12 երգերի հիման վրա: Այնուամենայնիվ, բալետը չի հավակնում ներկայացնելու Ազնավուրի կենսագրությունը, այլ նրա կերպարի, անցած կյանքի և զգացմունքների այլաբանությունն է:

Մեկ գործողությամբ ներկայացման պրեմիերան տեղի կունենա ՀՀ մշակույթի նախարարության, «Բալետ 2021» հիմնադրամի և լեգենդար ԱՐԱՐԱՏ հայկական կոնյակների աջակցությամբ:

«Լա Բոհեմ»-ը ժամանակակից բալետի լեզվով բացահայտում է լեգենդար շանսոնյեի բնույթը՝ մի անձի, որը կյանքի և սիրո ճանապարհին առնչվում է բազմաթիվ խոչընդոտների, սակայն հաղթահարում է դրանք՝ իրագործելով իր երազանքը։  Նա աստղ է դառնում: Ավելի ուշ փորձառու և իմաստուն մարդու հայացքով գնահատում է այն աշխարհը, որը հարստացվել է նաև իրենով: Նա կենդանի լեգենդ է. հավերժության մեջ իրար է հյուսում  անցյալն ու ապագան:

Բեմադրող խորեոգրաֆը և սցենարի հեղինակը ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանն է, բեմադրության և զգեստների նկարիչը՝ Աստղիկ Ստեփանյանը, լուսային ձևավորման նկարիչն է Էդգար Մուրադյանը: Ներկայացման համար օգտագործվել են Ազնավուրի այնպիսի հանրաճանաչ երգեր, ինչպիսիք են «Je m’voyais déjà», «Les comédiens», «For me formidable», «Pour faire une jam», «Je t’attends» և, իհարկե, «La bohème»:

« «Լա Բոհեմ» բալետի ստեղծման ոգեշնչման աղբյուր է ծառայել հենց ինքը՝ Ազնավուրը, նրա կյանքը, երաժշտական հարուստ ժառանգությունը և ստեղծագործական անսանձ ոգին: Պարը միջոց է բացահայտելու Շառլ Ազնավուրի արվեստի հավերժական և համամարդկային բնութը», – նշում է Ռուդոլֆ Խառատյանը:

«Ես վստահ եմ, որ «Լա Բոհեմ» բալետը կդառնա Օպերայի և բալետի ազգային թատրոնի խաղացանկի հիանալի համալրումը, ինչպես նաև կլինի մի նոր, կենսուրախ ու հմայիչ դրսևորում պարի աշխարհում», – նշում է թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը:

Գլխավոր դերերում հանդես կգան Գարեգին Բաբելյանը, Անդրանիկ Աբովյանը, Տաթևիկ Գրիգորյանը և Կարինա Շիկանյանը:

«Լա Բոհեմ» ներկայացման պրեմիերան ընդգրկված է «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության պաշտոնական ծրագրում:

Բալետի պրեմիերայից առաջ արված տեսանյութը դիտելու համար այցելեք՝ www.facebook.com/ARARATMuseum, https://www.facebook.com/ArArAtMuseum/videos/2306990212860274/?pnref=story:

Տեսանյութի համար հղում՝ https://cloud.mail.ru/public/GsWg/WrjL1FB9e:

 

 

 


Առնչվող նյութեր
1. Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
2. Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3. Սա մեզ կանգնեցնելու խղճուկ փորձ է, բայց չենք ընկճվելու. ՀՔԾ պետը՝ հրապարակված ձայնագրության մասին
4. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ (ՀՀՄ)
5. Արա Բաբլոյանը Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ քննարկել է ներքաղաքական վիճակը
6. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին այցը Հայաստան
7. Հիմնադրվել է «Սասնա Ծռեր» կուսակցությունը
8. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ
9. Անընդունելին եւ ընդունելին՝ քարոզչական պատերազմին մէջ. Րաֆֆի Տուտագլեան
10. Խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ՝ սահմանադրական փոփոխություններ եւ անցումային արդարադատության մարմիններ. ասել է Ն. Փաշինյանը հանրահավաքում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: