ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 օգոստոսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Լաւագոյն հայկական կրթօջախ» ` Հայ Լեզուի և Մշակոյթի Ամառնային Խտացեալ Դասընթացքին

11 օգոստոսի, 2018 | 13:26

Պո-Արաքս Մշակութային Ընկերակցութիւնը պատիւն ու հաճոյքն ունի
հաղորդելու՝ որ ՀՀ Սփիւռքի Նախարարութեան «Լաւագոյն հայկական
կրթօջախ» անուանակարգում մրցանակային յանձնաժողովը Պո-Արաքս
Մշակութային Ընկերակցութեան հովանաւորած ու կազմակերպած Հայ Լեզուի և
Մշակոյթի Ամառնային Խտացեալ Դասընթացքը արժանի դասած է Ա․ կարգի
մրցանակի (դիպլոմ և 200.000 ՀՀ դրամ)։ Սոյն վճիռը հաղորդուած է
Ընկերակցութեանս Վարչութեան՝ Նախարարութեան 18 Ապրիլ 2018 թուակիր
նամակով:


Պո-Արաքս Մշակութային Ընկերակցութիւնը կ՛արտայայտէ ՀՀ Սփիւռքի
Նախարարութեան իր զգացուած շնորհակալութիւնը այս հեղինակաւոր, բարձր
գնահատանքին համար, և կը յայտնէ իր վճռակամութիւնը՝ շարունակելու միեւնոյն
ուղղութեամբ, ոգեւորուած՝ նոյն տեսլականներով, և յարատեւօրէն ուշադիր՝
վերանորոգուելու և վերանորոգելու իր գործունէութիւնը։
Պո-Արաքս Ըներակցութիւնը միանգամայն կը փափաքի յայտնել իր խորին
շնորհակալութիւնը հետեւեալ Հիմնարկներուն, Հաստատութիւններուն և անձերուն
իրենց սիրայօժար, վեհանձն ու թանկագին նպաստին համար Հայ Լեզուի և Մշակոյթի
Ամառնային Խտացեալ Դասընթացքին և առ հասարակ Ընկերակցութեանս
գործունէութիւններուն՝ Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւն, Հայկական Համայնքներու Բաժանմունք՝ որ թէ՛ կը նպաստէ Դասընթացքի գործառոյթին և թէ կը տրամադրէ կրթաթոշակներ։
Դասընթացքի գործառոյթին՝ իրենց վեհանձն նուէրներով նպաստած են նաեւ, 2017-
2018 ուսումնական տարեշրջանի ընթացքին, հետեւեալ հաստատութիւններն ու
անձերը՝ Տէր և Տիկին Արէտ և Մոնիք Երկանեան (Պոլիս), Տէր և Տիկին Նշան և Մարգրիտ
Աթինիզեան (ԱՄՆ), ԳՈՀԱՐ (Բեյրութ), Օրթագիւղի Թարգմանչաց Հոգաբարձութիւն
(Պոլիս)․ իսկ կրթաթոշակներ տարամադրած է՝ Melkonian Global Overture Հիմնարկը։
Պո-Արաքս Մշակութային Ընկերակցութիւնը, յայտնելով բոլոր սատարողներուն իր
ջերմ երախտագիտութիւնը, կ՛ուղղէ բոլորին աստուածային օրհնութիւններու իր
աղօթանուէր մաղթանքը։
ԴԻՒԱՆ ՊՈ-ԱՐԱՔՍ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹԵԱՆ


Առնչվող նյութեր
1. Իտալիայի Հանրապետության նախագահն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
2. Հայ-իտալկան միջպետական երկու փաստաթուղթ է ստորագրվել Երեւանում
3. Հայաստանի եւ Իտալիայի նախագահների ներկայությամբ բացվել է Մշակութային ժառանգության պահպանման հայ-իտալական կենտրոնը
4. Նիկոլ Փաշինյանը և Սերջիո Մատարելլան կարևորել են տարածաշրջանում կայունության ամրապնդումը
5. Իտալիայի նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
6. Միքայել Օհանջանյանի նոր հաղթանակը Իտալիայում. գլխավոր մրցանակ Ֆլորենցիայի մրցույթում
7. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ Հռոմում
8. «Thank you, հայրիկ» ֆիլմը ցուցադրվեց Հռոմում. Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում տեղի ունեցած միջոցառումներ Իտալիայում
9. Նվարդ Զարյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդես Երեւանում
10. ԻՏԱԼԻԱ. Մինաս Լուրեան անդամ ընտրուած է Ֆիրենցէի «Սուրբ Մինաս եկեղեցւոյ հազարամեակի ոգեկոչումներու ազգային յանձնախումբ»-ին

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: