ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լատվիա. Ներկայացվել է ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների ներկա փուլը

02 դեկտեմբերի, 2016 | 16:00

Դեսպան Մկրտչյանն ավարտեց իր աշխատանքային այցը Ռիգա

latvia

Ռիգա աշխատանքային այցի շրջանակներում համատեղության կարգով Լատվիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) դեկտեմբերի 2-ին հանդիպել է Սաեյմայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Օյարս Էրիկս Կալնինշի հետ: 

Դեսպան Մկրտչյանն իր զրուցակցին ներկայացրել է ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքները, ինչպես նաև Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճը միջազգային խորհրդարանական ձևաչափերում:

Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների ներկա փուլը:

Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ հարցերի շուրջ:

Դեկտեմբերի 1-ին ՀՀ դեսպանը հանդիպել է Լատվիայի Ազգային գրադարանի տնօրեն Անդրիս Վիլկսի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկու երկրների ազգային գրադարանների միջև համագործակցության հեռանկարները, անդրադարձ է կատարվել Հայաստանի Մատենադարանի հետ փոխգործակցություն հաստատելու հեռանկարներին, Լատվիայի Ազգային գրադարանում առաջիկայում տարբեր միջոցառումներ անցկացնելու հնարավորություններին: Երկուստեք կարևորվել է նաև գրադարանների տնօրենների փոխայցելությունների կազմակերպումը:

Նույն օրը դեսպան Մկրտչյանը Ռիգայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցում հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Մասնակիցներին հյուրընկալել է Բալթյան երկրներում Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խոսրով քահանա Ստեփանյանը:

Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է առաջիկայում Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում նախատեսվող մշակութային միջոցառումների մանրամասները, քննարկել դեսպանություն-համայնք համագործակցության ոլորտները:latvia 2016latvia 2016latvia 2016


Առնչվող նյութեր
1. Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
2. Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
3. Լիտվա. Բացվեց Ուժուպիսի սահմանադրության հայերեն թարգմանության ցուցատախտակը
4. Հայաստանի և Լիտվայի Հանրապետությունների 100-ամյակներին նվիրված համերգ Վիլնյուսում
5. Սումգայիթյան ջարդերին նվիրված ցուցահանդես Կլայպեդայում
6. Նկարիչ-քանդակագործ Արսեն Քլյանի նվերը հայ ժողովրդին
7. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լիտվայի Շյաուլյայ քաղաքում
8. Բալթյան հայերի միության հայտարարությունը
9. Հայտնի թավջութակահար Լեւոն Մուրադյանը լիտվացի երաժիշտների հետ ելույթ է ունեցել Վիլնյուսում
10. Լիտվայում բացվեց «Սումգայիթ 30» ցուցահանդեսը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: