ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լատվիա. դեսպան Տ. Մկրտչյան-ԱԳՆ պետքարտուղար Ա. Պիլդեգովիչ հանդիպում

29 հունվարի, 2018 | 12:18

A.Pildegovičs tiekas ar Armēnijas vēstnieku

 

Հունվարի 24-ին Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) հանդիպեց Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Անդրեյ Պիլդեգովիչին։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին ինչպես երկկողմ օրակարգային, այնպես էլ՝ միջազգային հարթակում համագործակցությանն առնչվող հարցեր։

Դեսպան Մկրտչյանն անդրադարձավ ՀՀ-ԵՄ միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ կոչ անելով աջակցել Լատվիայի խորհրդարանում այն վավերացնելու ուղղությամբ իրականացվելիք ընթացակարգային գործընթացին։ Առանձնահատուկ կարևորելով ս.թ. հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը՝ դեսպան Մկրտչյանը հույս հայտնեց, որ Լատվիան ամենաբարձր մակարդակով կմասնակցի գագաթաժողովին:

Դեսպանը ներկայացրեց մինչ օրս Լատվիայում դեսպանության կազմակերպած մշակութային միջոցառումները, խոսեց 2018թ. ծրագրերի մասին: Երկուստեք անդրադարձ եղավ հայ-լատվիական տնտեսական կապերի ընդլայնման անհրաժեշտությանը, որի համատեքստում դեսպան Մկրտչյանը նշեց, որ հայկական կապիտալի աննախադեպ ներդրման շնորհիվ հնարավոր դարձավ Ռիգայի Կեմպինսկի հյուրանոցի վերանորոգումն ու վերաբացումը:

Դեսպան Մկրտչյանը պետքարտուղար Պիլդեգովիչին ներկայացրեց նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։

Երկուստեք կարևորվեց երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական հերթական խորհրդակցությունների անցկացման անհրաժեշտությունը։

A.Pildegovičs tiekas ar Armēnijas vēstnieku


Առնչվող նյութեր
1. Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
2. Լիտվա. Բացվեց Ուժուպիսի սահմանադրության հայերեն թարգմանության ցուցատախտակը
3. Սումգայիթյան ջարդերին նվիրված ցուցահանդես Կլայպեդայում
4. Հայտնի թավջութակահար Լեւոն Մուրադյանը լիտվացի երաժիշտների հետ ելույթ է ունեցել Վիլնյուսում
5. Լիտվայում բացվեց «Սումգայիթ 30» ցուցահանդեսը
6. «Մայրիկ» ֆիլմի ցուցադրությունը Վիլնյուսում
7. ՌԻԳԱ. Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմի» պրեմիերան՝ նվիրված Սումգաիթի զոհերի հիշատակին
8. «Նաղաշ» համույթի համերգը Վիլնյուսի Սբ. Հովհաննես եկեղեցում
9. Կաունասի «Հայրենիք» երգի-պարի համույթի ելույթը Լիտվայի դիվանագիտական տոնավաճառում
10. Լատվիա. Հայկական ինքնության վերաբերյալ բաց դասախոսություն

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
2.Հայկական տոներին նվիրված համերգ Հռոմում.
3.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
4.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
5.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
6.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
7.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
8.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
9.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
10.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: