ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
12 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լատվիա. Դեսպան Մկրտչյանն իր հավատարմագրերը հանձնեց նախագահ Վեյոնիսին

29 նոյեմբերի, 2016 | 13:34

latvia mkrtchianՌԻԳԱ.-Նոյեմբերի 29-ին համատեղության կարգով Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ ք. Վիլնյուս) իր հավատարմագրերը հանձնեց Լատվիայի Հանրապետության նախագահ Ռայմոնդս Վեյոնիսին:

Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում քննարկվեցին Հայաստան-Լատվիա հարաբերություններին և դրանց առավել խորացմանն առնչվող հարցեր: Դեսպան Մկրտչյանը ներկայացրեց առաջիկայում նախատեսվող ծրագրերը:

Նախագահ Վեյոնիսը կարևորեց երկկողմ հարաբերություններում տնտեսական բաղադրիչի ակտիվացումը՝ այդ համատեքստում առանձնահատուկ ընդգծելով հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի ձևաչափի կարևորությունը:

Զրուցակիցները նաև անդրադարձան ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքին՝ միաժամանակ հույս հայտնելով, որ այն կստորագրվի մոտ ապագայում:

latvia despan

Լատվիայի նախագահը և Հայաստանի դեսպանը մտքեր փոխանակեցին մի շարք հրատապ տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ դեսպան Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց Լատվիայի` հիմնահարցի առնչությամբ հավասարակշռված մոտեցման կապակցությամբ, և ընդգծեց ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափին միջազգային հանրության աջակցության կարևորությունը:

Նախագահ Վեյոնիսը վերահաստատեց հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու Լատվիայի դիրքորոշումը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
2. Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
3. Լիտվա. Բացվեց Ուժուպիսի սահմանադրության հայերեն թարգմանության ցուցատախտակը
4. Սումգայիթյան ջարդերին նվիրված ցուցահանդես Կլայպեդայում
5. Հայտնի թավջութակահար Լեւոն Մուրադյանը լիտվացի երաժիշտների հետ ելույթ է ունեցել Վիլնյուսում
6. Լիտվայում բացվեց «Սումգայիթ 30» ցուցահանդեսը
7. «Մայրիկ» ֆիլմի ցուցադրությունը Վիլնյուսում
8. ՌԻԳԱ. Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմի» պրեմիերան՝ նվիրված Սումգաիթի զոհերի հիշատակին
9. Լատվիա. դեսպան Տ. Մկրտչյան-ԱԳՆ պետքարտուղար Ա. Պիլդեգովիչ հանդիպում
10. «Նաղաշ» համույթի համերգը Վիլնյուսի Սբ. Հովհաննես եկեղեցում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
4.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
5.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
6.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
7.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
8.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
9.Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
10.Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է. նախագահ Սարգսյանը Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կրծքանշանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: