ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լավրենտի Բարսեղյանի 80-ամյակին նվիրված ձեռնարկ մանկավարժական համալսարանում

28 դեկտեմբերի, 2017 | 09:28

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և ՀՊՄՀ նախաձենությամբ դեկտեմբերի 27-ին կազմակերպել էին միջոցառումների շարք՝ նվիրված մեծանուն գիտնական,մտավորական, հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադիր տնօրեն Լավրենտի Բարսղյանի ծննդյան 80-ամյակին։

Հայ պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր Լավրենտի Աշոտի Բարսեղյանը ծնվել է 1937 թվականի հունվարի 7-ին Երևանում։1959 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը:1968-1972 թթ. ղեկավարել է Էրեբունի ամրոցիԳառնիի տաճարիՀովհաննես Թումանյանի տուն-թանգարան (Դսեղ)վերականգնման աշխատանքները1973-1978 թթ.՝ ՀԽՍՀ մշակույթի նախարարության մշակութալուսավորչական հիմնարկների վարչության պետ1978-1985 թթ.` ՀԱՊԹ տնօրեն,1984-1985 թթ.` միաժամանակ՝ ՀՊՊԹ տնօրեն1988-1991 թթ.՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման գլխավոր վարչության պետ 1992-1995 թթ.՝  ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Լավրենտի Բարսեղյանը մի շարք թանգարանների գիտական ցուցադրությունների հեղինակ է։Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադիր-տնօրեն (1995)Աշխատությունները վերաբերում են հայ ժողովրդի ծագման ու կազմավորման հարցերին նվիրված պատմագիտական և աղբյուրագիտական հետազոտությունների ամփոփմանը, Հայոց ցեղասպանությանը:

Երկերն են՝ Հայ  ժողովրդի ծագման և կազմավորման պրոբլեմը հայագիտության մեջ, Ե., 1974: Պատմագրական վկայությունները Հայկական լեռնաշխարհի երկրաշարժերի մասին, Ե., 1995: Հայ ժողովրդի ծագման և կազմավորման հարցերը պատմագիտության մեջ, Ե., 1996: Ամերիկայի Միացյալ Նահանգները, Հայոց ցեղասպանության դատապարտումը և թուրքական հակազդեցությունը, Ե., 2001: Հայոց ցեղասպանության հրապարակայնորեն դատապարտման և ճանաչման ժամանակագրությունը (1915-2000 թթ.), Ե., 2001:

Մահացել է 2014 թվականի դեկտեմբերի 6-ին, Երևանում։

Միջոցառումները մեկնարկը տրվեց  ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետում հայոց պատմության ու մշակույթի նվիրյալներից մեկի՝ Լավրենտի Բարսեղյանի անվան կաբինետ-լսարանի բացումով, որտեղ բացումը կատարեց նրա այրին՝ Էլմիրա Բարսեղյանն,իսկ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ նույն ֆակուլտետի դեկան պրոֆեսոր Գևորգ Թադևոսյանն,ով հակիրճ ներկայացրեց միջոցառման խորագրի վերաբերյալ՝ նշելով ու պատմելով,որ նշված լսարանը համարվում էր մեծն մտավորականի սիրված աշխատանքային սենյակն,որտեղ նա աշխատեց իր կյանքի վերջին տարիներին։

Այնուհետև նույն բուհի թանգարանում (Հայոց պատմության ֆակուլտետի մասնաշենքում) ներկայացվեց ժամանակավոր ցուցադրություն, որում ընդգրկված են Լավրենտի Բարսեղյանի լուսանկարներն ու անձնական իրերն,որոնք տրամադրել են նրա հարազատներն ու ընտանիքի անդամները, սրանք դիտելիս ակամայից տեղափոխվեցինք մեծ մտավորականի ստեղծագործական ու արարչական աշխարհ,որտեղից նորից մեծ հուշերով վերադարձանք արդի կյանք ու հասարակություն։ Այստեղ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ բուհի պատմության ֆակուլտետի, հայոց պատմության ամբիոնի վարիչ Աշոտ Փիլիպոսյանն,ով ողջունելով ներկաներին մի քանի հետաքրքիր դրվագ պատմեց մեծ մտավորականի կյանքից ու գործունեությունից։ Այնուհետև ելույթ ունեցավ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանն,ով կարևորելով միջոցառումը նշեց,որ նմանատիպ միջոցառումները լինելու են շարունակելի՝մեծարելու համար մեր երկրի մտավորականներին ու հասարակական և քաղաքական գործիչներին,նրանց ներկայիս սերնդին առավել մոտիկից ծանոթացնելու համար։

Միջոցառումներն ավարտվեցին այստեղի նիստերի դահլիճում մեկնարկած «Հայոց պատմության ու մշակույթի նվիրյալը» խորագիրը կրող գիտաժողովի անցկացումով: Գիտաժողովի բացումը կատարեց Երևանի Պետական Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն,ով կարևորելով այն նշեց,որ այսուհետ ավելի հաճախակի են կազմակերպվելու նմանատիպ ձեռնարկներ՝մտավորականներին հնարավորություն ընձեռելով զբաղվել գիտական գործունեությամբ ու նորանոր բացահայտումներով։ Գիտաժողովը վարում էր պատմության ֆակուլտետի, հայոց պատմության ամբիոնի վարիչ Աշոտ Փիլիպոսյանը։ Զեկույցներով հանդես եկան անվանի գիտնականի ուսանողական ընկերները, ինչպես նաև արդեն գիտական ոլորտում ճանաչում ունեցող մարդիկ, մասնավորապես՝Նորա Դայանը, համալսարանի թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանը, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»-ից Լուսինե Կիրակոսյանն ու Լիաննա Գևորգյանն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարությունից Սերժիկ Առաքելյանը,Դավիթ Պողոսյանը, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի գիտգծով փոխտնօրեն Սվետլանա Պողոսյանը, Հայաստանի Հանրապետության Արտաքին Գործերի նախարարության մշակույթի և համագործակցության վարչությունից Արամ Գրիգորյանը, Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարության Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնից ազգագրագետ Աշխունջ Պողոսյանը, Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի Ազգագրության Ինստիտուտից Հռիփսիմե Պիկիչյանը, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանների և պատմահնագիտական արգելոց-թանգարանից հնագետ Միքայել Բադալյանը։ Գիտաժողովն ամփոփեց ու եզրափակիչ ելույթով հանդես եկավ Աշոտ Փիլիպոսյանն, այսպիսով այն մարդիկ,ովքեր մասնագիտական առաջին փորձառությունը ստացել են կարկառուն գիտնականից։ Իր ելույթում Աշոտ Փիլիպոսյանը  հույս հայտնեց,որ մինչև հունվարի 15-ը զեկույցները հրատատարակվելու են առանձին գրքույկում՝երիտասարդներին ու գիտնականներին նոր հետազոտության համար ձեռնարկում։ Այպիսով՝ոչ; ոք չի մոռացվել ոչինչ չի մոռացվել հավեր փառք Լավրենտի Բարսեղյանին ու նրա կերտած գործին։

 

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝Սիրարփի Կարապետյանի


Առնչվող նյութեր
1. Մահացել է Լավրենտի Բարսեղյանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հրաժեշտի միջոցառումը Ավստրիայի արտաքին գերատեսչությունում
2.Արման Կիրակոսյան. Ցեղասպանության թեման պետք է դառնա դասագրքային ուսումնառության առարկա
3.Ժնեւ. ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի հանդիպումը Շվեյցարիայի հայ համայնքի հետ
4.«Այաս-Կիլիկիա» ռեստորանում այցելուներին փոխանցում են հայկական ավանդական ընտանիքի տրամադրությունները
5.ՊՐԱՀԱ. Ամանորյա տոնական հանդես մանուկների համար
6.Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում
7.Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի Սենատի նախագահ Կուբերայի հետ
8.Բժիշկ Թոմ Քաթինան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ
9.Թեքեյան կենտրոնը իրականացնում է «Անվճար դասագրքեր կարիքավոր երեխաների համար» ամենամյա ծրագիրը
10.Հայաստանի պատմական քարտեզների ցուցադրություն Կաունասի հանրային գրադարանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: