ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

,,Լավագույն ֆիլմ,, եւ ,,Լավագույն դերասան,, մրցանակները Հելսինկիում տրվել է ,,Վերջին բնակիչ,,ը ֆիլմին

28 հոկտեմբերի, 2017 | 15:33

Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը Հելսինկիում տեղի ունեցող Սկանդինավյան միջազգային կինոփառատոնում (Scandinavian International Film Festival) հաղթող է ճանաչվել միանգամից 2 անվանակարգում՝ «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» և «Լավագույն դերասան – Ալեքսանդր Խաչատրյան»։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հոկտեմբերի 25-ին տրվեց կինոփառատոնի մեկնարկը։ Ժամը 18։00-ից Հելսինկիի Caisa մշակութային կենտրոնը լի էր աշխարհի տարբեր կողմերից ժամանած կինեմատոգրաֆիստներով, դերասաններով, մշակույթի և արվեստի գործիչներով։ Կարմիր գորգի արարողությանը հաջորդեց մրցանակաբաշխությունը։

Այդ կարևոր իրադարձությանը ներկա էր նաև «Վերջին բնակիչը» ֆիլմի թիմը՝ ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանն իր տիկնոջ հետ, ֆիլմի գլխավոր դերասան Ալեքսանդր Խաչատրյանն իր տիկնոջ հետ, Ֆիլմի գլխավոր դերասանուհի Սանդրա Դաուկշայտե-Պետրուլենեն: Ներկա էին նաև ֆինլանդահայ համայնքի անդամներ, ֆինլանդացի գործընկերներ՝ ռեժիսորի հաջորդ կինոնախագծից, ինչպես նաև՝ Ֆինլանդիայում և Շվեդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանը, ով մեծ ներդրում է ունեցել ֆիլմի նախորդ՝ թե՛ Ֆինլանդիայում և թե՛ Շվեդիայում 2 ցուցադրությունների կյանքի կոչման գործում։

«Լավագույն գեղարվեստական ֆիլմ»-ի համար մրցանակը շնորհվեց ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանին, ով շնորհակալություն հայտնեց կինոփառատոնի կազմակերպիչներին՝ աշխատանքը բարձր գնահատելու համար։

 
«Լավագույն դերասանի» համար մրցանակը շնորհվեց ֆիլմի գլխավոր կերպար մարմնավորած՝ Ալեքսանդր Խաչատրյանին, ում համար նույնպես մեծ պատիվ էր գնահատված լինել Հելսինկիում։
 
«Վերջին բնակիչը» լավագույնն է ճանաչվել նոմինացված 10 ֆիլմերից և կինոփառատոնում միակ ֆիլմն է, որ հաղթեց երկու անվանակարգում։
 

Սկանդինավյան միջազգային կինոփառատոնում «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրությունը կկայանա կինոփառատոնի փակման օրը, այսօր՝  հոկտեմբերի 28-ին ժամը 20։30-ին։

Ջիվան Ավետիսյանն այս առիթով, մասնավորապես, նշեց. ««Վերջին բնակիչը» ֆիլմի ունեցած հաջողությունները նպաստում են հայկական կինոյի միջազգայնացման ջանքերին, ղարաբաղյան հիմնախնդրի ճշգրիտ ներկայացմանը և Արցախի վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացմանը: Դրանք նաև օգնում են մեր թիմին համագործակցություն ձևավորել և ամրապնդել մի շարք երկրների կինեմատոգրաֆիստների հետ, ինչը կարևոր հիմք կդառնա իմ հաջորդ կինոնախագծի՝ «Դրախտի դարպասը» ֆիլմի բարեհաջող նկարահանման և առաջխաղացման համար։ Այն հիմա զգալի ուշադրություն և աջակցություն է ստանում տարբեր առաջատար դերասանների, պրոդյուսորների և դիստրիբյուտորների կողմից, և բոլոր հիմքերը կան ակնկալելու, որ կարող է արժանանալ ավելի մեծ միջազգային գնահատականի, քան իմ նախորդ կինոնախագծերը: Հուսով եմ, որ հայկական և միջազգային տարբեր շրջանակների համատեղ ջանքերի շնորհիվ՝ նոր ֆիլմը կկարողանա նոր խոսք ասել հայկական կինեմատոգրաֆիայում և Արցախի բնակչության պայքարի բովանդակությունն աշխարհին հավուր պատշաճի ներկայացնելու գործում»:

«Վերջին բնակիչը» ֆիլմի միջազգային առաջխաղացման աշխատանքները մեկնարկել են Կաննի 69-րդ կինոփառատոնի կինոշուկայում դրա ներկայացմամբ։ Այն ս.թ. հունիսին ցուցադրվել է նաև Շանհայի 20-րդ միջազգային կինոփառատոնի «Panorama» ծրագրում: Դրան հաջորդել է Վենետիկի 74-րդ միջազգային կինոփառատոնի «Venice Production Bridge»-ում ֆիլմի ցուցադրությունը։ Իսկ Սկանդինավյան միջազգային կինոփառատոնից հետո, այն կուղևորվի Կանադա, որտեղ նոյեմբերի 15-19-ը կայանալիք Տորոնտոյի «Նուռ» կինոփառատոնում կցուցադրվի որպես բացման ֆիլմ։ Ֆիլմի հայկական պրեմիերան կայացել է «Ոսկե Ծիրան» 13-րդ կինոփառատոնի շրջանակներում։
 
«Վերջին բնակիչը» ֆիլմն առաջադրվել է 2017թ. «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխությանը՝ լավագույն «Օտարալեզու ֆիլմ» անվանակարգում, որին ներկայացված է եղել 65 ֆիլմ։ Այդ առիթով էլ, Լոս Անջելեսի առաջատար հյուրանոցներից՝ «Four Seasons Hotel»-ում կայացել է ֆիլմի փակ ցուցադրությունը՝ «Հոլիվուդյան արտասահմանյան լրագրողների ասոցիացիայի» անդամների (HFPA) համար՝ արժանանալով նրանց բարձր գնահատանքին։ Ֆիլմի մասին անդրադարձ է կատարվել «Ոսկե Գլոբուս»-ի պաշտոնական կայքի և ամերիկյան հայտնի «Los Angeles Times» օրաթերթի կողմից։
 
«Վերջին բնակիչը» ֆիլմը նախորդ ամիսներին արդեն ցուցադրվել է Լիբանանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Իրանում, Ֆինլանդիայում, Շվեդիայում, Նիդերլանդներում, իսկ առաջիկայում սպասվում են նաև ֆիլմի ցուցադրությունները Կանադայում (Մոնրեալ), Իտալիայում(Պադովա), Հունաստանում, Անգլիայում և շատ այլ երկրներում։
 
Հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում տեղահան եղած հայկական գյուղում, օրեցօր սեղմվող թշնամական օղակում մնում է Աբգարը՝ մեն-մենակ: Նա սպասում է իր աղջկան, ով ականատես է եղել գազազած ամբոխի կողմից ամուսնու սպանությանը և, հոգեկան խանգարումով, հայտնվել է հիվանդանոցում: Ադրբեջանցի Իբրահիմը, Աբգարի աղջկան գտնելու, բերելու դիմաց, նրան առաջարկում է աշխատել մզկիթի կառուցման վրա: Իբրահիմն օրեր անց Բաքվի հոգեբուժարաններից մեկում գտնում և բերում է աղջկան՝ Յուրգային:

Artsakhpress.am


Առնչվող նյութեր
1. Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2. Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
3. Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
4. Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
5. Բեռլինում վախճանվել է կինոբեմադրիչ Դոն Ասկարյանը
6. Նարինե Գրիգորյանը՝ Լավագույն դերասանուհի ,,Կինոշոկ,, կինոփառատոնում
7. Նախագահը ծանոթացել է եւ աջակցել Հայկական կինոթանգարանի ստեղծման ծրագրին
8. ,,Ոսկե ծիրանն,, ու հայաստանյան իրականությունը՝ ըստ Արսինե Խանջյանի
9. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
10. Մարուշա Մայերը ,,Իվան,, ֆիլմում, որն անցնում է ազգայինի սահմանները. Ոսկե ծիրան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: