ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 հունվարի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆԹԵՐՑՈՂ»-ները՝ մանկավարժականում

26 դեկտեմբերի, 2017 | 08:56

Վերջերս հանդիպեցի իմ վաղեմի ծանոթներից սիրված զինվորական, մտավորական հասարակական, քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից, մշակութաբան, մատենագետ, լրագրող, խմբագիր, պատմաբան, ՀՀ բանակի փոխգնդապետ ,Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգայն ակադեմիայի ակադեմիկոս ,Երևանի “ԵՐԱ” բիզնեսի և քաղաքականության ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր,Արագածոտնի մարզիԱպարանի շրջանի Վարդենիս (գյուղ)ի ,Կոտայքի մարզի Նորգյուղ  համայնքների պատվավոր քաղաքացի, Նիգ-Ապարան (կազմակերպություն) ՀԲՀԿ Պատվո անդամ Տիգրան Պետրոսյանցին:

Նա պատմեց Երևանի Խաչատուր Աբովյանի անվան  Մանկավարժական համալսարանում ,մասնավորապես ՝գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում տեղի ունեցող մի հետաքրքիր  ու յուրահատուկ նախաձեռնության մասին։

2010 թվականից սկսած Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում տեղի է ունենում «լավագույն ընթերցող» մրցույթն,որի ընթացքում գիտական խորհրդի և գրադարանի աշխատակիցների ու տնօրինության կողմից ընտրվում ու պարգևատրվում են մասնակիցները։  Նրանց տվյալները հրատարակվում են առանձին գրքույկներում։

Խոսենք այս տարվա մրցույթի մասին,որը նվիրված էր Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի 95 ամյակին։

Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած «Լավագույն ընթերցող» ութերոդ մրցույթի պարգևատրության արարողությունը: Համալսարանի պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը, բացելով միջոցառումը, արձանագրեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ժամանակաշրջանում տարեցտարի ավելանում է գիրք կարդացողների  թիվը. «Գրքի հետ հանդիպումն ու նրա հետ ճանապարհ անցնելն իմացաբանական նոր ոլորտներ թափանցելու յուրահատուկ բանալի է, մի խորհրդավոր աշխարհ, որի հետ հաղորդակցվելը նույնքան խորհրդավոր է ու հետաքրքիր, նաև կարևոր՝ անձի ձևավորման համար»:

Նա համալսարանի լավագույն ընթերցողներին, միջոցառման մասնակից ծնողներին և ուսանողներին մաղթեց նույն ոգևորությամբ ճանապարհորդել գրքերի զարմանահրաշ աշխարհում:«2010 թ-ի դեկտեմբերի 22-ից սկսած յոթ անգամ անցկացված «Լավագույն ընթերցող» մրցույթի հաղթողներ են դարձել 122 աշակերտ, ուսանող, դասախոս, ֆակուլտետ, թերթ: 2017 թ-ին նրանց թվին ավելանում են ևս 15 մրցանակակիրներ: Նախորդ տարիներին մրցույթն անցկացվել է միայն բակալավրիատում սովորողների շրջանում, իսկ այս տարի հաշվի են առնվել նաև մագիստրոսական ծրագրով սովորող ուսանողների ցուցանիշները: Ինչպես նախորդ տարիներին, 2017 թ-ին ևս հրատարակվել է գրքույկ տարվա լավագույն ընթերցողների լուսանկարներով և կենսագրություններով:-

 Իր խոսքում նշեց գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը և շարունակեց,- համոզված եմ, որ մարզերից եկած ծնողները, ուսուցիչները, դպրոցների տնօրենները, տեսնելով իրենց աշակերտների հաջողությունները, նրանց համար ստեղծված ուսումնական հնարավորությունները և պարապմունքների համար ընձեռված գրադարանային հնարավորությունները, կդառնան Մանկավարժականի դեսպաններ և իրենց համայնքների դպրոցների ապագա շրջանավարտներին կկողմնորոշեն Մանկավարժակնում սովորելու»: Տիգրան Պետրոսյանցը առաջինը ներկայացրեց 2017 թ-ի «Լավագույն ընթերցող»-ին՝ բանասիրական ֆակուլտետի մագիստրարուրայի 2-րդ կուրսի ուսանող Սևակ Հովհաննիսյանին:

Նշեց, որ նա ավարտել է Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնի բակալավրիատը, մագիստրատուրան, ասպիրանտուրան, մասնակցել ու դափնեկիր է դարձել  հանրապետական ու միջազգային բեմերում և, 2014 թ-ին անդամագրվելով Համալսարանում գործող «Չորոքշաբթի» գրական ակումբին, որոշել է գիտական հիմքի վրա դնել իր բանասիրական հմտությունները և ընդունվել է բանասիրական ֆակուլտետի մագիստրատուրան: Նա տարվա ընթացքում օգտագործել է 500-ից ավելի տպագիր նյութ, գիրք, հանդես, ամսագիր, թերթ, տպագրել է 2017 թ-ին հրատարակված «Չորեքշաբթի» Դ և Ե գրքերում: Նրա վկայականը հանձնեցին ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանը, Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Վաղաշեն գյուղից վկայականի հանձնմանը մասնակցելու եկած հայրը՝ Մանկավարժականի շրջանավարտ Բաղդասար Հովհաննիսյանը, մայրը՝ Ռիման, քույրը՝ Քրիստինեն:

«Լավագույն ընթերցող»-ը Համալսարանի ռեկտոր, դոկտոր-պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանից ստացավ այփադ, գրադարանի կողմից՝ Հայաստանի հանրագիտարանի 12 հատորները և 25 այլ գրքեր: Նման արարողությունը երկար կմնա ուսանողի հիշողության մեջ, ինչպես նաև նրա հարազատների համար լրացուցիչ հպարտության առիթ կլինի: Ապա ներկայացվեցին Համալսարանի հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Սոնա Հովսեփյանը և ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Աշոտ Վանոյանը:

Նրանց վկայականներ հանձնեցին դպրոցների տնօրեններ Նաիրա Տողանյանը, Նաիրա Սաֆարյանը և ծնողները: Այնուհետև Տիգրան ՊետրոսՅանցը ըստ ֆակուլտետների ներկայացրեց 2017 թվականի հաղթողներին: Ամեն տարվա նման ֆակուլտետային հաղթողի պարգևատրությունը կատարում էին հաղթող ուսանողի ծնողները, հարազատները և տվյալ ֆակուլտետի դեկանը կամ նրան փոխարինողը: Վկայականներ հանձնվեցին ընթացիկ տարվա բակալավրիատի ուսանողներ Գենյա Ղռմաջյանին /պատմության ֆակուլտետ/, Սուսաննա Սուլթանյանին /կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետ/, Տաթևիկ Ենոքյանին /կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետ/, Ամալյա Մելքոնյանին /կուլտուրայի ֆակուլտետ/, Նանե Պետրոսյանցին /օտար լեզուների ֆակուլտետ/, Աստղիկ Հարությունյանին /մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ/, Հելլադա Եղնազարյանին /գեղարվեստական կրթության ֆակուլտետ/, Գոհար Ենոքյանին /սկզբնական կրթության ֆակուլտետ/, Տաթևիկ Սայադյանին /հատուկ կրթության ֆակուլտետ/, Մերի Մուրադյանին /հատուկ կրթության ֆակուլտետ, համակրանքի մրցանակ/: Հաղթող ուսանողներին վկայականներ հանձնեցին պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը, դեկաններ Հեղինե Խաչատրյանը, Արա Հակոբյանը, Գագիկ Դեմիրխանյանը, գեղարվեստական կրթության ֆակուլտետի կերպարվեստի ամբիոնի վարիչի տեղակալ Միսակ Մելքոնյանը, փոխդեկաններ Արմինե Կիրակոսյանը, Արտաշես Մարտիրոսյանը, Արման Մարտիրոսյանը, Ներսես Սամվելյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հայր Թորգոմ վարդապետ Տոնիկյանը:

Շնորհավորելով լավագույն ընթերցողներին՝ վերջիններս շնորհակալություն հայտնեցին գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցին՝ ուսանողներին նման կերպ խրախուսելու, գրքի, ընթերցանության հանդեպ սիրով նրանց վարակելու համար: «Լավագույն ընթերցող»-ներին շնորհավորեց և հաջողություններ մաղթեց Համալսարանի 2016 թ-ի լավագույն ընթերցող, պատմության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Ռուզաննա Սարգսյանը:

Համալսարանի դասախոսներից ամենաընթերցված հեղինակ 2017 թ-ին դարձել է մանկավարժական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Ջուլիետա Գյուլամիրյանը, ոչ համալսարանական հեղինակներից վեցերորդ անգամ անընդմեջ: Ջուլիետա Գյուլամիրյանին վկայականը հանձնեց բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանը:

Միջոցառման ժամանակ հաղթողներին շնորհավորեցին և նրանց պատվին երգեցին 2013 թ-ի գեղարվեստական կրթության ֆակուլտետի մշակութաբանության բաժնից 2013 թ-ի ֆակուլտետի լավագույն ընթերցող Գոհար Մարտիրոսյանը /«Ես չգիտեմ թե ինչպես»/, Համալսարանի ուսանողներ 2-րդ կուրսեցի Սյուզաննա Առաքելյանը /«Կարմիր կակաչներ»/, 4-րդ կուրսեցի Վարդան Գալստյանը /«Ձայն տուր ով ծովակ»/:

Միջոցառումն ավարտվեց տերունական «Հայր մեր» աղոթքով: Դեռևս 2015 թ-ին Համալսարանի ռեկտոր, դոկտոր-պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանի հրամանով բակալավրիատի լավագույն ընթերցող ուսանողները նման հաղթանակի արդյունքում ստանում են 2 կրեդիտ /որևէ գրավորի տեսքով/, իսկ բոլոր հաղթող աշակերտները և ուսանողները՝ համալսարանի Աղավնաձորի ուսումնական բազայում ձմեռային հանգիստն անցկացնելու հնարավորություն: Այսպիսով՝հուսանք,որ նմանատիպ ձեռնարկները կլինեն շարունակելի,երիտասարդներին ուղղորդելով դեպի ընթերցանության զարմանահրաշ աշխարհ։

Գարիկ Ավետիսյան 

Լուսանկարները՝ Սյուզաննա Առաքելյանի


Առնչվող նյութեր
1. Հերոսներին նվիրված Աննա Կոստանյանի «ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿՆԵՐԸ» գրքի շնորհանդեսը
2. Նարինե Աբգարյանի «Մանյունյա» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսն անցել է լեփ-լեցուն դահլիճում
3. Ֆելիքս Բախչինյանի գրքերի շնորհանդեսը
4. Կթվայնացվեն Երուսաղեմի Գյուլբենկյան Մատենադարանի ձեռագրերի մի մասը. Սիոն ամսագրի բոլոր համարները եւ Մայր Ցուցակ Ձեռագրացի 12 հատորները
5. Վրույր Ազիզյանի հայրենականչն ու պատումը
6. Պերճ Զեյթունցյան. Իսկական միավորողը պետք է Հայաստանը լիներ
7. Պերճ Զեյթունցյանի հուղարկավորությունը օգոստոսի 24-ին՝ Երեւանի քաղաքային պանթեոնում
8. Վախճանվել է Պերճ Զեյթունցյանը
9. Մեր մշակույթի անկրկնելի երեւույթը. Անահիտ Թոփչյան
10. Թումանյանի տունը վերստին բացեց իր դռները

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: