ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Լավագույն գիտական աշխատանք». մրցույթ երիտասարդ գիտնականների համար

04 մայիսի, 2013 | 14:13

ԵՐԵՎԱՆ. – Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան, Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը ՀՀ սփյուռքի նախարարության հետ համատեղ 2013թ. հայտարարում են «Լավագույն գիտական աշխատանք» մրցույթ երիտասարդ գիտնականների /մինչև 35 տարեկան/ համար՝ նվիրված ՀՀ ԳԱԱ 70-ամյակին: Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ ՀՀ ԳԱԱ «Գիտության զարգացման հիմնադրամի» գրասենյակից կամ http://sdfund.sci.am կայքից: Փաստաթղթերի ներկայացման ժամկետն է 2013թ. ապրիլի 1-ից մինչև հունիսի 15-ը:

Հասցեն՝ 0019, Մարշալ Բաղրամյանի պող. 24, Երևան, Հայաստանի Հանրապետություն Հեռ. + (37410) 527530, +(37410) 583691

«Ակադեմիա» ամենամյա երկրորդ մրցանակաբաշխություն

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան (ՀՀ ԳԱԱ) հայտարարում է երիտասարդ գիտնականների (մինչև 35 տարեկան) գիտական աշխատանքների «Ակադեմիա» ամենամյա երկրորդ մրցանակաբաշխությունը: 2013թ. մրցանակաբաշխությունը նվիրված է ՀՀ ԳԱԱ 70-ամյակին և մրցանակը հաղթողին կհանձնվի 2013թ. հոկտեմբեր ամսին 70-ամյակի տոնակատարության օրերին:

2013թ. մրցույթը հայտարարվում է «կենսաբանություն» ոլորտում 2011 և 2012 թվականների ընթացքում տպագրված գիտական աշխատանքների համար, որոնք հրապարակվել են երիտասարդ հեղինակների կողմից «Ազդեցության Գործակից» (Impact Factor) ունեցող գրախոսվող գիտական ամսագրերում: Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ ՀՀ ԳԱԱ «Գիտության զարգացման հիմնադրամի» գրասենյակից կամ Հիմնադրամի կայքի միջոցով http://sdfund.sci.am.

Փաստաթղթերի ներկայացման ժամկետը 2013թ. ապրիլի 1-ից մինչև հունիսի 15-ը։ Հասցեն: 0019, Մարշալ Բաղրամյանի պող. 24, Երևան, Հայաստանի Հանրապետություն: Հեռ. +(37410) 527530, +(37410) 5836

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Ֆիզմաթ. ժամանակը կրթության մեջ
2. Հայաստանցիները կարող են մասնակցել Եվրամիության «Հորիզոն-2020»-ի գիտության և նորարարության մրցույթներին
3. Բրյուսել. նախարար Մկրտչյանը հետազոտական եւ նորարարության համաձայնագիր է ստորագրել
4. Նոբելյան մրցանակակիրները Հայաստանում
5. Նորարարության մրցույթ Հայաստանի համալսարանական ուսանողների եւ ասպիրանտների համար
6. Հայաստանի երիտասարդական հիմնադրամին առաջարկվել է ավելացնել գիտությանը վերաբերող անվանակարգերի թիվը
7. Պահանջում են չեղյալ հայտարարել քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանությունը եւ կրկնել դրա քննարկումը
8. Հակոբ Փանոսյան. Հայաստանում գիտության զարգացման նոր ռազմավարություն պիտի մշակվի
9. Գուցե բարի նախագահը տեղյա՞կ չէ գիտության խնդիրներից
10. Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 105 ամյակը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: