ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լալան ու Արան․ Ձևերի Աշխարհ» խաղն արդեն անվճար

12 փետրվարի, 2018 | 09:27

Երկու տարուց ավել է, ինչ Համազգային Հայ Կրթական և Մշակութային միությունը հրապարակեց իր առաջին՝ «Լալան ու Արան․ Գույների Աշխարհ» խաղը, որը շատ սիրվեց աշխարհասփյուռ հայ ծնողների և մանուկների կողմից։

Խաղի գլխավոր հերոսները՝ Լալան ու Արան, սովորեցնում են մանուկներին գույները թե՛ արևմտահայերեն, և թե՛ արևելահայերեն՝ օգնելով ու խրախուսելով նրանց խաղի ողջ ընթացքում։ «Լալան ու Արան․ Գույների Աշխարհ» խաղը հասանելի է App Store-ում և Google Play-ում։

Հաշվի առնելով առաջին խաղի հաջողությունը՝ Համազգային Միությունը ձեռնամուխ եղավ մեկ այլ խաղի ստեղծմանը՝ «Լալան ու Արան․ Ձևերի Աշխարհ», որում արդեն ծանոթ հերոսները սովորեցնում են հիմնական երկրաչափական ձևերն ու պատկերները։ Արտադրական ծախսերը ծածկելու համար Համազգային Միությունը մեկնարկեց Kickstarter արշավ։ Բոլորիս կողմից կատարված նվիրաբերությունների շնորհիվ խաղը բոլոր երկրներում այժմ ներկայացված է անվճար        ՝ IOS և Android համակարգերում։ Շնորհակալ ենք, Ձեր օժանդակության և ներդրման շնորհիվ հասանելի է ևս մեկ հայալեզու ուսուցանող խաղ։

 

Android link: https://play.google.com/store/apps/details?id=com.hamazkayin.lalanouaran&hl=en

iOS link: https://itunes.apple.com/lb/app/id1052497829

 


Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: