ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ի հիշատակ Շառլ Ազնավուրի՝ հոգեհանգստյան կարգ և հիշատակի միջոցառումներ Բուխարեստում և Ռումանիոյ հայոց թեմի ծուխերում

07 հոկտեմբերի, 2018 | 17:33

Հոկտեմբերի 7-ին, Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանի տնօրինությամբ թեմի հայոց եկեղեցիներում կատարվեցին հոգեհանգստյան կարգեր և հիշատակի միջոցառումներ` ի հիշատակ ՀՀ Ազգային հերոս, մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին:

Բուխարեստում պատարագիչն էր Թեմակալ Առաջնորդը, ով իր խոսքում անդրադարձավ անվանի հայի` Շառլ Ազնավուրի կյանքի ուղուն, հայրենանվեր ու ազգասեր գործունեությանը` ի մասնավորի նշելով. ,,Աշխարհահռչակ շանսոնյեի կորուստը սգում է այսօր ամբողջ աշխարհը, համայն հայությունը, ողջ Ֆրանսիան և իր հարյուր միլիոնավոր լսարանը, քանզի Շառլ Ազնավուրը համամարդկային երևույթ է, իր ստեղծած արժեքներն ու ստեղծագործությունները համամարդկային և համընդհանուր նշանակություն ունեն բոլոր սերունդների համար: 20-րդ դարի լեգենդներից ևս մեկը անցավ հավերժության գիրկը` թափուր թողնելով այն գահը, որի վրա այլևս որևէ մեկը չի կարողանա բազմել: Նրա արվեստը նվաճեց բոլոր սերունդներին, հատեց սահմաններ ու դիպավ յուրաքանչյուրիս սրտի նուրբ լարերին:

  Անգնահատելի և անչափելի է այն մեծ սերն ու նվիրումը, որ մաեստրոն ուներ դեպի հայ ժողովուրդը և Մայր Հայրենիքը: Հայ ժողովրդի արժանավոր զավակը բոլոր ժամանակներում, թե ուրախության և թե վշտի, թե կորուստների և թե նվաճումների պահերին եղել է իր ժողովրդի կողքին` հպարտանալով իր ինքնությամբ և ազգային արժեքներով, միևնույն ժամանակ աշխարհին մատուցելով դրանք և ծանոթացնելով հայի տեսակի հետ: Տարատեսակ փոձությունների ու աղետների միջով անցած հայ ժողովուրդը մշտապես զգացել է Շառլ Ազնավուրի ներկայությունն ու աջակցությունը` Արցախյան պատերազմ, ավերիչ երկրաշարժ, անկախություն և պետականության վերածնունդ, ամենուր և ամեն տեղ ներկա էր շանսոնյեն` անմնացորդ կերպով ծառայելով իր ժողովրդին, ջանք ու եռանդ չխնայելով նոր պետականության կերտման գործում` արժանի կերպով արժանանալով Հայաստանի Ազգային Հերոսի բարձրագույն կոչմանը: Մեր աղոթքն ենք բարձրացնում առ աստված տաղանդաշատ հայորդու հոգու հանգստության համար: Մեր խոնարհումն ենք բերում մեծն հայորդուն, հայցում Սուրբ Հոգու մխիթարությունը Ազնավուրների ընտանիքին, հարազատներին և ընկերներին: Խունկ, աղոթք և բյուր օրհնություն մեծանուն հայորդու հիշատակին,,:

Հավարտ Ս. Պատարագի կատարվեց Հոգեհանգստյան պաշտոն Շառլ Ազնավուրի հոգու հանգստության համար, որից հետո ծաղկեպսակներ զետեղվեցին եկեղեցու պարտեզում կանգնեցված Հայոց Ցեղասպանության նահատակներին նվիրված խաչքարի առջև

Ռումանիոյ հայոց թեմի, Ռումինիայի հայոց միության և ՀՀ դեսպանության կողմից: Խոսքով հանդես եկան Ռումինիայի Կրոնների նախարար պարոն Վիկտոր Օպասկին, Ռումինիայի Հայոց Միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Ազգային փոքրամասնությունների ղեկավար Վարուժան Փամբուկչյանը, ընթերցվեց Ռումինիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանի խոսքը:

Հոգեհանգիստ կատարվեց նաև Կոնստանցայում` ձեռամբ տեղի հոգևոր հովիվ արժ. Տ. Օշական քահանա խաչատրյանի, որից հետո ծաղիկներ դրվեցին Ս. Աստվածածին եկեղեցու պարտեզում Հայոց Ցեղասպանության նահատակներին նվիրված հուշարձանի առջև, կատարվեց մոմավառություն:

Հիշատակի միջոցառումներ և հոգեհանգիստ կատարվեցին նաև թեմի մյուս հայաշատ քաղաքներում:

 

Ռումինիայի Հայոց Թեմի մամլո դիվան


Առնչվող նյութեր
1. ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
2. «Իր հեռանալով Շառլն ինձ վերադարձրեց հայկական բեմ». Վարդան Պետրոսյան
3. Ռումինիայում նշվեց Կոնստանցայի Ս. Աստվածածին եկեղեցու ուխտի օրը
4. Բուրգասում բացվեց Վազգեն Վեհափառի անվան թանգարանը
5. ««Հայկական վալս» երգն ինձ համար խորհրդանշում է նաեւ սփյուռքի սերը դեպի հայրենիք». Ժերեմի Դելվեր
6. «Ազնավուր» հիմնադրամը ներկայացրել է Երևանում «Ազնավուր» կենտրոնի ծրագիրը
7. Փաշինյանի և Մակրոնի կողմից մարվել է մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր» թեմային:
8. Նիկոլա Ազնավուր. «Իմ հայրը գերմարդ էր»
9. Բոտոշան. Հայաստանին ու Ռումինիային նվիրված ցուցահանդես
10. Ռումինիայի խորհրդարանը ավարտին հասցրեց ԵՄ-Հայաստան համաձայանագրի վավերացման գործընթացը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: