ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ի գիտություն ՀՀ ոչ պետական բուհերի նախորդ տարիների շրջանավարտների

04 մարտի, 2015 | 11:08

educationՀՀ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների (ներառյալ 2015/2016 ուստարվա) պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման քննությունների մասնակցելու նպատակով 2015թ. մարտի 10-ից մինչև ապրիլի 15ը (ներառյալ) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունում կազմակերպվում է դիմորդների փաստաթղթերի ընդունելություն:

Դիմում-հայտը լրացվում և պահանջվող փաստաթղթերը ներկայացվում է դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից:

Քննական թերթը ստանալու համար (ս/թ. ապրիլի 27-ից մինչև մայիսի 5-ը ընկած ժամանակահատվածում) շրջանավարտը ներկայանում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիրը և դիմում-հայտը լրացնելիս տրված ստացականը, որի համար շրջանավարտը ստորագրում է գրանցման մատյանում:

Դիմողները դիմում-հայտի հետ միասին պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

ա) ավարտական փաստաթղթի (դիպլոմի) բնօրինակը` պատճենի հետ միասին,

բ) ներդիրի (միջուկի) բնօրինակը՝ պատճենի հետ միասին,

գ) անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ, զինգրքույկ, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական) բնօրինակը՝ պատճենի հետ միասին,

դ) 2 լուսանկար (3X4սմ չափսի):

Ըստ մասնագիտությունների (մասնագիտացումների) ամփոփիչ ատեստավորման քննությունները կազմակերպվելու են 2015թ. մայիս-հունիս ամիսների ընթացքում:

Փաստաթղթերն ընդունվելու են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունում (608 և 609 սենյակ)՝ 2015թ. մարտի 10-ից մինչև ապրիլի 15-ը (յուրաքանչյուր օր, բացի շաբաթ և կիրակի օրերից)` ժամը 1000-1700:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել  (010) 52-56-62, (010) 58-95-26 հեռախոսահամարներով կամ օգտվել ՀՀ ԿԳ նախարարության կայք-էջից (edu.am):

 

ՀՀ կրթության և գիտության նախարարություն


Առնչվող նյութեր
1. Ֆիզմաթ. ժամանակը կրթության մեջ
2. Կրթության խնդիրները, գումարները, հարգանքն ու ապագան. հանդիպում- քննարկում
3. Գերմանիան ճանաչում է ՀՀ դպրոցական ավարտական վկայականները. հայ շրջանավարտները կարող են դիմել գերմանական բուհեր
4. «ԼՈՒՅՍԻ» ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
5. Նոր գիրք. «Բոլոնիայի գործընթացի ուղենիշները. Երևանից Փարիզ»
6. Երեւանի տոնին բացվեց «Այբ» դպրոցի նոր մասնաշենքը
7. Հայաստանում անցկացվեց երկրորդ Աշխարհի ամենածավալուն դասը
8. Իսպանական Վալենսիան համագործակցում է Հայաստանի համալսարանների հետ
9. Կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնը անհրաժեշտ կը նկատէ արեւմտահայերէնի զարգացման կեդրոնի ստեղծումը
10. Հայաստանցիները կարող են մասնակցել Եվրամիության «Հորիզոն-2020»-ի գիտության և նորարարության մրցույթներին

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: