ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԻՐԱՔ-ԻՐԱՆ 8-ԱՄԵԱՅ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՒ ԻՐԱՆԱՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՒՈՐՆԵՐԸ

15 փետրվարի, 2016 | 10:09

Derenik Img-024Դեռեւս Իսլ. յեղափոխութեանը յաջորդող տարւան՝ 1980 թւականից սկսեալ Իրանի դէմ սադդամական պարտադրեալ պատերազմի առաջին քառամեան համընկել էր Իսլ. մեջլիսի Ա նստաշրջանի 80-84 թթ.-ին: Խորհրդարանի հայ պատգամաւորներ Հրայր Խալաթեանն ու դոկտ. Հրաչ Խաչատրեանը, բնականաբար, Իսլ. յեղափոխութեան ամենեւին նոր կարգուսարքին իբր արդիւնք` կրթական-դպրոցական ոլորտներում առաջացած դժւարութիւնները (յատկապէս Թեհրանի ու հիւսիսային շրջանի մասշտաբով) յաղթահարելուն զուգընթաց, աստիճանաբար դէմ-յանդիման էին կանգնում ինչպէս ողջ երկրի, այնպէս էլ իրանահայութեանը ներազդող պատերազմական անխուսափելի պայմաններին: Պատերազմական հէնց առաջին ամիսներին իրանահայութիւնը պարտաւորւեց ծանրակշիռ գին վճարել` պատերազմի կիզակէտում գտնւող Խուզիստանի ամենահարաւային նահանգի երբեմնի ծաղկուն համայնքների` Ահւազի ու Աբադանի հայութեան գրեթէ ամբողջական պարպմանը…, դէպի կենտրոնական` Սպահանի, Թեհրանի եւ հիւս. շրջաններ փախստականների հոսքով:

Hrach Khachadrian Vardan Vardanian-38-ամեայ պատերազմական երկրորդ քառամեան, սակայն, իրանահայութեան համար նշանաւորւեց նաեւ ու մանաւանդ մարդկային կորուստներով, որոնք յանուն Իրանի ինքնիշխանութեան ու հողային ամբողջականութեան՝ նահատակների մի հսկայ փաղանգ ժառանգեցին սեփական համայնքին ու երկրին, որոնցով իրանահայութիւնը բազմապատկեց Իրանի թէ՜ պետական, եւ թէ՜ հասարակական լայն խաւերի մօտ մինչ այդ վաստակած յարգանքն ու արժանապատւութիւնը…:

Իրանական հողը պաշտպանող հարիւրաւոր հայ զինւորագրեալների նահատակութեան, հաշմանդամ-վիրաւոր-առեւանգւածների ու անյետ կորածների կողքին, սակայն, իրանահայութիւնը նւիրաբերեց իր արհեստա-արդիւնաբերական մտքի ու բազկի ամբողջական կարելիութիւնները, որոնց արհեստագիտական ու մեքենաշինական (ընդորում` ռազմատեխնիկական) հմտութիւնների ու հնարամտութեան շնորհիւ, երկրի զինուժերը հնարաւորութիւն ունեցան պատերազմը յաղթական աւարտի հասցնել:

Իսկ մինչ օրս երախտաւոր Իրանի ժողովրդի ու յատկապէս պետական ու քաղաքական Ardavaz Baghumianշրջանակների մօտ իրանահայութեան օգտին դրական վարկանիշի ապահովման գործում իրենց անհերքելի ու անմնացորդ ներդրումն են ունեցել մեր յաջորդական պատգամաւորներ ճրգտ. Վարդան Վարդանեանը (հիւս. շրջ.) եւ Արտաւազդ Բաղումեանը (հարաւ. շրջ.), որոնք 4 անընդմէջ նստաշրջանների համար վաստակելով իրանահայութեան լիարժէք վստահութիւնըª օրէնսդիր ամենաբարձր ատեանի հնարաւորութիւններն ի սպաս են դրել իրանահայութեան իրաւունքների պաշտպանմանը` ինչպէս ազգային, կրթական, իրաւական ու քաղաքական օրախնդիր բազմապիսի ոլորտներում, այնպէս էլ պարտադրեալ պատերազմի ծանրագոյն տարիներին, երբ մշտապէս ուղեկցել են պարբերաբար պատերազմական ճակատ շտապող մեր ազնիւ արհեստաւորների պատւիրախմբերին:

ՙԱԼԻՔ՚ ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ


Առնչվող նյութեր
1. «ՈՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ…» ԹՈՒՐՔԻԱՆ «ՄՏԱՀՈ՜Գ» Է ԿՈՏՈՐԱԾՆԵՐՈՎ…
2. Նախիջևանի սահմանը՝ Հայաստանի դեմ երկրորդ ճակատ. քննարկումներ Երեւանում
3. Անդրանիկ Խեչումյան՝ Հայ-Իրանական բարեկամության դրոշակիր
4. ԲՈԼՏՈՆԵԱՆ «ՀԱԿԱԻՐԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԷԶԸ»…
5. Իրանցի արդյունաբերողներն ու գործարարները մեկ հարկի տակ․ Երևանում բացվեց Իրանի Ալբորզ նահանգի արտադրանքների առաջին ցուցահանդեսը
6. Տեսակետ Իրանից. Վեցնյակից դուրս գալու Թրամփի արկածները…
7. ԻՐԱՆ. ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՐՔԵՐԻ ՀԱՆԴԱՐՏԵՑՄԱՆ ՆԱԽԱՆՇԱՆՆԵ՞Ր…
8. ԻՐԱՆԻ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ՈՒ ԿԱՅՈՒՆՈՒԹԵԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ…
9. Իրանական Յալդայի տոնը նշվեց Հայաստանում
10. ԻՐԱՆԻՆ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀԱՒԱՍՏԻԱՆԱԼՈՒ ԲԱՔՒԻ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԸ…

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Քիմիական զենքի կոնվենցիայի մասնակից պետությունների 23-րդ կոնֆերանսը
2.Գավառում վերաբացվեց Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը
3.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
4.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
5.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
6.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
7.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
8.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
9.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
10.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: