ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԻՐԱՆ.ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԱՇԽՈՅԺ ՄԵԿՆԱՐԿԸ…

27 դեկտեմբերի, 2015 | 16:10

iran entrutuinnerԱրդէն Ներքին գործերի նախարարութիւնն պաշտօնապէս յայտարարել է ինչպէս Բանիմացների ժողովի (Խոբրեգան), այնպէս էլ խորհրդարանի ընտրութիւնների համար թեկնածուական յայտ ներկայացրածների քանակական թւի աճի մասին: Նոյն պաշտօնական յայտարարութեան համաձայնª Բանիմացների ժողովի համար աւելի քան 800, իսկ խորհրդարանական 10-րդ նստաշրջանի համար աւելի քան 12000 թեկնածուներ են արձանագրւել:

Անկախ նրանից, թէ հիմնական օրէնքի Պահապան խորհրդի ֆիլտրից յայտագրւածներից քանիսն են մրցակցութեան փուլ թեւակոխելու, ուշագրաւ հանգամանք է նախորդող երկու շրջանների համեմատ մեկնարկային մասնակցութեան ակտիւութիւնը, որն, ասենք, ակներեւ է եղել 6-րդ խորհրդարանի նախօրեակներին: Սա, անշուշտ, ուղղակիօրէն պայմանաւորւած է եղել ժամանակի ընտրախաւերի տրամադրութիւններով, որոնք կողմնորոշւեցին բարենորոգչական կառավարութեանըª գործադիրին համահունչ խորհրդարանի ձեւաւորման օգտին:

Երեւի նոյն օրինաչափութիւնը գործելու է նաեւ այս շրջանի ընտրութիւններում, երբ ընտրողը փորձելու է նախորդ տասնամեակի պահպանողական-արմատական խորհրդարանը փոխարինել չափաւոր պահպանողական-բարեկարգչական խորհրդարանով, ուղեկցելու համար նոյնընթաց կառավարութեանը նախագահ Ռոհանիի գլխաւորութեամբ, որն մեծ հաւանականութեամբ 2017-ի ընտրութիւններում վերընտրւելու հեռանկար ունի:

Եւ անկախ առաջիկայ ընտրութիւններում մասնակցութեան բարձր ցուցանիշից, չափաւորական ու պահպանողական ճամբարների միջեւ բնական թէ° արհեստական մրցակցութիւններից, Իրանի ժողովուրդը, ասել է թէª նոյնինքն ընտրողը մշտապէս օժտւած է եղել այն գիտակցութեամբ, որով ցուցադրել է իր կամարտայայտութիւնըª Երկրի տնտեսա-քաղաքական իրավիճակներից ելնելով, ու դրանցից առաւելª համընդհանուր պետական ու ազգային շահերի համատեքստում: Իսկ ներկայիս, տւեալ շահերը թելադրում են, որ երկիրը իր բոլոր ներուժերով առաւել քան երբեւէ բացւի եւ ինտեգրւի համաշխարհային ընտանիքին, որի հակառակ ուղղութիւնը, յատկապէս նախորդող տասնամեակում, միեւնոյն տնտեսա-քաղաքական ոլորտներում ինչպէսեւª շրջանային թէ° միջազգային ասպարէզներում յետընթաց էր արձանագրել երկրի ու ժողովրդի հաշւին…

Ինչեւէ, համապետական ընտրութիւնների փուլ թեւակոխելու եւ մասնակցութեան ու ներկայութեան իր նոր փորձառութիւնն ի սպաս դնելու պարտաւորութեան առջեւ է կանգնած ինչպէս երբեւէ, իրանահայ հինաւուրց համայնքը: Եւ ընդհանուր ընտրական աշխուժութիւնից ելած ու դարձեալ նախորդող շրջանների համեմատ, այս շրջանում իրանահայ համայնքից (հարաւային եւ հիւսիսային) մօտ 10 թեկնածուներ են յայտագրւել խոհրդարանական ընտրութիւններին մասնակցելու համար: Դա ինքնին ապացոյցն է այն համընդհանուր գիտակցութեան, որով իրանահայ քաղաքացին եւս համերկրացի միւս իրանցիների հետ չի խորշում երկրի ու ժողովրդի առջեւ ծառացած ամէն կարգի մարտահրաւէրներին ընդառաջ գնալու եւ իր սեփական բաժին-կարողականութիւնն ներդնելու պատասխանատու հանգամանքից:

 

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ  ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

 

Տեղեկանք. 

Ինչպես հայտնում է Իրանի հայկական ռադիոն, ԻԻՀ ՆԳ նախարարը տեղեկացրել է, որ նախորդ շրջանի համեմատությամբ Առաջնորդության բանիմացների ժողովի և Իսլամական խորհրդարանի թեկնածուների թիվը 60 տոկոս հավելում է կրել:

Հինգշաբթի երեկոյան,  ԻՌՆԱ-ի թղթակցի հետ անհատական հարցազրույցի ժամանակ, Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին ասել է. «Սահմանված ժամկետում Առաջնորդության բանիմացների ժողովի ընտրությունների համար արձանագրվել են 801 թեկնածուներ, ինչը նախորդ շրջանի 493 թեկնածուների հետ համեմատած 62 տոկոս աճ է արձանագրել»:

«Մինչև հինգշաբթի օրվա ժամը 16-ը, Իրանի իսլամական խորհրդարանի 10-րդ նստաշրջանի համար իր թեկնածությունն է ներկայացրել 8519 անձ, որը նախորդ շրջանի 5283 թեկածուների համեմատությամբ մինչ այս պահը 61 տոկոս աճ է ցույց տալիս»,-ասել է նա:

Առաջնորդության բանիմացների ժողովի թեկնածուների գրանցումն ավարտվեց չորեքշաբթի օրը, իսկ Իսլամական խորհրդարանի ընտրությունների թեկնածուների արձանագրությունը կավարտվի ուրբաթ օրը:


Առնչվող նյութեր
1. «ՈՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ…» ԹՈՒՐՔԻԱՆ «ՄՏԱՀՈ՜Գ» Է ԿՈՏՈՐԱԾՆԵՐՈՎ…
2. Նախիջևանի սահմանը՝ Հայաստանի դեմ երկրորդ ճակատ. քննարկումներ Երեւանում
3. Անդրանիկ Խեչումյան՝ Հայ-Իրանական բարեկամության դրոշակիր
4. ԲՈԼՏՈՆԵԱՆ «ՀԱԿԱԻՐԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԷԶԸ»…
5. Իրանցի արդյունաբերողներն ու գործարարները մեկ հարկի տակ․ Երևանում բացվեց Իրանի Ալբորզ նահանգի արտադրանքների առաջին ցուցահանդեսը
6. Տեսակետ Իրանից. Վեցնյակից դուրս գալու Թրամփի արկածները…
7. ԻՐԱՆ. ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՐՔԵՐԻ ՀԱՆԴԱՐՏԵՑՄԱՆ ՆԱԽԱՆՇԱՆՆԵ՞Ր…
8. ԻՐԱՆԻ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ՈՒ ԿԱՅՈՒՆՈՒԹԵԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ…
9. Իրանական Յալդայի տոնը նշվեց Հայաստանում
10. ԻՐԱՆԻՆ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀԱՒԱՍՏԻԱՆԱԼՈՒ ԲԱՔՒԻ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԸ…

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: