ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ.ԲԱՐԵԿԱՄՈՒԹԻՒՆԸ ԱՄՐԱՊՆԴԵԼՈՒ ԿԱՄԱՐՏԱՅԱՅՏՈՒԹԵԱՄԲ…

31 հունվարի, 2017 | 12:11

IRAN ARMENIA FLAGS

Հայաստանի Հանրապետութեան Պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանը եռօրեայ այցով եւ իր իրանցի գործընկեր Դեհղանի հրաւէրով գտնւում է Թեհրանում:

Պահի եւ ժամանակի առումով ՀՀ ՊՆ-ի թեհրանեան այցը ստանում է առանձնայատուկ նշանակութիւն եւ գերազանցում պրոտոկոլային ձեւաչափերը:

Նախª ԻԻՀ նախագահ Ռոհանիի հայաստանեան այցից յետոյ սա առաջին բարձր մակարդակի փոխադարձ այցն է, որն մէկ անգամ եւս վկայում է երկու երկրների միջեւ արդէն 25-ամեայ կենսագրութիւն ունեցող քաղաքական եւ մասնաւորապէս անվտանգութեան համահունչ հետաքրքրութիւնների մասին:

Ապաª գեներալ Դեհղանի կողմից հայաստանցի գործընկերոջը հրաւիրելու նախաձեռնութիւնը յուշում է այն մասին, որ երկու հարեւան ու բարեկամ երկրների պաշտպանական եւ յատկապէս անվտանգութեան նկատառումները վերաթարմացման ու խորքային քննարկման ենթարկւելու անհրաժեշտութիւն ունեն, յատկապէս տարածաշրջանային ու միջազգային աշխարհագրա-քաղաքական նորօրեայ նկատառումներից ելնելով:

Միւս կողմից, ՀՀ ՊՆ գերատեսչութեան ղեկավարը պաշտպանական ոլորտից բացի, անվտանգութեան ու քաղաքական առնչութիւնների վերաբերեալ տեսակցութիւններին առընթեր համապատասխան քննարկումներ է կատարելու ԻԻՀ գործադիր թէ° օրէնսդիր ատեանների բարձրաստիճան պատասխանատուների հետ, որն էլ իր հերթին ընդգծելու է թեհրանեան այցի ուշագրաւութիւնն ու կարեւորութիւնը:

Ի վերջոյ, հայրենի պետութեան պաշտպանութեան նախարարի այցը համընկնելով հայոց յաղթական բանակի 25-րդ բարեբաստիկ տարեդարձին, աւելիով է հոգեհարազատ ընթացք հաղորդելու ամենահայաստանամերձ համայնքի հայրենասէր անդամների ու միաւորների հետ հանդիպմանը, որտեղ երկուստեք խթանելու է թէ° միջպետական եւ թէ° Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների ամրապնդման ճամբին ցուցաբերւող կամքի արտայայտութեանը:

 

ՙԱԼԻՔ՚ ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ

ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ


Առնչվող նյութեր
1. Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
2. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՆՈՒ՞Մ ԵՆ
3. 52 տարի` օգտակար լինելու ցանկությամբ
4. Հայկ Մարությանի ուղերձը՝ «Էրեբունի-Երևանի» հիմնադրման 2800-ամյակի առթիվ
5. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
6. Այս փուլում և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմինները պետք է անխափան գործեն. Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ներհայաստանյան քաղաքական իրավիճակը
7. Դեկտեմբերի արտահերթ ընտրություններում քվերակությունը կատարվելու է առանց գրիչի. Նիկոլ Փաշինյան
8. Գանա – Հայաստան. հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ
9. Կեղծիքներով ձևավորված եւ ժողովրդի իղձերին դեմ կանգնած «Ազգային Ժողովը» որքան շուտ պետք է լուծարվի:-Եվրոպայի Հայերի Համագումար
10. Հայը հային երբեք այսքան շատ չի սիրել. Նիկոլ Փաշինյանը Էջմիածնի 2703-ամյա տոնակատարությանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: