ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Իրանցի արդյունաբերողներն ու գործարարները մեկ հարկի տակ․ Երևանում բացվեց Իրանի Ալբորզ նահանգի արտադրանքների առաջին ցուցահանդեսը

04 մայիսի, 2018 | 08:25

Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններն ունեն հազարավոր տարիների պատմություն։ Մարաստանի կայսրության փլուզումից ի վեր երկու երկրնըրի ժողովուրդների միջև հաստատվել են մշակութային և պատմական կապեր։ Հայաստանն անկախացումից հետո բարիդրացիական հարաբերություններ է հաստատել Իրանի Իսլամական Հանրապետության հետ։

Ունենալով փակ սահման Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է կապը Իրանի հետ և վերջինիս համարում է իր ռազմավարական դաշնակիցը։Հայաստանի անկախացումից հետո Իրանի հետ աստիճանաբար սկսեցին հաստատվել սերտ, բարիդրացիական հարաբերություններ բոլոր բնագավառներում:

Արդյունավետ համագործակցություն ծավալվեց էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության, գիտության, կրթության, մշակույթի բնագավառներում, ինչպես նաև միջմարզային գործակցության ոլորտում: Սկսեցին կյանքի կոչվել ռազմավարական բնույթի նախագծեր:

Այս կապերը սերտանում են տարեցտարի մշակույթի,գիտության կրթության,արդյունաբերության և այլ ոլորտներում: Խոսենք մի շատ հետաքրքիր ու յուրահատուկ ցուցահանդեսի մասին։

Մայիսի 3-ին կրկին լեփ-լեցուն էր «Երևան Էքսպո» կենտրոնն, որտեղ առաջին անգամ բացվեց “IRAN EXPORT” միջազգային ցուցահանդեսն,որը կազմակերպել էին Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպանատունն, ի դեմս՝առևտրա-արդյունաբերական բաժնի կցորդ Հմայակ Ավետիսյանի, իրանական Ալբորզ նահանգի, արդյունաբերողների և առևտրականների,ինչպես նաև Երևանում գտնվող “Prom expo” կազմակերպությունները և այլք։

Այստեղ էին հավաքվել ինչպես հայկական, այնպես էլ իրանական Ալբորզ նահանգի սննդային արդյունաբերության, շինարարության, դեղորայքի, բժշկական և այլ ոլորտի արտադրանքները:  կազմակերպությունների շուրջ 40 ներկայացուցիչներ՝ ներկայացնելու իրենց արտադրանքն ու արտադրական ծրագրերը։

Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ “Prom expo” կազմակերպության գործադիր տնօրեն Արման Զաքարյանն,ով հակիրճ ներկայացրեց ցուցահանդեսն ու դրա նպատակը՝հույս հայտնելով,որ մոտ ապագայում ավելի հաճախակի են կազմակերպվելու նմանատիպ ցուցահանդեսները՝նպաստելու հայ-իրանական դարավոր կապերի ամրապնդմանն ու առևտրա-արդյունաբերության զարգացմանը։

Այնուհետև ելույթներով հանդես եկան Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը,իրանական կողմից կազմակերպիչ Մեհդի Չաքերին ով հակիրճ խոսեց ցուցահանդեսի ու դրա ընթացակարգի մասին,նշելով,որ այն ընթանալու է երկու փուլերով՝բիթուբի ու հանդիպումների միջոցով,իսկ վերջում իր երախտագիտությունը հայտնելով բոլոր կազմակերպիչներից ու մասնակիցներից,հույս հայտնելով որ մոտ ապագայում նմանատիպ ցուցահանդես կազմակերպվելու է նաև Իրանում,որտեղ ներկայացված են լինելու ինչպես Հայաստանի,այնպես էլ Իրանի խոշոր արտադրողների արտադրանքն ու ապրանքա արտադրական ծրագրերը։

Այսպիսով՝ցուցահանդեսի անցկացման նպատակն է արտահանման նպատակային շուկաների ճանաչումը և երկրի համար արտարժութային շահի ապահովումը:

Հ․Գ Ցուցահանդեսի մասնակիցների շարքում էր «Իրան-Հայաստան Բարեկամություն» միությունն, ի դեմս նրա ներկայացուցիչ Մարիամ Պողոսյանի,որը ներկայացնում էր երկու երկրների դարավոր մշակութային, պատմական կապերն ու ավանդույթները։

Լինելով գեղեցիկ ձևաորված տաղավարում մտովի տեղափոխվեցի Իրան և այն պատմական տարածքներն,որտեղից սկիզբ են առել հայ-իրանական դարավոր հարաբերություններն ու բարեկամությունը։ Այս ամենից հետո մոտեցա մեկ այլ տաղավարի,որտեղ իրանական ընկերություններից մեկն ի նշանավորումն հայ-իրանական բարեկամության ներկայացել էր իր յուրահատուկ լուցկիներով,դրանց վրա պատկերելով Հայաստանի ու Իրանի տեսարժան,պատմական վայրերն ու մշակութային օջախները։ Այսպիսով՝ հուսանք,որ ցուցահանդեսը կլինի շարունակելի՝զարգացնելու հայ-իրանական դարավոր մշակութային,ինչպես նաև առևտրա-արդյունաբերական կապերը։

 Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի


Առնչվող նյութեր
1. Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
2. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՆՈՒ՞Մ ԵՆ
3. 52 տարի` օգտակար լինելու ցանկությամբ
4. Հայկ Մարությանի ուղերձը՝ «Էրեբունի-Երևանի» հիմնադրման 2800-ամյակի առթիվ
5. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
6. Այս փուլում և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմինները պետք է անխափան գործեն. Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ներհայաստանյան քաղաքական իրավիճակը
7. Դեկտեմբերի արտահերթ ընտրություններում քվերակությունը կատարվելու է առանց գրիչի. Նիկոլ Փաշինյան
8. Գանա – Հայաստան. հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ
9. Կեղծիքներով ձևավորված եւ ժողովրդի իղձերին դեմ կանգնած «Ազգային Ժողովը» որքան շուտ պետք է լուծարվի:-Եվրոպայի Հայերի Համագումար
10. Հայը հային երբեք այսքան շատ չի սիրել. Նիկոլ Փաշինյանը Էջմիածնի 2703-ամյա տոնակատարությանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գավառում վերաբացվեց Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը
2.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
3.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
4.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
5.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
6.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
7.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
8.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
9.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
10.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: