ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
09 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Իրանից Հայաստան մատակարարվող գազի դիմաց` էլեկտրաէներգիա

05 հոկտեմբերի, 2015 | 21:33

iran hayastanՀոկտեմբերի 3-ից 5-ը կայացավ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի այցն Իրան։

Այցի շրջանակներում սեպտեմբերի 4-ին նախարար Զախարյանը հանդիպում ունեցավ Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիտչիանի, նավթի նախարար Բիժան Զանգյանեի և Իրանի արտահանման զարգացման բանկի գործադիր տնօրեն Ալի Սալեհաբադիի հետ։

Համիդ Չիտչիանի հետ հանդիպման ընթացքում նախարար Զախարյանն անդրադարձավ երկկողմ ծրագրերի իրականացման ընթացքին, այդ թվում՝ բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի, Մեղրիի ՀԷԿ-ին վերաբերող հարցերին։

Նախարար Զանգանեի հետ քննարկվեցին Իրանից Հայաստան մատակարարվող գազի դիմաց էլեկտրաէներգիայի փոխանակման ծրագրի վերաբերյալ հարցեր: Հատուկ անդրադարձ եղավ բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցումից հետո գազի և էլեկտրաէներգիայի ծավալների ավելացման խնդրին։

Իրանի արտահանման զարգացման բանկի գործադիր տնօրեն Ալի Սալեհաբադիի հետ հանդիպմանը նախարար Զախարյանը գոհունակությամբ նշեց, որ բանկի շնորհիվ լուծվել է բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի ֆինանսավորման հարցը և շինարարական աշխատանքները սկսելու համար անհրաժեշտ սարքավորումներն արդեն տեղափոխվել են Հայաստան և հույս հայտնեց, որ ծրագիրը կիրականացվի նախանշված ժամկետներում։


Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: