ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Իրանը չպետք է թույլ տա, որ Ատրպատականը դառնա Թուրքիայի տնտեսական գաղութը

29 ապրիլի, 2015 | 09:28

Turkey-Atrpatakan«Թուրքիան բացահայտորեն աջակցում է Իրանում գործող պանթյուրքական խմբավորումներին»,-այդ մասին նշված է իրանական «Վաթանխահան.քոմ» կայքում թողարկված հոդվածում:
Իրանական աղբյուրը, անդրադառնալով Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի և թուրքական ներդրումային ընկերությունների միջև հաստատված տնտեսական կապերին և դրանց զարգացման հարցում թուրքական կողմի դրսևորած շահագրգռվածությանը, նշում է. «Բոլորն էլ տեղյակ են Իրանի հյուսիսային նահանգների հանդեպ Թուրքիայի վարած հակաիրանական քաղաքականության մասին: Թուրքիան բացահայտորեն աջակցում է Իրանում գործող պանթյուրքական խմբավորումներին, և դա Իրանի իշխանությունների համար պետք է վտանգի և սպառնալիքի ցուցիչ լինի»:
Շարունակելով թեման՝ հոդվածի հեղինակը հավելում է. «Իրանի նահանգային իշխանություններն անիրազեկության պատճառով ողջունում են Թուրքիայի հետ ստորագրված տնտեսական պայմանագրերը, սակայն պետք է նշել, որ Թուրքիայի նպատակն Իրանի թյուրքալեզու ազարիներով բնակեցված քաղաքների հետ սերտ հարաբերություններ հաստատելն ու այդ տարածքներում թուրքական մշակույթը տարածելն է, հետևաբար, չպետք է թույլ տալ, որ Ատրպատականը դառնա Թուրքիայի տնտեսական գաղութը»:

Արաքս շաբաթաթերթ

 

 


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: