ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Իրանական Յալդայի տոնը նշվեց Հայաստանում

22 դեկտեմբերի, 2017 | 08:26

Հետաքրքիր միջոցառում էր կազմակերպվել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնի կողմից դեկտեմբերի 21-ին Երևանի Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում։

Միջոցառումը մեկնարկեց Երևանի թիվ 200 դպրոցի աշակերտների Հայաստանի և Իրանի Հանրապետության պետական օրհներգների կատարմամբ։ Այն վարում էին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնի աշխատակիցներ Սալամաթն ու Արմինա Սարգսյանը, նրանք այնպես գեղեցիկ ներկայացրեցին տոնն,որ կարծես հանդիսատեսն ընկավ Յալդա տոնի պատմական ժամանակաշրջանը։

Միջոցառման բացման, ողջույնի և նպատակի,ինչպես նաև շնորհակալական խոսքով հանդես եկավ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնի խորհրդական Մուհամմադ Ռեզա Հեյդարին։ Այնուհետև ելույթ ունեցավ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնի աշխատակցուհի Նորուզին, ով հակիրճ խոսեց Յալդայի ծագման ու պատմության մասին,իսկ վերջում բանաստեղծություններ ընթերցեց պարսից հայտնի բանաստեղծ Հաֆեզից։

Ելույթներով հանդես եկան նաև Աբովյան քաղաքի թիվ 6 ավագ դպրոցի մի խումբ աշակերտներ, ինչպես նաև Երևանի Կապույտ մզկիթում պարսկերեն լեզու սովորող ուսանողներ։ Միջոցառումն ավարտվեց  Ավայե Դելշոդեգան խմբի համերգով։

Հայ-իրանական կապերը եւ Յալդայի տոնը

Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններն ունեն հազարավոր տարիների պատմություն։ Մարաստանի կայսրության փլուզումից ի վեր երկու երկրների ժողովուրդների միջև հաստատվել են մշակութային և պատմական կապեր։ Հայաստանն անկախացումից հետո բարիդրացիական հարաբերություններ է հաստատել Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Ունենալով փակ սահման Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է կապը Իրանի հետ և վերջինիս համարում է իր ռազմավարական դաշնակիցը։

Հայաստանի անկախացումից հետո Իրանի հետ աստիճանաբար սկսեցին հաստատվել սերտ, բարիդրացիական հարաբերություններ բոլոր բնագավառներում:

Արդյունավետ համագործակցություն ծավալվեց էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության, գիտության, կրթության, մշակույթի բնագավառներում, ինչպես նաև միջմարզային գործակցության ոլորտում:

Սկսեցին կյանքի կոչվել ռազմավարական բնույթի նախագծեր:Այս կապերը սերտանում են տարեցտարի մշակույթի,գիտության կրթության,արդյունաբերության և այլ ոլորտներում:

Գրեթե ամեն տարի Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնի և մի շարք մտավորականների,գրողների, լրագրողների կողմից հայերենից պարսկերեն և պարսկերենից հայերեն են թարգմանվում ինչպես պարսիկ, այնպես էլ հայ մի շարք հեղինակների գիտական աշխատություններ`նպաստելով երկու երկրների մշակութային կապերի սերտացմանն ու ամրապնդմանը:

«Յալդայի գիշերվա»(Շաբ-ե Յալդա)»-ի տոնը համարվում է իրանցիների հնագույն տոներից մեկը: Այն մինչ այսօր գոյատևել է շնորհիվ իր մարդասիրական ծեսերի:

«Յալդայի գիշերն» մարդիկ հրաժեշտ են տալիս աշնանը ու դիմավորում ձմեռնամուտը: Վաղուց ի վեր, իրանցիներն աշնան վերջին ՝ ձմռան առաջին երեկոն նշում էին տարվա ամենաերկար գիշերը: Դա կոչվում է Յալդա: Բառը նշանակում է ծնունդ: Արեգակի ծնունդը, որը հիշատակվել է հին իրանցիների կողմից և շարունակվում է առ այսօր:

Յալդան համարվում է նաև պատմական ընտանեկան համախմբվածություն: Այդ երեկոյան իրանցիները հարազատներով հավաքվում են գերդաստանի ավագի տանը և ձմռան ցրտին, մինչև ուշ երեկոյան օգտվում են տարբեր ուտելիքներով ու չարազեղենով լի սեղանից և կարդում են Հաֆեզի բանաստեղծությունները: Ձմեռնամուտը նշվում է աշնան վերջին մայրամուտից մինչև ձմռան առաջին օրվա արևածագը:

Այդ երեկո հյուսիսային  կիսագնդում տեղի է  ունենում ձմեռային արևադարձ,որն այն պահն է, երբ Հյուսիսային կիսագնդում Երկրի առանցքի պտտման թեքությունը Արևի ուղղությամբ ամենամեծ նշանակությունն է ձեռք բերում: Ձմեռային արևադարձի ժամանակ, երբ Հյուսիսային կիսագնդում նկատվում է ամենաերկար գիշերը և ամենակարճ ցերեկը, Արևը հակառակ ուղղություն է վերցնում: Սկսվում է մի շրջան, որի ընթացքում Երկրի Հյուսիսային կիսագնդում աստիճանաբար ավելանում է ցերեկվա տևողությունը: Արևադարձից հետո առաջին օրերին արևը նույնիսկ փոքր-ինչ ուշ է ծագում:

Հին իրանցիները հավատացած էին, որ Յալդայի հաջորդ օրը ՝ արևածագին, արևն ավելի է ջերմացնում երկիրը: Ուստի տարվա տասներորդ ամիսը կոչում են Դեյ ՝ Արարիչ իմաստով:

Յալդան այն տոնն է , որը յոթհազար տարուց ի վեր, նշվել է իրանցիների կողմից ՝ գեղեցիկ ավանդույթներով ու սովորություններով: Յալդայի տոնական սեղանը կոչվում էր Միզադ: Տոնական սեղանին դրվում էին մրգեր ու չարազեղեն: Այդ երեկո իրանցիները մեծ ու ճոխ սեղան էին պատրաստում, որն ի դեպ նմանում է նովրուզյան տողանան սեղան ՝ Հաֆթսինին: Սեղանի դրվում  են հայելի,  նուռ, ձմերուկ, չոր մրգեր , որոնք բոլորը խորհրդանշում են առողջություն, շենություն ու  առատություն:

Ձմեռնամուտին իրանցիները նաև սիրում են ապագայի մասին գուշակություններ անել: Եթե ընկույզը լինում է լեցուն , ապա տարին լինելու է առատ: Ձմերուկն Արևն է խորհրդանշում: Իրանցիները հավատացած են, որ եթե այդ երեկո ձմերուկ ուտեն, ապա սպասվող ձմռան մեծ ու փոքր քառասնօրյակներին, իրենք առողջ են մնալու: Այդ երեկո իրանցիները լույս ու բարիք են հայցում առ Աստված, որպեսզի առաջիկա ձմռանը լինեն ողջ ու առողջ:

Սեղանի վրա դրվող թարմ ու չոր մրգերը խորհրդանշում են բերքառատ գարունն ու ամառը: Ողջ երեկոյան իրանցիներն անց էին կացնում լույսով, որպեսզի նրանցից հեռու մնան խավարն ու չարիքը:

Այս տոնը անվանում են նաև չելլե,որը թարգմանաբար նշանակում է քառասնօրյակ : Դա խորհրդանշում է որոշակի ժամանակահատված՝ քառասուն օր: Ձմեռային քառասնօրյակը ցրտաշունչ ձմեռն է: Ժամանակացուցային երկու քառասնօրյակներն են ամառնամուտն ու ձմեռնամուտը, որոնցից մեծը տևում է քառասուն, իսկ փոքրը ՝ քսան օր:  Ձմեռային մեծ քառասնօրյակը սկսում է տարվա 10-րդ ամիս ՝ դեյին, իսկ փոքր չելլեն ՝ 11-րդ ամիս ՝ բահմանի տասից մինչև ամսավերջն է և տևում է քսան օր: Չելլե բառն առնչվում է նաև ծնունդ բառին: Իրականում ձմեռնամուտի գիշերն ավարտվում է արեգակի սպասումով:

Հին իրանցիները ձմեռնամուտի հաջորդ օրը թարգմանաբար արեգակի օր ՝ Խորռուզ կամ Դեյգան են անվանում: Քանի որ ուրախությունն իրանական մշակույթի անբաժան մասնիկն է համարվում, այդ օրն իրանցիներն իրենց տները լուսավորում էին: Նրանք ամբողջ գիշեր արթուն նստած, հարազատների հետ միասին սպասում էին լուսաբացին , որպեսզի սեփական աչքերով տեսնեն արևածագը: Հին իրանցիները հավատացած էին, որ հույսը վերջինն է մեռնում, ուրեմն ամեն խավարի հաջորդում է լուսավորությունը:

Յալդայի կամ ձմեռնամուտի գիշերն իրանցիները Շահնամե էին ընթերցում , Հաֆեզի բանաստեղծություններով գուշակություններ էին անում: Իսկ ապագան գուշակելու  համար ընթերցվում են Հաֆեզի բանաստեղծություններն այն պատճառով, որ իրանցի մեծ պոետը հիմնականում Ղուրանից է մեջբերել իր բանաստեղծական տողերում: Ընտանեկան հավաքները սովարաբար կազմակերպվում էին գերդաստանի ավագի տանը: Պապիկներն ու տատիկները սովարաբար այդ գիշեր զավակներին ու թոռներին պատմում են հուշեր ու հեքիաթներ, որոնք էլ Յալդան դարձնում են հիշարժան ու ընտանեկան ջերմ համախմբվածություն: Սակայն այս բոլոր ավանդույթները միջոց են, որոնք գալիս են օգնելու տարվա ամենաերակարատև գիշերը հաճելի և անմոռաց դարձնելու:

Յալդան համարվում է իրանցիների ամենաասիրված ու մնայուն ավանդույթը: Դա շնորհիվ այն բանի, որ Յալդան ջերմության, հարազատների նկատմամբ ուշադրության, ուրախության և փոխայցելությունների երեկոն է: Իրանցիների համոզմամբ,  Յալդան  առիթ է մեկ անգամ ևս համբուրելու ծնողների ձեռքերը , ուրախ դեմքերով նրանց առողջություն ու երկարակեցություն մաղթելու:

Յալդայի գիշերը մարդիկ միմյանց հույս են ներշնչում ՝ձմռան երեք ամիսների ցուրտը ջերմությամբ հաղթահարելու համար: 2008 թվականին մշակութային ժառանգության կազմակերպությունն իրանական այս մեծ տոնը ՝ որպես Իրանի ազգային տոնակատարություն, գրանցել է իրանական օրացույցում:

 

 

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝Սիրարփի Կարապետյանի

 


Առնչվող նյութեր
1. Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
2. Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3. Սա մեզ կանգնեցնելու խղճուկ փորձ է, բայց չենք ընկճվելու. ՀՔԾ պետը՝ հրապարակված ձայնագրության մասին
4. «ՈՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ…» ԹՈՒՐՔԻԱՆ «ՄՏԱՀՈ՜Գ» Է ԿՈՏՈՐԱԾՆԵՐՈՎ…
5. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ (ՀՀՄ)
6. Արա Բաբլոյանը Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ քննարկել է ներքաղաքական վիճակը
7. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին այցը Հայաստան
8. Հիմնադրվել է «Սասնա Ծռեր» կուսակցությունը
9. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ
10. Անընդունելին եւ ընդունելին՝ քարոզչական պատերազմին մէջ. Րաֆֆի Տուտագլեան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
2.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
3.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
4.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
5.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
6.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
7.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
8.,,Հայաստան» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է հաստատվել Հայկակ Արշամյանը
9.Քանկոր. Պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի
10.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: