ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Իրականում ոչ թե Ադրբեջանն է հարձակվել Հայաստանի վրա, այլ Թուրքիան՝ անուղղակիորեն Ռուսաստանի վրա. czechfreepress

09 ապրիլի, 2016 | 09:00

rus turkey flag

 

 

 

 

 

 

 

 Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների ակտիվացումը Թուրքիայի և Ադրբեջանի միջև պայմանավորվածության հետևանք է, որի նպատակն է ներքաշել Ռուսաստանին ևս մի զինված հակամարտության մեջ:

Այս մասին գրում է  չեխական Czech Free Press պարբերականի հոդվածագիր Լադիսլավ Կաշուկան։Տեքստի թարգմանությունը ըստ Artsakhpress.am-ի։

Հոդվածի հեղինակի կարծիքով՝ ԼՂ-ում տեղի ունեցածում Թուրքիայի մասնակցությունը նկատելը շատ հեշտ է։ Առաջինը, անցյալ տարվա նոյեմբերին ռուսական ինքնաթիռը խոցելուց հետո պարզվեց, որ Թուրքիան բացահայտ աջակցում է Սիրիայում ահաբեկչական խմբավորումներին և գաղտնի կերպով առևտրային հարաբերություններ ունի «Իսլամական պետության» հետ, փոխանցում է pravda.ru-ն: Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել են թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել է ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։

Երկրորդը, անմիջապես դրանից հետո տեղի ունեցան մի շարք հանդիպումներ Թուրքիայի և Ադրբեջանի բարձրաստիճան ներկայացուցիչների միջև։

Եվ երրորդը, «բավականին քիչ ժամանակ անց Ադրբեջանը հարձակվեց ԼՂ-ի վրա», գրում է պարբերականը։

Հոդվածագիրը նշում է, որ չհասցրին Ղարաբաղյան հակամարտության կողմերը հրադադարի խախտման վերաբերյալ առաջին մեղադրանքներով փոխանակվել, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ իր պետությունն «ամբողջությամբ Ադրբեջանի կողքին է»։

Հեղինակը նշում է, որ տողատակում դժվար չէ գլխի ընկնել, որ այդ ամենը Ռուսաստանին, որը Հայաստանի վաղեմի ռազմական և տնտեսական դաշնակիցն է, ևս մեկ զինված հակամարտության մեջ ներքաշելու փորձ է։

Ինչպես արդեն հաղորդվել է՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը։

 


Առնչվող նյութեր
1. Արտակ Բեգլարյանը` Արցախի Մարդու իրավունքների պաշտպան
2. Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
3. Արցախն ունի անկախ եւ ճանաչված պետություն լինելու բոլոր հատկանիշները. Յարոմիր Շտետինա
4. Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Արայիկ Խանդոյանի ընտանիքին
5. Հոկտեմբերի 12-ին հայկական թեմայով դասախոսություն Ստրահովի գրադարանում
6. Չեխական մամուլը Ազնավուրի մասին. Հեռացավ շանսոնի թագավորը, սրբապատկերը, խորհրդանիշը, աստղը, լեգենդը…
7. Վահրամ Կաժոյան. Ադրբեջանը պարբերաբար կոպտորեն խախտում է Բանդունգյան սկզբունքները
8. «ՈՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ…» ԹՈՒՐՔԻԱՆ «ՄՏԱՀՈ՜Գ» Է ԿՈՏՈՐԱԾՆԵՐՈՎ…
9. ԹՈՒՐՔԻԱ. ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ-ԱՐՏԱԴՐՈՂ՝ ԱՐԱՄ ԳՅՈԻԼՅՈՒԶԸ ՈՉ ԵՎՍ Է
10. Հայաստանի եւ Արցախի նախագահները Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել հերոսների հիշատակին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: