ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Իտալիա. Վախճանվել է անվանի ճարտարապետ Հայկ ՈՒլուհոջյանը

11 նոյեմբերի, 2016 | 21:47

haik-uluhojianԻՏԱԼԻԱ.- Հոկտեմբերին Իտալիայի Պարմա քաղաքում վախճանվել է  հայտնի ճարտարապետ Հայկ Ուլուհոջյանը։ Այդ մասին գրել են նաեւ տեղական թերթերը, նշելով, որ ,,քաղքը ողջում է ողբում է ճարտարապետ Հայկ Ուլուհոջյանի կորուստը: Նա նախագծել էր նաեւ մեր քաղաքի Վերդիի անվան օդանավակայանը»:

Այս մասին ԱԶԳ շաբաթաթերթին է փոխանցել Արա Զարյանը Իտալիայից։ Նա ներկայացրել է նաեւ հայ ճարտարապետի կենսագրության որոշ դրվագներ։

,,Հայկ Ուլուհոջյանը ծնվել է 1946 թ. Պարմա քաղաքում: Հայազգի ընտանիքը, Մեծ եղեռնից խուսափելու նպատակով փախել է Անատոլիայի Խարփութ քաղաքից եւ հանգրվան գտել Իտալիայում: Հայրը ուսանել է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում:

Հայկը միջնակարգ կրթությունը ստանալուց հետո, ընդունվել է Ջենովայի համալսարանի ճարտարապետության ֆակուլտետ եւ 1964 թվականին ավարտել Վենետիկի Համալսարանական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետը, ատենախոսության ղեկավարներ ունենալով իտալացի անվանի ճարտարապետներ Կառլո Սկարպային ու Ջուսեպպե Գամբիրազոյին:

Ավարտելուց հետո աշխատել է ճարտարապետ Գուիդո Կանալեի արվեստանոցում: 1977 թվականից հիմնում է իր նախագծային արվեստանոցը: Նախագծային գործունեությանը զուգահեռ, համագործակցում է Միլանի Հայ մշակույթի ուսումնասիրման եւ վավերագրման կենտրոնի ու Միլանի Պոլիտեխիկ ինստիտուտի Ճարտարապետության ամբիոնի հետ, նվիրվելով հայ ճարտարապետության պատմության ուսումնասիրությանը:

Արդի ճարտարապետության վերաբերյալ բազմաթիվ հոդվածների հեղինակ է, ղեկավարել է իտալական մասնագիտական ամսագրեր ու լրատվական հաղորդումներ: Նախագծային աշխատանքներից շատերը պարգեւատրվել են իտալական եւ միջազգային ամենաբարձր դիպլոմներով:

Նախագծել է բնակելի համալիրներ, բանկեր, հյուրանոցներ, մարզական համալիրներ, հասարակական շենքեր: Հանգստի ու տուրիստական Դոննաֆուգատա Գոլֆ Ռեսորտ համալիրի համար 2010 թվականին պարգեւատրվել է Իտալիայի առաջին կարգի մրցանակով:

Իր ծննդավայր Պարմա քաղաքում նախագծել ու կառուցել է Մարզային պալատը, Մաջջիորե հիվանդանոցի գլխավոր մուտքը, Ունիկրեդիտ բանկի շենքը եւ քաղաքի Ջուսեպպե Վերդիի անվան օդանավակայանը:

Շվեցարացի ճարտարապետ Մարիո Բոտտայի հետ նախագծել է Բուենոս Այրեսի Աշխատանքի ազգային բանկի շենքը,,- գրել է հեղնակը:


Առնչվող նյութեր
1. Վատիկանում ՀՀ դեսպանը հրաժեշտ է տվել Հռոմի Պապին
2. Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմում. հանդիպում Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետի հետ
3. Իտալիա. Հայրապետական Սուրբ Պատարագ Միլանի Սուրբ Քառասուն մանկանց եկեղեցում
4. Արթուր Մեսչյանը՝ Երեւանի գլխավոր ճարտարապետ
5. Ռաֆայել Իսրայելյանի ճարտարապետական ցուցահանդեսը Երեւանում
6. Հայկական տոներին նվիրված համերգ Հռոմում.
7. Իտալիա. «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախմբի ելույթը Սալենտոյի միջազգային 15-րդ կինոփառատոնի փակմանը
8. Դեսպան Բաղդասարյանը Հռոմի քաղաքապետին հրավիրել է Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանին
9. «Լաւագոյն հայկական կրթօջախ» ` Հայ Լեզուի և Մշակոյթի Ամառնային Խտացեալ Դասընթացքին
10. Իտալիայի Հանրապետության նախագահն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
2.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
3.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
4.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
5.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
6.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
7.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
8.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
9.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
10.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: