ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Իտալիա. «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախմբի ելույթը Սալենտոյի միջազգային 15-րդ կինոփառատոնի փակմանը

11 սեպտեմբերի, 2018 | 18:04

Լիլիթ Մակունցը մասնակցել է Սալենտոյի միջազգային 15-րդ կինոփառատոնի փակմանը

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, հայ-իտալական մշակութային համագործակցության շրջանակում, Տրիկազեյի քաղաքապետ Կարլո Չիուրիի և Սալենտոյի միջազգային կինոփառատոնի տնօրեն Լուիջի Կոմպանելլի հրավերով սեպտեմբերի 8-10-ը գտնվում էր Իտալիայում՝ մասնակցելու Սալենտոյի միջազգային 15-րդ կինոփառատոնի փակման արարողությանը:

Միջոցառման շրջանակում համերգային ծրագրով հանդես է եկել Հայաստանի «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախումբը՝ կոմպոզիտոր, թառահար, ՀՀ վաստակավոր արտիստ Արտեմ Խաչատուրի ղեկավարությամբ:
Իտալիա գործուղման ընթացքում Լիլիթ Մակունցը հանդիպել է տեղական ինքնակառավարման մարմինների, մշակույթի ոլորտը ներկայացնող մի շարք պաշտոնյաների, ինչպես նաև Իտալիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Քննարկվել են Հայաստան-Իտալիա մշակութային համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև Իտալիայում կայանալիք միջազգային փառատոներին հայաստանյան կոլեկտիվների և անհատ կատարողների մասնակցության հետ կապված խնդիրները: Այս մասին հայտնում է մշակույթի նախարարությունը։ 

ՕՐԵՐ

 


Առնչվող նյութեր
1. Հայկական տոներին նվիրված համերգ Հռոմում.
2. Դեսպան Բաղդասարյանը Հռոմի քաղաքապետին հրավիրել է Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանին
3. «Լաւագոյն հայկական կրթօջախ» ` Հայ Լեզուի և Մշակոյթի Ամառնային Խտացեալ Դասընթացքին
4. Իտալիայի Հանրապետության նախագահն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
5. Հայ-իտալկան միջպետական երկու փաստաթուղթ է ստորագրվել Երեւանում
6. Հայաստանի եւ Իտալիայի նախագահների ներկայությամբ բացվել է Մշակութային ժառանգության պահպանման հայ-իտալական կենտրոնը
7. Նիկոլ Փաշինյանը և Սերջիո Մատարելլան կարևորել են տարածաշրջանում կայունության ամրապնդումը
8. Իտալիայի նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
9. Միքայել Օհանջանյանի նոր հաղթանակը Իտալիայում. գլխավոր մրցանակ Ֆլորենցիայի մրցույթում
10. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ Հռոմում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: