ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Իտալիա. ՀՀ դեսպանի կարծիքով, Հայաստանը կհաղթահարի ներկայիս մարտահրավերները

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում Միլանում
23 սեպտեմբերի, 2016 | 07:57

6470_hqՍեպտեմբերի 21-ին Միլանի «Հայ տանը» (Casa Armena) տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված ընդունելություն և համերգ: Միջոցառումը կազմակերպել էր Միլանում Հայաստանի պատվո հյուպատոսությունը՝ Իտալիայում ՀՀ դեսպանության և տեղի հայ համայնքի հետ համագործակցությամբ:

Ընդունելությանը ողջույնի խոսքով հանդես եկան Միլանում Հայաստանի պատվո հյուպատոս Պիետրո Քուչուկյանը, «Հայ տան» նախագահ Մարինա Մավյանը, Միլանի քաղաքային խորհրդի նախագահի տեղակալ Բեատրիչե Ուգուչիոնին: Վերջինս Միլանի տեղական իշխանությունների կողմից հայ ժողովրդին և միլանաբնակ հայերին շնորհավորեց Հայաստանի Ազգային տոնի կապակցությամբ՝ բարձր գնահատելով նրանց ներդրումը քաղաքի զարգացման գործում:

Մասնակիցներին ուղղված իր խոսքում Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը, շնորհավորելով յուրաքանչյուր հայի համար թանկ ու նվիրական տոնի կապակցությամբ, ներկայացրեց 25 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կողմից արձանագրված ձեռքբերումները, անդրադարձավ հայ-իտալական բարեկամական հարաբերություններին և Հայաստան-Սփյուռք կապերին:

Դեսպան Բաղդասարյանը համոզմունք հայտնեց, որ պատմության ընթացքում բազում փորձություններ հաղթահարած հայ ժողովուրդն իր մեծ ներուժով հաղթահարելու է նաև ներկայիս մարտահրավերները` կերտելով ապահով, բարգավաճ ու պայծառ ապագա:

Միջոցառման շրջանակներում իտալական “La Paix” խումբը հանդես եկավ Կոմիտասի և Գուրջիևի ստեղծգործությունների կատարումներով:

Երեկոյին ներկա էին Միլանի քաղաքային իշխանությունների, հասարակական կազմակերպությունների և հայ համայնքի ներկայացուցիչներ, Միլանում հավատարմագրված հյուպատոսներ:


Առնչվող նյութեր
1. Հայկական տոներին նվիրված համերգ Հռոմում.
2. Իտալիա. «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախմբի ելույթը Սալենտոյի միջազգային 15-րդ կինոփառատոնի փակմանը
3. Դեսպան Բաղդասարյանը Հռոմի քաղաքապետին հրավիրել է Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանին
4. «Լաւագոյն հայկական կրթօջախ» ` Հայ Լեզուի և Մշակոյթի Ամառնային Խտացեալ Դասընթացքին
5. Իտալիայի Հանրապետության նախագահն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
6. Հայ-իտալկան միջպետական երկու փաստաթուղթ է ստորագրվել Երեւանում
7. Հայաստանի եւ Իտալիայի նախագահների ներկայությամբ բացվել է Մշակութային ժառանգության պահպանման հայ-իտալական կենտրոնը
8. Նիկոլ Փաշինյանը և Սերջիո Մատարելլան կարևորել են տարածաշրջանում կայունության ամրապնդումը
9. Իտալիայի նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
10. Միքայել Օհանջանյանի նոր հաղթանակը Իտալիայում. գլխավոր մրցանակ Ֆլորենցիայի մրցույթում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: