ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Իտալիա.Լավագույն կադրերը հեռանում են. դեսպան Սարգիս Ղազարյանին կփոխարինի Վիկտորիա Բաղդասարյանը

20 մայիսի, 2016 | 10:43

SARGIS GHAZARIANՄայիսի 17-ին ՀՀ նախագահի հրամանագրով,  Իտալիայում, Խորվաթիայում, Սան Մարինոյում, Մալթայում և Սլովենիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սարգիս Ղազարյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Ըստ  մեր աղբյուրների, պատճառը դեռեւս անցյալ տարի դեսպան Ղազարյանի եւ Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի միջեւ ծագած տարաձայնություններն են։ Վերջինս որոշել է, իր վաղեմի ընկերոջը հեռացնել այդ պաշտոնից, ինչպես եւ ժամանակին առաջարկել էր նրա թեկնածությունը եւ այդ պաշտոնում առաջադրել Մուրադ Ռաֆայելյան վարժարանում իր հետ ուսանած Վիկտորիա Բաղդասարյանին։

Նույն օրը նախագահ Սարգսյանը վերջինիս նշանակել է  Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Հռոմ): Իհարկե, չենք բացառում, որ Սորբոնում բիզնես իրավունք եւ միջազգային իրավունք ուսանած եւ Ֆրանսիայում բարձր պաշտոններ ստանձնած բարձր իրավաբանական որակավորում ունեցող viktoria baghdasaryanՎիկտորիա Բաղդասարյանը(ծնվ.1976) նույնպես կարող է լավ աշխատել իբրեւ դեսպան։ Ի վերջո, 2006-2016 թթ.  զբաղեցրել է Accor (ներկայումս՝ Edenred) գրուպի միջազգային զարգացման բաժնի տնօրենի պաշտոնը, բացի հայերենից,
տիրապետում է իտալերեն,  ֆրանսերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին։

Տարօրինակն այն է, որ այս խիստ դիվանագիտական ակտիվություն պահանջվող շրջանում, Հայաստանը հրաժարվում է իր լավագույն դիվանագետներից մեկից, ով վերջին տարիներին ոչ միայն աննախադեպ ակտիվություն արձանագրեց Իտալիայում իր կատարած աշխատանքով, այլեւ նոր որակ ապահովեց հայ-իտալական հարաբերություններում։

Ժամանակին նման կերպ հրաժեշտ տվեցինք նաեւ Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Շուգարյանին, ով այժմ դասախոսում է Միացյալ Նահանգներում։

Մինչեւ եր՞բ պետք է շարունակվի լավագույն կադրերի նկատմամբ նման վերաբերմունքը։ Դրա փոխարեն, մի շարք անգործ դեսպաններ տարիներ շարունակ ճամփորդում են երկրից երկիր եւ վայերում դիվանագիտական աշխատանքի տված միայն դրական արդյունքները, շատերի նման չկրելով ոչ մի դժվարություն եւ ոչ մի օգուտ չտալով Հայաստանին։

Հ. Ա.

ՕՐԵՐ

Պրահա

 


Առնչվող նյութեր
1. Հայկական տոներին նվիրված համերգ Հռոմում.
2. Իտալիա. «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախմբի ելույթը Սալենտոյի միջազգային 15-րդ կինոփառատոնի փակմանը
3. Դեսպան Բաղդասարյանը Հռոմի քաղաքապետին հրավիրել է Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանին
4. «Լաւագոյն հայկական կրթօջախ» ` Հայ Լեզուի և Մշակոյթի Ամառնային Խտացեալ Դասընթացքին
5. Իտալիայի Հանրապետության նախագահն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
6. Հայ-իտալկան միջպետական երկու փաստաթուղթ է ստորագրվել Երեւանում
7. Հայաստանի եւ Իտալիայի նախագահների ներկայությամբ բացվել է Մշակութային ժառանգության պահպանման հայ-իտալական կենտրոնը
8. Նիկոլ Փաշինյանը և Սերջիո Մատարելլան կարևորել են տարածաշրջանում կայունության ամրապնդումը
9. Իտալիայի նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
10. Միքայել Օհանջանյանի նոր հաղթանակը Իտալիայում. գլխավոր մրցանակ Ֆլորենցիայի մրցույթում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: