ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Իտալիա. Ապրիլ 24-ի ոգեկոչումը Սուրբ Ղազարի մէջ

29 ապրիլի, 2016 | 07:43

VENETIK SURB GHAZAR 2016 APRIL 24 AԱպրիլ 24-ին, Մխիթարեան Միաբանութեան Վենետիկի Ս. Ղազար Մայրավանքին մէջ, տեղի ունեցաւ Հայոց Ցեղասպանութեան 101-ամեակի յիշատակում:
Հայ եւ օտարազգի հաւատացեալներու հոծ բազմութեան ներկայութեամբ՝ հանդիսաւոր Պատարագ մատուցուեցաւ Մխիթ. Միաբանութեան Ընդհ. Աբբահայր Հ. Եղիա Ծ. Վրդ. Քիլաղպեանի կողմէ:Այս մասին հաղորդում է Փարիզի «Նոր Յառաջը»։
Աբբահայրը իր քարոզին մէջ շեշտեց կարեւորութիւնը այս նուիրական թուականին, մանաւանդ յիշատակումը մեր բիւրաւոր մարտիրոսներուն, որոնք իրենց արիւնով մեզի կտակեցին քրիստոնէական հաւատքն ու մեր ազգային արժէքները, ինչպէս նաեւ հայրենի հողերուն կառչած մնալու սրբազան աւանդը:
Այս առիթով պատարագի աւարտին, գորգագործ Մեգերեան ընտանիքի կողմէ Մխիթարեան Միաբանութեան նուէր յանձնուեցաւ, Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեակին նուիրուած հայկական ձեռագործ նրբահիւս գորգ մը ի յիշատակ իրենց ծնողներուն:
Արարողութեան ներկայ էր Հայաստանի Հանրապետութեան Հռոմի Ս. Աթոռի մօտ դեսպան Պրն. Միքայէլ Մինասեանը, որ իտալերէնով խօսք առնելով յիշեցուց կարեւորութիւնը Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեակի առիթով Ս. Պետրոս տաճարին մէջ մատուցուած պատարագին՝ Հռոմի Քահանայապետ, Փրանկիսկոս պապին կողմէ, որուն ընթացքին Ս. Գրիգոր Նարեկացին հռչակեց որպէս Տիեզերական եկեղեցւոյ վարդապետ: Դեսպանը նշեց թէ Ապրիլ 24-ը, կամ ընդհանրապէս 1915-ը մեզի համար լոկ թուական մը չէ, այլ մեր կեանքին, մեր մշակոյթին ու մեր գոյապայքարին հետ սերտ առընչութիւն ունեցող իրականութիւն մը, քանի մենք ցեղասպանուած ամբողջ ժողովուրդի մը ժառանգորդներն ենք:

Venetik_Surb_GhazarosԱն շեշտեց նաեւ թէ ինչպէս Հայոց Մեծ եղեռնը առընչուած է այսօրուան աղէտալի դէպքերուն, որոնց ականատեսն ենք Միջին Արեւելքի մէջ, յատկապէս քրիստոնեաներու կրած հալածանքներն ու բազմաչարչար տառապանքները. այսօր քրիստոնեաներու ներկայութիւնը վտանգուած է այնտեղ եւ Հայաստանը գրեթէ միակ քրիստոնեայ երկիրը կը մնայ այդ տարածաշրջանին մէջ:
Այս նուիրական առիթով, Մայրավանքի քարայատակին մէջ բացումը տեղի ունեցաւ «Ժողովուրդի մը տառապանքէն անդին – Հայոց Ցեղասպանութեան յիշողութեան ուղիներով» լուսանկարներու ցուցահանդէսին:

VENETIK SURB GHAZAR 2016 APRIL24

Հ. Վահան Ծ. Վրդ. Օհանեան՝ գլխաւոր հեղինակն ու կազմակերպողը, համառօտ ներկայացուց երկար ամիսներու աշխատանքին արդիւնքը, ցուցահանդէսին իմաստը եւ փոխանցուող պատգամը:
Ցուցահանդէսի գլխաւոր նպատակն է մօտէն ծանօթացնել իտալացի հասարակութեան Հայոց Ցեղասպանութիւնը՝ պատմական, մշակութային տարբեր երանգներով:

Մօտաւորապէս հարիւրի չափ պաստառներ ժամանակագրական հերթականութեամբ՝ կը ներկայացնեն հայ ժողովուրդի առօրեան՝ օսմանեան կայսրութեան մէջ, համիտեան ջարդերը, սահմանադրութեան հռչակումը, Ատանայի կոտորածը, ջարդի հեղինակները, գլխաւոր հայ մտաւորականներու եւ իրենց ընտանիքներու լուսանկարներ, Մխիթարեան նահատակ Հայրեր, զանգուածային տեղահանութեան տպաւորիչ տեսարաններ, սպանդի ահարկու պատկերներ, օտար հեղինակաւոր դեսպաններու, մտաւորականներու եւ ականատեսներու վկայութիւններ, տարբեր որբանոցներու եւ որբերու խմբանկարներ, որբահաւաքի դերակատարներ, հարեմի զոհ կիներ, կործանած եկեղեցիներ, վանական համալիրներ ու առյաւէտ կորած պատմամշակութային գանձեր, աշխարհի տարբեր երկիրներու մէջ կանգնած Ցեղասպանութեան յուշարձաններ, հայ որբերու ի նպաստ դրամահաւաքի անգլիատառ կոչեր, Ցեղասպանութիւնը Հայ արուեստագէտներու աչքերով եւ իւղանկարներ ու քանդակներ:

VENETIK SURB GHAZAR TSUTSAHANDES2016


Առնչվող նյութեր
1. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
2. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
3. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
4. Իտալիա. «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախմբի ելույթը Սալենտոյի միջազգային 15-րդ կինոփառատոնի փակմանը
5. Դեսպան Բաղդասարյանը Հռոմի քաղաքապետին հրավիրել է Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանին
6. Ջորջ Բարսեղյանի եզակի նվիրատվությունը Հայոց ցեղասպանության թանգարանին
7. Գերմանիայի կանցլերը ծաղկեպսակ դրեց ցեղասպանության հուշակոթողին եւ եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդում
8. «Լաւագոյն հայկական կրթօջախ» ` Հայ Լեզուի և Մշակոյթի Ամառնային Խտացեալ Դասընթացքին
9. Իտալիայի Հանրապետության նախագահն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
10. Հայ-իտալկան միջպետական երկու փաստաթուղթ է ստորագրվել Երեւանում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: