ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Իտալիայում Հայաստանի դեսպանությունում բացվել է թեժ գիծ

25 օգոստոսի, 2016 | 15:56

italy erkrasharzՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Իտալիայում ՀՀ դեսպանությունում բացվել է թեժ գիծ՝ Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժած և օժանդակության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիների համար՝ +390687788654:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջից: Նախօրեին  ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էին, որ  ճշտվում է Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և հայերի առկայության մասին տեղեկատվությունը։ ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ:

Հիշեցնենք՝ օգոստոսի 24-ին, ժամը 06.08-ին տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 05.36-ին (Գրինվիչի ժամանակով` 01.36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 6.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իտալիայի տարածքում: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ: Երկրաշարժին հաջորդել են ետցնցումներ` 5.4 և 4.9 մագնիտուդներով:

Ավերածություններ արձանագրվել են երեք մարզում՝ Լացիո, Ումբրի և Մարկե: Հիշեցնենք, որ Երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը  հասել է 247-ի:

 

Artsakhpress.am


Առնչվող նյութեր
1. Վատիկանում ՀՀ դեսպանը հրաժեշտ է տվել Հռոմի Պապին
2. Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմում. հանդիպում Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետի հետ
3. Իտալիա. Հայրապետական Սուրբ Պատարագ Միլանի Սուրբ Քառասուն մանկանց եկեղեցում
4. Հայկական տոներին նվիրված համերգ Հռոմում.
5. Իտալիա. «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախմբի ելույթը Սալենտոյի միջազգային 15-րդ կինոփառատոնի փակմանը
6. Դեսպան Բաղդասարյանը Հռոմի քաղաքապետին հրավիրել է Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանին
7. «Լաւագոյն հայկական կրթօջախ» ` Հայ Լեզուի և Մշակոյթի Ամառնային Խտացեալ Դասընթացքին
8. Իտալիայի Հանրապետության նախագահն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
9. Հայ-իտալկան միջպետական երկու փաստաթուղթ է ստորագրվել Երեւանում
10. Հայաստանի եւ Իտալիայի նախագահների ներկայությամբ բացվել է Մշակութային ժառանգության պահպանման հայ-իտալական կենտրոնը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գավառում վերաբացվեց Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը
2.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
3.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
4.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
5.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
6.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
7.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
8.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
9.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
10.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: