ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Իտալիայի նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

31 հուլիսի, 2018 | 15:24

Պետական այցով Հայաստանում գտնվող Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան եւ տիկին Լաուրա Մատարելլան Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի եւ տիկին Նունե Սարգսյանի ուղեկցությամբ այսօր այցելել են Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր:

Հայաստանի եւ Իտալիայի նախագահները հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին, ծաղկեպսակ դրել հուշակոթողին եւ ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Երկու նախագահներին ուղեկցում էին նաև տիկին Մատարելան և տիկին Սարգսյանը:

Բարձրաստիճան հյուրերին ուղեկցեց ՀՑԹՒ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարինե Մարգարյանը:

Իտալիայից ժամանած պատվիրակությունը շրջայց կատարեց նաև Հիշողության պուրակում, որտեղ նախագահ Մատարելան տնկեց արծաթափայլ եղևնի: Հուշատախտակին գրված է՝ Թող անցյալի տառապանքից հառնի ժողովուրդների և պետությունների միջև խաղաղության և փոխըմբռնման ապագան: Սերջիո Մատտարելլա, Իտալիայի Հանրապետության նախագահ, 31.07.2018թ.: 

Հիշեցնենք, որ 2000 թ. նոյեմբերի 17-ին Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը բանաձև է ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին:

orer.eu


Առնչվող նյութեր
1. Վատիկանում ՀՀ դեսպանը հրաժեշտ է տվել Հռոմի Պապին
2. Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմում. հանդիպում Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետի հետ
3. Իտալիա. Հայրապետական Սուրբ Պատարագ Միլանի Սուրբ Քառասուն մանկանց եկեղեցում
4. Հայկական տոներին նվիրված համերգ Հռոմում.
5. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
6. Իտալիա. «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախմբի ելույթը Սալենտոյի միջազգային 15-րդ կինոփառատոնի փակմանը
7. Դեսպան Բաղդասարյանը Հռոմի քաղաքապետին հրավիրել է Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանին
8. «Լաւագոյն հայկական կրթօջախ» ` Հայ Լեզուի և Մշակոյթի Ամառնային Խտացեալ Դասընթացքին
9. Իտալիայի Հանրապետության նախագահն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
10. Հայ-իտալկան միջպետական երկու փաստաթուղթ է ստորագրվել Երեւանում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: