ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Իսրայելը չի ճանաչում Երուսաղեմի Հայոց նոր պատրիարքին

08 հունիսի, 2013 | 20:27

ԵՐՈՒՍԱՂԵՄ- ՕՐԵՐ-ն արդեն տեղեկացրել էր, որ հունիսի 4-ին Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց Մայր տաճարում տեղի ունեցավ Երուսաղեմի Հայոց 97րդ պատրիարք ընտրված Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանի գահակալության արարողությունը։ Նա ստացել է Պատրիարքական ասան եւ բարձրացել Ս. Յակոբեանց Առաքելոց Ս. Աթոռը։

Ահա թե ինչ մանրամասներ է հաղորդում գահակալության մասին Փարիզի ,,Նոր Յառաջ,,ը։

Գահակալութեան արարողութեան, յանուն Երուսաղէմի միաբանութեան ուղերձ կարդացած է լուսարարապետ Սեւան Արք. Ղարիպեան, որ այնուհետեւ պատրիարքական ասան յանձնած է նորընտիր պատրիարքին, որ ծնրադիր կատարած է իր ուխտը:

Էջմիածնի Ամենայն Հայոց կաթողիկոսութեան կողմէ արարողութեան ներկայ եղած են Նաթան Արք. Յովհաննիսեան եւ Վահան Եպիսկ. Յովհաննիսեան: Յանուն Արամ Ա. կաթողիկոսին եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան, գահակալութեան հանդիսութեան ներկայ եղած են Կիպրոսի Հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Վարուժան Արք. Հերկելեան եւ Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ Արք. Սարգիսեան: Պոլսոյ Հայոց պատրիարքութիւնը ներկայացուցած են Պատրիարքի տեղապահ Արամ Արք. Աթէշեան, Սահակ Եպիսկ. Մաշալեան եւ Վաղարշակ Սրկ. Սերոբեան:

Կոնդակներու ընթերցումէն եւ ողջոյնի խօսքերէն ետք, Նուրհան Արք. Մանուկեան բարձրացած է Ս. Յակոբ առաքեալին աթոռը, իսկ ներկայ բոլոր հոգեւորականները համբուրած են նորընտիր պատրիարքին աջը:

Արարողութեան ներկայ եղած են նաեւ Երուսաղէմի փոխքաղաքապետն ու պաղեստինեան պատուիրակութիւն մը:

 Իսրայէլ չի ճանչնար Երուսաղէմի Հայոց նոր պատրիարքը

Ծանօթ է, որ Երուսաղէմի քրիստոնէական որեւէ յարանուանութեան առաջնորդ կարենալ նշանակելու համար հարկ է ստանալ Իսրայէլի, Յորդանանի եւ Պաղեստինեան իշխանութեան հաւանութիւնը: Ըստ երեւոյթին, Նուրհան Արք.ի պատրիարք նշանակումի պարագային չէ գոյացած այդ պայմանը, քանի որ ան արժանացած է միայն Պաղեստինի ու Յորդանանի հաւանութեան, բայց ոչ` Իսրայէլի: Ատոր պատճառը այն է, որ Նուրհան Արք. քանիցս ունեցած է հակիսրայէլեան արտայայտութիւններ, իսկ 2013ի սկիզբը՝ խստօրէն դատապարտած է Իսրայէլը` Հայոց Ցեղասպանութիւնը ճանչնալ չուզելու պատճառով:

Իսրայէլի պաշտօնական շրջանակները չեն թաքցներ, որ Նուրհան Արք.ի նշանակումով Էջմիածինը մարտահրաւէր կ՚ուղղէ Իսրայէլին, ինչ որ կրնայ յետագային վարչական եւ այլ բարդութիւններու դուռ բանալ իսրայէլեան իշխանութիւններուն եւ երկրի հայ համայնքի հոգեւոր առաջնորդներուն միջեւ:,,


Առնչվող նյութեր
1. Երուսաղեմում տեղի ունեցավ Հիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վերանորոգմանը նվիրված հանդիսավոր արարողություն
2. Երուսաղեմի Հայոց պատրիարքը կոչ է արել Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
3. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու ՀԲԸՄ նախագահը քննարկել են սիրիահայության վիճակը
4. Երուսաղեմի Հայոց պատրիարք է ընտրվել Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հրաժեշտի միջոցառումը Ավստրիայի արտաքին գերատեսչությունում
2.Արման Կիրակոսյան. Ցեղասպանության թեման պետք է դառնա դասագրքային ուսումնառության առարկա
3.Ժնեւ. ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի հանդիպումը Շվեյցարիայի հայ համայնքի հետ
4.«Այաս-Կիլիկիա» ռեստորանում այցելուներին փոխանցում են հայկական ավանդական ընտանիքի տրամադրությունները
5.ՊՐԱՀԱ. Ամանորյա տոնական հանդես մանուկների համար
6.Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում
7.Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի Սենատի նախագահ Կուբերայի հետ
8.Բժիշկ Թոմ Քաթինան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ
9.Թեքեյան կենտրոնը իրականացնում է «Անվճար դասագրքեր կարիքավոր երեխաների համար» ամենամյա ծրագիրը
10.Հայաստանի պատմական քարտեզների ցուցադրություն Կաունասի հանրային գրադարանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: