ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԻՍՊԱՆԻԱ.- Վերջին զանգ՝ Միսլատայի հայկական կիրակնօրյա դպրոցում

10 հունիսի, 2017 | 11:29

Եվս մեկ տարի, և այս էլ արդեն 13-րդը, անցավ պատմության գիրկը՝ ոսկե տառերով լրացնելով այն գրքի էջերը, որը գրում է իսպանահայությունը: Միսլատայի Կիրակնօրյա Հայկական դպրոցում հերթական ավարտական հանդեսն էր, որը նշանավորվեց կրթօջախի սաների կողմից, ծնողների և բազմաթիվ հանդիսատեսների համար պատրաստած «Կորուսյալ գանձը» մանկական ներկայացմամբ:

Հայ աշակերտները բոլորին զարմացրեցին իրենց աննախադեպ տաղանդով: Ներկայացման հերոսը՝ Ռոմանը, փրկեց չար մոլախոտի ձեռքն ընկած գանձը՝ «Այբբենարանը», որով բոլոր հերոսները նորից սկսեցին սովորել մայրենին, որպեսզի այն չկորչի ու անցնի սերունդներին: Արարատ Հայկական Միության այս հերթական միջոցառմանը ներկա էին Միսլատայի Մշակույթի և Ինտեգրման խորհրդականներ Պեպի Լուխանն (Pepi Lujan) ու Անա Մարիա Խուլիանը (Ana Maria Julian), Ժողովրդական կուսակցության խոսնակ Պեպե Սաենսը (Pepa Saenz),Գրեգորի Մայանս և Էլ Սիդ հանրային դպրոցների տնօրեններ Իսաբել Վերան (Isabel Vera) և Սալվադոր Սանսը (Salvador Sanz), « Հայ ժողովրդի լավագույն բարեկամ» մրցանակակիր Սալվադոր Գարսիան (Salvador García), գրող Սանդրա Մարտինեսը (Sandra Martinez), պաշտոնատար այլ անձիք, հայեր,իսպանացիներ և այլազգի հանդիսատեսներ:

Ներկայացմանը հաջորդեց պատվոգրերի և մրցանակների հանձնման արարողությունը: Հայկական դպրոցի բոլոր սաները պարգևատրվեցին պատվոգրերով: Տարվա լավագույն աշակերտ ճանաչվեց 11-ամյա Հելենա Ղուկասյանը: Կրթօջախի նախկին աշակերտուհի Դիանա Գրիգորյանին, ով ներկայումս ուսուցչական գործունեություն է տանում նույն դպրոցում, շնորհվեց «Հայ մշակույթի դեսպանի» պատվոգիր: Կիրակնօրյա դպրոցի տնօրեն Սվետլանա Կարապետյանին շնորհակալագրեր շնորհվեց հայկական միության և ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից:

Նույն նախարարությունը շնորհակալագիր էր շնորհել նաև Միսլատայի Հայկական կրթօջախին « Իմ քաղցր լեզու» շարադրությունների համահայկական մրցույթում ակտիվ մասնակցության համար: Մրցանակներ շնորհվեցին նաև « Տարվա լավագույն անդամ» և «Հայ ժողովրդի լավագույն բարեկամ» անվանակարգերում:

Առաջին մրցանակը շնորհվեց Սիրանուշ Նազարյանին, ում երկու  թոռները եղել են Իսպանիայում հիմնադրված առաջին հայկական դպրոցի առաջին սաները:

Իսկ երկրորդը՝ Միսլատայի ռադիո-հեռուստատեսությանը (Radio-televisión de Mislata), ում շնորհիվ, հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանի խւսքերով,«իսպանահայության մասին գիտի ողջ աշխարհը»:

Միջոցառման վերջում հանդես եկան վալենսիաբնակ երիտասարդ երաժիշտներ Էդգար Աբրահամյանը,Էդգար Մարտիրոսյանը, Ալինա Սախնենկոն և Միկոլա Դորոշը: Վերջիններիս նույնպես շնւրհվեց շնորհակալագրեր: Ինտեգրման խոհրդական Անա Մարիա Խուլիանն իր երախտագիտությունը հայտնեց «Արարատ» Հայկական Միությանը,որի շնորհիվ « մենք ծանոթանում ենք հայկական բազմադարյա մշակույթին»:

Շնորհակալական խոսքերով հանդես եկավ նաև Իսաբել Վերան և Սանդրա Մարտինեսը: Եվ այսպես, եզրափակվեց ևս մեկ տարի, դե իսկ Կիրակնօրյա Հայկական դպրոցն իր դռները նորեն կբացի հայ մանուկների առջև սեպտեմբերին՝ նոր եռանդով և հայապահպան վճռականությամբ:

Արարատ Հայկական Միություն

Միսլատա (Վալենսիա, Իսպանիա)

 


Առնչվող նյութեր
1. Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
2. Իվետա Մուկուչյանի համերգը “Պաչա Բարսելոնայում”
3. Հայաստանի դեսպանությունն իր անհանգստությունն է հայտնել «հայկական մաֆիա» ձևակերպման վերաբերյալ
4. Միքայել Պողոսյանի «Եթե բոլորը» ֆիլմը ցուցադրվեց Մադրիդում
5. Ամանորի հանդես Պրահայում
6. Վալենսայի պատգամավորները ծանոթացել են Հայոց ցեղասպանության հարցին
7. Հայ-կատալոնական փառատոն Յորետ Դե Մար քաղաքում. տեսանյութ
8. Կատալոնիա եւ Արցախ. տարբեր հանգամանքներ եւ անհամեմատելի կարգավիճակներ
9. Աննա Սարգսյանը՝ Կատալոնիայի Արարատ միության շախմատի մրցաշարի հաղթող
10. Կատալոնացիները շարունակում են պայքարը, բարսելոնահայերը՝ աջակցում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: