ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Իսպանական Պետրերում հայկական համաժողով եւ ցուցահանդես

20 մարտի, 2017 | 13:31

Էլդայի հայերի «Արարատ» միությունը 2017թ. մարտի 18 –ին Իսպանիայի Թագավորության Պետրեր քաղաքում կազմակերպել էր համաժողով-ցուցահանդես՝ «Խաղաղությունը և համերաշխությունը ընդդեմ բռնության» խորագրով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին։

ispania petrer 3Համաժողովին ներկա էին ինչպես տեղի հայկական համայնքը, այնպես էլ Էլդայի և Պետրերի քաղաքապետարանների քաղաքական տարբեր կուսակցությունների ղեկավարներ, մշակույթի բաժնի պատասխանատուններ Ֆերնանդո Պորտիո Էստեվեն, Խուան Ռամոն Գարսիա Ասորին,Սերժի Կրեմադեսը, Ինյակի Պերես Րիկոն, Խավիեր Տենես Նավառոն:

Համաժողովին ելույթներով հանդես եկան Իսպանիայում Հայ Առաքելական Եկեղեցու Առաջնորդ Հոգեշնորհ Հայր Սուրբ Շնորհք Սարգսյանը, Ռաֆայել Մասիա էսպին (Պետրերի Ձախեի կուսակցության պատասխանատու,«Խաղաղություն և համերաշխություն» խմբակցության պատասխանատու), Սանդրա Պերես Գարսիան (պատմության դասախոս, Էլդայի հայերի «Արարատ»միության փոխնախագահ), Լևոն Գրիգորիանը (Մադրիդի «Հայի տուն» միության փոխնախագահ), Անահիտ Օհանյանը (Էլդայի հայերի «Արարատ»միության նախագահ,):

Համաժողովին իրենց մասնակցությամբ աջակցեցին Մադրիդի «Հայի Տուն» միությունը (նախագահ՝ Վահե Գևորգյան) և միության պարային համույթը, որի սաները՝ Աննա և Դիանա Համբարձումյան քույրերը , ներկայացրին հայկական հեզաճկուն պար՝ հիացմունք պատճառելով ներկաներին:

Համաժողովին հաջորդեց գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացումը, որտեղ ներկայացված էին Երևանի Ք․Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի կերպարվեստի բաժնի 4-14 տարեկան սաների, ՀՀ վաստակավոր նկարչուհի Աննա Հարությունյանի, Իսպանիայում բնակվող նկարչուհի, արվեստի պատմության և տեսության մասնագետ Անահիտ Օհանյանի աշխատանքները: Ներկաները հիացմունքով խոսեցին հայկական գույների և ինքնատիպ մտածողության մասին:

Այս ցուցահանդեսը ընդգրկվել է Իսպանիայի ազգային համացանցի մշակութային կայքում ՝ իբրև խաղաղության և համերաշխության խորհրդանիշ:

Անահիտ Օհանյան

 Էլդայի հայերի «Արարատ» միություն նախագահ

ispania petrer 4 ispania petrer 5 ispania petrer 2017 1 ispania petrer 2017


Առնչվող նյութեր
1. Լեհաստանաբնակ հայ նկարիչներ Հելեն Հարութի եւ Սուրեն Վարդանյանի ցուցահանդեսը Լուբաչով քաղաքում
2. Իվետա Մուկուչյանի համերգը “Պաչա Բարսելոնայում”
3. «Քարերի պոեզիա. Անի». ցուցահանդես Երեւանում
4. Հայաստանի դեսպանությունն իր անհանգստությունն է հայտնել «հայկական մաֆիա» ձևակերպման վերաբերյալ
5. Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացում Երեւանում
6. Հայաստանի Ազգային Պատկերասրահում բացվեց Վալմարի հոբելյանական ցուցահանդեսը
7. Արաքսիա Ղազարյանի «Մեր ակունքները» խորագրով ցուցահանդես Պրահայում
8. Բանակի սպառազինությունը և պաշտպանական տեխնոլոգիաները մեկ վայրում․Երևանում բացվեց «ArmHiTec-2018» միջազ­գային ցուցահանդեսը
9. Հայաստանն առաջին անգամ մասնակցեց Լայպցիգի Գրքի ամենամյա տոնավաճառին
10. Հայաստանը «ITB Berlin – 2018» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
2.Հայկական տոներին նվիրված համերգ Հռոմում.
3.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
4.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
5.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
6.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
7.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
8.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
9.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
10.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: