ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Իսպանիա. Միսլատայում տեղի ունեցավ Ցեղասպանությանը նվիրված «Սպի» ֆիլմի ցուցադրությունը

25 ապրիլի, 2016 | 12:08

spi valensiaԱրարատ Հայկական Միության նախաձեռնությամբ մեկնարկեցին Հայոց ցեզասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: Այս մասին «ՕՐԵՐ»-ին հայտնում են Վալենսիայի «Արարատ» հայկական միությունից:

Ապրիլի 22-ին Միսլատայի Մշակույթի Տանը տեղի ունեցավ “Սպի” ֆիլմի իսպաներեն տարբերակի (“El padre”) ցուցադրումը, որին ներկա էին շուրջ 200 հայ, իսպանացի և այլազգի հանդիսատեսներ Վալենսիայից, Միսլատայից, Կարկախենտից, Մանիսեսից, Կույերայից, Սիյայից և մարզի այլ քաղաքներից: Միջոցառման բացման խոսքը վերապահված էր միության Երիտասարդական հարցերով փոխնախագահ Սարգիս Բրսոյանին, ով նախ շնորհակալություն հայտնեց Միսլատայի քաղաքապետարանին` նման հնարավորություն ընձեռելու համար, քաղաքապետարանի ներկայացուցչությանն ու բոլոր ներկաներին, ապա հակիրճ ներկայացրեց ցեղասպանության պատմությունն ու այս միջոցառման նշանակությունը: Այնուհետև Սարգիս Բրսոյանը խոսքը տվեց հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանին, ով հակիրճ ներկայացրեց ֆիլմը` նշելով այն կարևոր հանգամանքը, որ ֆիլմի ռեժիսորը թուրք Ֆաթիհ Աքինն է: Նախագահը շեշտեց ֆիլմի հիմքում ընկած հայ ընտանիքի հզորությունն ու միասնականությունը, ինչպես նաև հայի տեսակի անկոտրում կամքը, ապրելու բուռն ցանկությունն ու հույսը: Ֆիլմը մեծ տպավուրություն թողեց հատկապես օտարազգի հանդիսատեսի վրա, որոնցից շատերը խոստովանեցին նյութին անտեղյակ լինելու մասին: Առաջիկա օրերին սպասվում են նոր միջոցառումներ, որոնց թվում` ապրիլի 24-ին Վալենսիայում և Միսլատայում անցկացվելիք երթ-ցույցը, որը կավարտվի “Կենաց խաչ” հուշարձանի մոտ` մոմավառությամբ ու խնկարկությամբ:

brsoianararat ghukasian2


Առնչվող նյութեր
1. Իվետա Մուկուչյանի համերգը “Պաչա Բարսելոնայում”
2. Հայաստանի դեսպանությունն իր անհանգստությունն է հայտնել «հայկական մաֆիա» ձևակերպման վերաբերյալ
3. Միքայել Պողոսյանի «Եթե բոլորը» ֆիլմը ցուցադրվեց Մադրիդում
4. Վալենսայի պատգամավորները ծանոթացել են Հայոց ցեղասպանության հարցին
5. Հայ-կատալոնական փառատոն Յորետ Դե Մար քաղաքում. տեսանյութ
6. Կատալոնիա եւ Արցախ. տարբեր հանգամանքներ եւ անհամեմատելի կարգավիճակներ
7. Աննա Սարգսյանը՝ Կատալոնիայի Արարատ միության շախմատի մրցաշարի հաղթող
8. Կատալոնացիները շարունակում են պայքարը, բարսելոնահայերը՝ աջակցում
9. Իսպանիա. Բարի գալուստ Միսլատայի հայկական դպրոց
10. Լյուքսեմբուրգի հայկական շունչը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: