ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Իսպանիա. Մադրիդում հայկական դպրոց է բացվել

17 հունվարի, 2017 | 14:13

Ispania madrid haiakakn dprotsՄԱԴՐԻԴ.- Հունվարի 15-ին Իսպանիայի մայրաքաղաքում բացվել է  Մեսրոպ Մաշտոցի անվան հայկական կիրակնօրյա դպրոցը:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնել  է Աղավնի Գրիգորյանը,  Իսպանիայում ապրող հայ մանուկներն այսուհետ հնարավորություն կունենան պահպանելու հայ խոսքն ու ծանոթանալ հայ մշակույթին ու պատմությանը: Առաջնային նպատակն է, որ օտարության մեջ ապրող հայ մանուկը լինի տառաճանաչ, չմոռանա իր արմատները, լեզուն ու գիրը: Հայոց լեզվի դասերին զուգահեռ դպրոցում կանցկացվեն երաժշտության, նկարչության, ազգային ավանդական պարի, հայոց պատմության ու հայ եկեղեցու պատմության դասեր:

ispania madrid 5Երիտասարդ նվիրյալ ուսուցիչներն իրենց սաներին և ծնողներին ներկայացրեցին դպրոցի գործունեության հիմնական սկզբունքներն ու դրույթները, հավաստիացրին, որ կանեն ամեն հնարավորը` դասերը հետաքրիր ու արդյունավետ անցկացնելու համար: Դպրոցի առօրյան այդքանով չի սահամանափակվի. նախատեսվում է կազմակերպել տարբեր միջոցառումներ, հանդիպում-զրույցներ, էքսկուրսիաներ դպրոցի սաների մասնակցությամբ:

Մադրիդի «Հայ Տուն» մշակութային միությունն իր առանձնահատուկ շնորհակալությունն է հայտնում ՀՀ սփյուռքի նախարարությանը` գրքեր, դասագրքեր տրամադրելու և արտերկրում հայապահպան գործունությանը նպաստելու համար:

Դպրոցի կայացման գործում մեծ ներդրում ունեն Իսպանիայի Թագավորությունում ՀՀ դեսպանությունը, Մադրիդի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին:

Արդեն տասներեք հայ մանուկ անցկացրին իրենց առաջին դասը: Բարի երթ դպրոցին ու կանաչ ճանապարհ մեր երեխաներին:

ispania madrid 4ispania madrid 3ispania madrid 2

 

 


Առնչվող նյութեր
1. Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
2. Իվետա Մուկուչյանի համերգը “Պաչա Բարսելոնայում”
3. Հայաստանի դեսպանությունն իր անհանգստությունն է հայտնել «հայկական մաֆիա» ձևակերպման վերաբերյալ
4. Միքայել Պողոսյանի «Եթե բոլորը» ֆիլմը ցուցադրվեց Մադրիդում
5. Ամանորի հանդես Պրահայում
6. Վալենսայի պատգամավորները ծանոթացել են Հայոց ցեղասպանության հարցին
7. Հայ-կատալոնական փառատոն Յորետ Դե Մար քաղաքում. տեսանյութ
8. Կատալոնիա եւ Արցախ. տարբեր հանգամանքներ եւ անհամեմատելի կարգավիճակներ
9. Աննա Սարգսյանը՝ Կատալոնիայի Արարատ միության շախմատի մրցաշարի հաղթող
10. Կատալոնացիները շարունակում են պայքարը, բարսելոնահայերը՝ աջակցում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
2.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
3.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
4.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
5.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
6.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
7.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
8.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
9.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
10.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: