ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 հունվարի, 2019
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Իսպանիա. Կանանց մեկամսյակը մեկնարկեց աննախադեպ համերգով

17 մարտի, 2017 | 12:30

«Արարատ» հայկական միության հերթական նախաձեռնությունը վերաբերում էր Կանանց Միջազգային օրվան՝ մարտի 8-ին, որի կապակցությամբ Միսլատայի Երաժշտական Կենտրոնի դահլիճում ներկայացվեց աննխադեպ համերգային ծրագիր:

mislata ispania hamerg 2017 martԱշխարհահռչակ կոմպոզիտորներ և երգահաններ Կոմիտասի, Խաչատրյանի, Բաբաջանյանի, Ռևուտսկու, Դեբյուսիի և այլոց հանրահայտ գլուխգործոցները, ավելի քան 200 հոգանոց դահլիճին, հրամցրեցին վալենսաբնակ հայ և ուկրաինացի տաղանդավոր երաժիշտները՝ բարիտոն Էդգար Աբրամյանը, սոպրանո Աննա Ասոյանը, ջութակահարուհի Տաթևիկ Խաչատրյանը, դաշնակահարներ Միկոլա Դորոշն ու Ալինա Սախնենկոն, ինչպես նաև հրավիրվածներ Ալեկսեյ և Սվետլանա Կրիսանովները:

Համերգին իրենց համագործակցությունը ցուցաբերեցին Միսլատայի Մշակութային Շարժում (MAM) միության անդամները, ովքեր ասմունքեցին իրենց իսկ ստեղծագործությունները:

Ողջ համերգը նվիրված էր կնոջը, գարնանը, սիրուն և կյանքի զարթոնքին: Հայազգի տաղանդավոր երգիչներ Աննա Ասոյանն ու Էդգար Աբրամյանը սովորում են Վալենսիայի կոնսերվատորիայում: Բացի վոկալից, Աննա Ասոյանը նաև դաշնակահար է, և համերգին հանդիսատեսին ներկայացրեց Արամ Խաչատրյանի «Անդանտինո» ստեղծագործությունը:

Ներկաները մեծագույն հաճույքով էին լսում Էդգար Աբրամյանի բարձրակարգ կատարումները, որոնք ուղեկցվում էին ոգևորիչ ծափողջույններով: Իսկ ահա Վալենսիայի Արվեստի պալատի ջութակահարուհի Տաթևիկ Խաչատրյանի ներկայացրած մեղմահունչ մեղեդիները հուզմունք և կարոտ փոխանցեցին բոլորին:

Եվ այս ամենը ուկրաինացի տաղանդավոր դաշնակահարներ Միկոլա Դորոշի և Ալինա Սախնենկոյի հիանալի կատարումների ուղեկցությամբ: Նրանք իրենց աննկարագրելի բարձրակարգ ելույթներով պարզապես գերեցին հանդիսատեսին:

Ընթացիք տարվա այս էլ արդեն երկրորդ նմանատիպ համերգը կարծես թե աստիճանաբար վերածվում է լավագույն ավանդույթի հայաշատ Միսլատայում և Վալենսիայում, որը խոստանում է վառ ապագա և աշխարհագրության ընդլայնում:

«Արարատ» հայկական միություն

Միսլատա

(Վալենսիա, Իսպանիա)

mislata ispania hamerg 2017 mart1 mislata ispania hamerg 2017 mart2 mislata ispania hamerg 2017 mart3 mislata ispania hamerg 2017 mart4 mislata ispania hamerg 2017 mart5 mislata ispania hamerg 2017 mart6 mislata ispania hamerg 2017 mart7


Առնչվող նյութեր
1. Իսպանիա. Սուրբ Ծննդյան տոնը նշել են Բարսելոնայի հայերը
2. Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված համերգ Ժնևում
3. Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
4. Իվետա Մուկուչյանի համերգը “Պաչա Բարսելոնայում”
5. Հայաստանի դեսպանությունն իր անհանգստությունն է հայտնել «հայկական մաֆիա» ձևակերպման վերաբերյալ
6. Հայ-իսպանական երեկո Պրահայում. Կերգեն նաեւ հայ երգիչները
7. Միքայել Պողոսյանի «Եթե բոլորը» ֆիլմը ցուցադրվեց Մադրիդում
8. Վալենսայի պատգամավորները ծանոթացել են Հայոց ցեղասպանության հարցին
9. Հայ-կատալոնական փառատոն Յորետ Դե Մար քաղաքում. տեսանյութ
10. Կատալոնիա եւ Արցախ. տարբեր հանգամանքներ եւ անհամեմատելի կարգավիճակներ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Թուրքիան ցեղասպանության իրականացման հավանականությամբ երկրների տասնյակում է
2.ՅԱՆ ԳԻԼԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ԳՅՈՒՄՐԻԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻՆ
3.Հայերը, հայկական բիզնեսն աշխարհում ամենուր են, ինչի շնորհիվ համագործակցության ներուժը անհամեմատ մեծանում է
4.Չեխ ուսանող Յան Պալախի ողբերգական մահվան 50-րդ տարելիցը
5.ԱՆԹԻԼԻԱՍԻ ՄԷՋ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՆԻՍՏԵՐ՝ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՏԱՐԻ ՀՌՉԱԿՈՒՄԻՆ ԱՌԻԹՈՎ
6.«Սրընթաց հեղափոխությունները տեղի են ունենալու նաև մեր ամենօրյա կյանքում». Նախագահ Արմեն Սարգսյան
7.Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը եւ Վահե Էնֆիաջյանն ընտրվել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ
8.Դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերը հանձնեց ԱՄՆ նախագահին
9.Սահակ Սարգսյանը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ
10.Ավստրիայում Հայաստանի դեսպանը նաեւ ՀՀ ներկայացուցիչ ԵԱՀԿ-ում եւ ՄԱԿ-ի կազմակերպություններում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2019
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: