ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Իսպանիա. Բարի գալուստ Միսլատայի հայկական դպրոց

21 սեպտեմբերի, 2017 | 09:07

Եվս մեկ տարի Միսլատայի հայկական կիրակնօրյա դպրոցն իր դռները բացեց Վալենսիայի շրջանի հայ երեխաների առջև: Եվ այս էլ արդեն 13-րդ տարին անընդմեջ կրթօջախը մայրենին ու հայի ինքնությունը ջանասիրաբար սերմանում է հայ մանուկների, պատանիների ու երիտասարդների մեջ:


2017-2018 ուս. տարում կիրակնօրյա դպրոցում կուսանեն 34 աշակերտ՝ 11-ով ավելի, քան նախորդ տարի: Եվ առաջին անգամ, Իսպանիայում ծնված երեխաների թիվը գերազանցում է Հայաստանում ծնված երեխաների թվին: Սա կարևոր ցուցանիշ է, քանի որ արդեն հաստատված և սերունդ տվող հայ ընտանիքները, ըստ ամենայնի, մտահոգ են իրենց երեխաների հայեցի դաստիարակությամբ ու մայրենիի իմացությամբ:
Այս տարի նաև առաջին անգամ դպրոց կհաճախեն նախադպրոցական տարիքի երեխաները: Այս դասարանում կսովորեն 3-5 տարեկան 12 աշակերտ:
Մեսրոպյան այբուբենը կուսանի նաև 30-ամյա Սաթենիկ Հովսեփյանը, ով արդեն 24 տարի բնակվում է հայրենիքից դուրս, արտակարգ խոսում է հայերեն և արյան կանչով տենչում է նաև գրել-կարդալ սովորել իր մայրենիով:


Հայկական կրթօջախում իրենց անմնացորդ ու ազգանվեր ծառայությունը կմատուցեն «Արարատ» հայկական միության անխոնջ անդամներ, ուսուցիչներ Աստղիկ Սաղաթելյանը, Գայանե Ղազարյանը, Սվետլանա Կարապետյանը և Արարատ Ղուկասյանը:
Ուսումնական տարվա բացման օրը նախորդ տարիներին արդեն դպրոց հաճախող աշակերտները բարիգալստյան փոքրիկ միջոցառում էին նախապատրաստել նորեկների համար: Նրանք երգերով ու արտասանություններով դիմավորեցին նորեկներին՝ ուղղորդելով նրանց իրենց նոր կրթօջախ:
Եվ ուրեմն, հայկական դպրոցին մաղթենք բարի երթ, ուսուցիչներին՝ բեղմնավոր աշխատանք, իսկ աշակերտներին՝ հայկականությամբ լի գիտելիքներ:

«Արարատ» հայկական միություն
Միսլատա (Վալենսիա, Իսպանիա)


Առնչվող նյութեր
1. Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
2. Իվետա Մուկուչյանի համերգը “Պաչա Բարսելոնայում”
3. Հայաստանի դեսպանությունն իր անհանգստությունն է հայտնել «հայկական մաֆիա» ձևակերպման վերաբերյալ
4. Միքայել Պողոսյանի «Եթե բոլորը» ֆիլմը ցուցադրվեց Մադրիդում
5. Ամանորի հանդես Պրահայում
6. Վալենսայի պատգամավորները ծանոթացել են Հայոց ցեղասպանության հարցին
7. Հայ-կատալոնական փառատոն Յորետ Դե Մար քաղաքում. տեսանյութ
8. Կատալոնիա եւ Արցախ. տարբեր հանգամանքներ եւ անհամեմատելի կարգավիճակներ
9. Աննա Սարգսյանը՝ Կատալոնիայի Արարատ միության շախմատի մրցաշարի հաղթող
10. Կատալոնացիները շարունակում են պայքարը, բարսելոնահայերը՝ աջակցում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ազրպէյճանական փորձերը անգամ եւս ձախողեցան Եւրոխորհրդարանի մէջ
2.Լիխտենշտայնի Իշխանապետությունում հավատարմագրվեց Հայաստանի Հանրապետության առաջին դեսպանը` Աշոտ Սմբատյանը
3.Երեք հոբելյան Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում
4.Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված համերգ Ժնևում
5.Սերբիայում նշվեց 1988թ. Երեւանի մոտ վթարի ենթարկված ինքնաթիռի կործանման 30-րդ տարելիցը
6.Դեսպան Գառնիկ Բադալյանն իր հավատարմագրերը հանձնեց Թուրքմենստանի նախագահին
7.Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Մարթա Նովակովայի հետ
8.Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ
9.Չեխական ,,Մարդը կարիքի մեջ,, կազմակերպությունը Հայաստանում իրականացնում է 1 միլիոն եվրոյի զարգացման ծրագրեր
10.Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հրաժեշտի միջոցառումը Ավստրիայի արտաքին գերատեսչությունում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: